Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին դիմում է ուղարկել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին

Այսօր «Արմավիր» ՔԿ-ի դատապարտյալ Արսեն Արծրունին դիմում է ուղարկել ԱԺ Մարդու Իրավունքների եւ Պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ՝ տիկին Նաիրա Զոհրաբյանին։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․ 

«Դիմում -Բողոք

Հարգարժան տիկին Զոհրաբյան,

Տեղեկացնելով Ձեզ այն մասին, որ «Արմավիր» ՔԿ հիմնարկի ղեկավարությունն ինձ ենթարկում է նվաստացման եւ տանջանքի, դիմում եմ Ձեզ մի խնդրով, որի անլույծ մնալը բազմաթիվ դատապարտյալների շատ ավելի մեծ ցավ է պատճառում քան օրենքով նախատեսվածը: Տանջանքի ենթարկման այդ գործողությունը շպարված է օրենքներին համապատասխան գործելու սին պատճառաբանությամբ, որովհետեւ առողջության պահպանման, կրթության, հարազատների հետ շփումները ունենալու, աշխատանքի եւ ընդհանրապես դատապարտյալների հետ առողջ շփումներ ունենալու իմ իրավունքները գերակայում են կառավարական հապշտապ կայացված այն որոշումներին ու ենթաօրենսդրական ակտերին, որոնցից բխում է ինձ ու իմ նմաններին տանջելու քրեակատարողական պաշտոնեության իրավունքը: Խնդիրը վերաբերում է խրոնիկ հիվանդություններով եւ ՔԿ համակարգում ոչ բուժելի հիվանդություններով տառապող դատապարտյալի պահման կարգի հետ:

ՔԿ համակարգը կարգավորող կանոնները գոյություն ունեն միայն հիվանդ եւ ապաքինման փուլում գտնվող դատապարտյալների կաթեգորիաների նախատեսում, առաջինը «հիվանդանոց» ՔԿ հիմնարկի, իսկ երկրորդը մյուս ՔԿ հիմնարկների բուժմասերի շրջանակներում: Բոլոր նրանք, որոնք տանջվում են խրոնիկ հիվանդություններով, երբ բողոքում են իրենց վիճակին չհամապատասխանող պահման կարգից , նրանց վախեցնում են «հիվանդանոց» ՔԿՀ տեխափոխելու վտանգով, (քանի որ արդեն իսկ խրոնիկ հիվանդությունը «բուժելը» վտանգավոր է), կամ էլ բուժմաս տեղափոխելու վտանգով (մի տարածք, որը ոչ միայն բարձիթողի է, այլեւ ըստ էության զրկում է դատապարտյալը կրթության, աշխատանքի, սոցիալական շփումների, մարզական կամ հավաքական այլ միջոցառումների մասնակցելու իրավունքներից ու այլ բազում ազատություններից): Մինչդեռ, մարդու իրավունքներով զբաղվող իրավապաշտպան եւ եվրոպական թե միջազգային բազմաթիվ կազմակերպություններ, բազմիցս են առաջ քաշել տարիքավոր եւ խրոնիկ հիվանդություններով տառապող դատապարտյալներին առանձին կաթեգորիա համարելու պահանջը, ինչը թույլ կտա նրանց նկատմամբ եւ օրենքի սահմաններում օգտվել անհատականացված մոտեցումից:

Ամեն մի ծեր կամ խրոնիկ հիվանդ հիվանդություններով տառապող դատապարտյալ ունի առողջության պահպանման շատ սպեցիֆիկ պահանջներ, այնպես որ դրանց հաշվի չառնելը նրանց նկատմամբ վերածվում է խոշտանգումների: Նման դատապարտյալներին «առողջ» համարելով՝ ՔԿ համակարգը ծանրացնում է տանջանքի մակարդակը , որը որոշ պարագաներում նույնիսկ չափից ավելի ծանր է դառնում ու գրեթե բոլորի պարագայում, իր մեջ պարունակում է նվաստացնող ազդակների մեծ չափաբաժին: Հետեւաբար անհրաժեշտ է անհապաղ որոշում կայացնել ծեր եւ խրոնիկ հիվանդություններով տառապող նման դատապարտյալներին, թույլ տալ լուծել իրենց խնդիրները, օգտվելով որոշ ազատություններից, որոնք առանձնահատուկ կհամարվեն իրենց ախտանիշերին եւ խրոնիկ հիվանդություններին, սակայն այնպես, որ այդ նոր կանոնները թույլ տան դատապարտյալներին օգտվել բոլոր այն իրավունքներից, որոնցից օգտվում են նաեւ մյուսները (կրթություն, աշխատանք եւ այլն):

Վերջում հարկ եմ համարում ավելացնել, որ խրոնիկ հիվանդություններով տառապող օտարազգի դատապարտյալների վիճակը էլ ավելի տանջալի եւ նվաստացուցիչ է, քանի որ նրանք, բացի լեզվական հարցերից, մեծ մասամբ չունեն նաեւ արտաքին աջակցությունից օգտվելու հնարավորություն եւ պարտադրվում են լուռ տանել իրենց անտանելի վիճակը: Արդ, հարգարժան տիկին Զոհրաբյան, բողոքս եմ ներկայացնում Ձեզ եւ խնդրում եմ, որ կարեւորելով սույն հարցը, միջնորդեք կառավարության մոտ, որ արագ եւ կոնկրետ քայլեր կատարելու միջոցով վերջ տան մինչեւ օրս բոլորից թաքուն ՔԿ համակարգի կողմից օգտագործվող տանջանքի այս գործիքին:

Հարգանքով՝ Արսեն Արծրունի»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3318 դիտում

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը