Երևան
12 °C
Սերժ Սարգսյանն իշխանության գալուց մեկ տարի հետո՝ 2009 թ-ին կորցրել էր իրականության զգացումը։ Այս մասին հայտարարել է դերասան Հրանտ Թոխատյանը «Ազատության» եթերում։
«Այո: 11 տարի առաջ՝ իմ հիսունամյակի օրը․․․ մենք Ռիտա Սարգսյանի հետ շատ վաղուցվա ծանոթներ ենք՝ 85 թվից: Ու դրա համար կոնտակտը եղել է տարիների ընթացքում՝ և՛ պատերազմյան, և այլն: Ես ուզում էի, որ գար ներկայացման: Իմ հիսունամյակին ես չէի կարող չհրավիրել: Բնականաբար ինքը գալու էր ամուսնու հետ, ես դա գիտեի: Եկան: Ու վերջում կար շատ տարօրինակ տեքստ: Ու էդ տեքստից հետո, որը որ կարդացվեց, ես դիմեցի հենց իրեն, որովհետև էդտեղ առաջարկ արեցի, ասեցի՝ եկեք պատկերացնենք, որ անցելա 10 տարի, իմ վաթսունամյակն է:
Դահլիճում էլի նստած է լինելու հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը: Դահլիճում բոլորը բան եղան․․․ ասի՝ հա, երկու անգամ նախագահ լինելուց հետո նորից վարչապետ է լինելու: Ասել եմ 2008 թվին դա, բեմից, իր ներկայությամբ: Ասի՝ եթե էսպիսին պետքա լինի 10 տարի հետո, ոնց ես ներկայացրեցի Երևանն ու Հայաստանը, ասի՝ ավելի լավ կլինի չառաջադրվես: Ասի՝ եթե պատրաստ ես փոխվես, պատրաստ ենք թևերս կոլոլելու՝ քեզ հետ միասին երկիրը դարձնենք նորմալ երկիր: Ինքը կանգնեց՝ ասեց ես իմ ձեռքը մեկնում եմ, ես պատրաստ եմ: Բայց դա միայն խոսքեր էին, փուչ խոսքեր, որոնք հենց ընենց անցան», - ասել է Թոխատյանը:
Նա հայտարարել է, որ ժամանակին՝ 2008 թ-ի նախագահական ընտրություններին աջակցել է Սերժ Սարգսյանին։ «Որ ձայնս տվել եմ Սերժ Սարգսյանին 2008 թվի՞ն՝ այո: Բայց պաշտպանե՞լ․․․ գիտեք ինչ, բոլոր ժամանակներում ինձ միշտ մեղադրել են, որ՝ այ, դու․․․ իշխանություն և այլն», -ասել է Թոխատյանը:
Նրա խոսքով, ժամանակին ՀՀԿ-ի միջոցով դարձել է Երեւանի ավագանու անդամ, որպեսզի «ինչ-որ բան փոխի»։ «Այո, ես հիմա էլ, որ հրավիրեին՝ կգնայի: Ասեմ ինչի համար եմ գնում: Ինձ ասեցին՝ ես միշտ բողոքել եմ Երևանի մշակութային կյանքից, ասեցին՝ ինչի՞ ես բողոքում, արի գնա՝ ինքդ արա: Մեծ հաճույքով: Գնացի, բայց հասկացա, որ անիմաստա: Հետո ես դիմում եմ գրել, որպեսզի դուրս գամ», - ասել է նա:
Նա նաեւ նշել է, որ ապրիլյան բողոքի ցույցերին մասնակցել է հենց առաջին օրվանից: «Այո՛, ու հենց ամենաառաջին օրվանից ու մենք ունեցել ենք հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ իր վիրավորման օրը, բավականին երկար զրուցել ենք: Միակ բանը, որ ես ասացի՝ ասացի հարգելի՛ Նիկոլ, ես հարթակ չեմ բարձրանա, որովհետև ես հարթակից խոսել չգիտեմ, ես կխոսեմ բեմից: Որովհետև դրանից ամիսներ առաջ, երբ դեռ չէր սկսվել շարժումը, ինքը իր տիկնոջ հետ եղավ իմ «Mea Culpa 2» ներկայացմանը, որտեղ արդեն կար էն կերպարը, որը որ հետո մարմնավորեց ինքը: Մենք առաջին անգամ բերեցինք ներկայացման հերոսներին ոչ թե անցյալից, այլ ապագայից․ Հայաստանի ապագա ղեկավարին ինչպիսին ենք մենք պատկերացնում: Որը շատ վիրավորական էր եղել նույն Սերժ Սարգսյանի համար», - ասել է նա:
Նա նաեւ ասել է, որ իշխանությունից հեռանալուց հետո Սերժ Սարգսյանի հետ չի հանդիպել։ «Հեռանալուց հետո՝ չէ, որովհետև մենք բարեկամներ չենք եղել, որ հետո, ասենք, գնայինք թեյ խմելու», - ընդգծել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT