Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Եվրո 2020-ի ընտրական 1-ին խաղում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտությամբ է մեկնարկում Եվրո 2020-ի ընտրական փուլը: Քիչ առաջ մրցակցի հարկի տակ զիջեց Բոսնիա եւ Հերցեգովինային: 2 գնդակ բաց թողեց ու խփեց 1-ը:

Տեւական ժամանակ Հայաստանը կարողանում էր հուսալի պաշտպանվել, սակայն մյուս կողմից այնպես չէ, որ տանտերերը մեծ ճնշում էին գործադրում: Հանդիպման հաշիվը բացվեց 33-րդ րոպեին: Տանտերերից աչքի ընկավ Ռադե Կրունիչը: Խաղակեսի վերջում Էդին Ջեկոն, որն իր 100-րդ հանդիպումն էր անցկացնում ազգային հավաքականի կազմում, կարող էր կրկնապատկել թիմի առավելությունը, սակայն նրա հարվածը փոքր-ինչ շեղ էր:

2-րդ կեսում շարունակվեց նույն ֆուտբոլը, ինչ առաջինում. ՀՀ-ն խնդիրներ չէր առաջադրում, մրցակիցն էլ չէր փորձում մեծ ուժերով առաջ շարժվել: Խաղակեսի միջնամասում Հենրիխ Մխիթարյանն աչքի ընկնելու հնարավորություններ ստեղծեց ինքն իր համար: 70-րդ րոպեին եւ 72-րդ րոպեներին նրա հարվածները շեղ ընթացան: 80-րդ րոպեին Դենի Միլոշեւիչը կրկնապատկեց առավելությունը: Խաղի վերջում, երբ ոչինչ չէր հուշում, որ ՀՀ-ն կարող է հաջողության հասնել, նույն Միլոշեւիչը ձեռքով խաղաց սեփական տուգանայինում, մրցավարը 11-մետրանոց նշանակեց, որն 93-րդ րոպեին անվրեպ իրացրեց Մխիթարյանը: Այսքանով հանդիպումն ավարտվեց:

Ընտրական J խմբի մյուս խաղերում Հունաստանը հաղթեց Լիխտենշտեյնին (2:0), Իտալիան՝ Ֆինլանդիային (2:0): Հենց Ֆինլանդիայի հետ է Հայաստանը հանդիպելու որակավորման փուլի 2-րդ տուրում: Խաղը կայանալու է մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մեկնարկելու է 21:00-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3554 դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները