Երևան
12 °C
Քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանը, որի կյանքն ընդհատվեց 20 տարի առաջ, հավերժ կմնա 35 տարեկան: Ամեն տարի մարտի 18-ին Տիգրան Հայրապետյանի հարազատներն ու ընկերները նշում են նրա հերթական 35-ամյակը: Հրապարակախոսի ծննդյան օրը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2006-ից ի վեր անցկացվում է «Տիգրան Հայրապետյան» մրցանակաբաշխություն, որի ժամանակ «Տիգրան Հայրապետյան» կրթաթոշակի են արժանանում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ եւ աշակերտ(ներ): Ավանադական մրցանակն է տալիս նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Հայկական ժամանակ»-ի մրցանակն այս տարի հետմահու հանձնվեց 2016 թվականին ՀՀ Ոստիկանության Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի տղաներին հաց հասցնող Արթուր Սարգսյանին՝ Հաց բերողին, իր ցուցաբերած մեծ մարդասիրության եւ անձնազոհության համար:
«Հայկական ժամանակ»-ի մրցանակը հանձնելու էր եկել ՀՀ վարչապետի տիկին «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը: «Կարծում եմ՝ սա հերթական առիթն է, որ մենք բոլորս միասին գնահատենք մարդու արարքը: Ուրախ եմ, որ եւս մեկ անգամ առիթ ունեցանք խոնարհվելու Հաց բերողի առաջ, նրա բարձր մարդասիրության եւ անձնազոհության առաջ»,-ասաց Աննա Հակոբյանը:
«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը նկատեց, որ եթե կրթահամալիրի սաները լավ չեն տիրապետում Հաց բերողի պատմությանն ու չեն ճանաչում նրան, թող սա առիթ լինի, որպեսզի տեղեկանան, թե ում մասին է խոսքը: Իմանան, թե ինչ քայլի է Արթուր Սարգսյանը գնացել, եւ ինչ պայմաններում:
«Ուզում եմ հատուկ շեշտել, որ այս մրցանակը չունի քաղաքական կոմպոնենտ, ընդհակառակը՝ այս մրցանակը նրա մասին է, որ աշխարհում կան իրավիճակներ, որոնք վեր են քաղաքական շահերից, խմբերից եւ առհասարակ ամեն ինչից. Հաց բերողը բոլորիս համար դրա մարմնացուն է»,-իր խոսքում նշեց Աննա Հակոբյանը:
Մրցանակը պետք է հանձնվեր Հաց բերողի մորը, որը փոքր ինչ վատառողջ լինելու պատճառով չէր կարողացել ներկա գտնվել: Վարչապետի տիկինը հայտնեց, որ անձամբ կտանի եւ մրցանակն ու գումարը կհանձնի Հաց բերողի մորը: Աննա Հակոբյանը նկատեց, որ մրցանակն այս անգամ էլ ունի որոշակի գումարային մաս: «Հայկական ժամանակ»-ի մրցանակի եւ դրամական պարգեւի կեսը ավանդաբար տրվում է Տիգրան Հայրապետյանի մորը՝ տիկին Ֆրիդային:
«Մխիթար Սեբաստացու» սահմանած մրցանակները շնորհեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: «Տիգրան Հայրապետյան մրցանակ 2019-ին» արժանացավ կրթահամալիրի դասավանդող Հայկուհի Հովհաննիսյանը: Ուսումնական ոլորտի հասարակագիտական նախագծերում ցուցաբերած առաջադիմության համար 9-րդ դասարանի աշակերտ Նարեկ Խաչատրյանն արժանացավ «Տիգրան Հայրապետյան» ամենամյա կրթաթոշակի եւ նվեր ստացավ Տիգրան Հայրապետյանի գրքերի ժողովածուն:
«Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակաբաշխությանը ներկա էր նաեւ Տիգրան Հայրապետյանի այրին՝ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը: Ղարիբյանը շնորհակալություն հայտնեց երջանկահիշատակ ամուսնու բոլոր ընկերներին. «Հարազատը միշտ էլ հիշում է, միշտ կա, բայց ընկերներին որեւէ բան չի ստիպում, որ շարունակեն նույն ձեւով: Այսօր ինձ համար բացառիկ երեւույթ է, որովհետեւ Տիգրանի 20-րդ տարին է: Մենք ամեն տարի հավաքվում ենք. կան մարդիկ, որոնք դրսում են, ու չեն կարողանում գալ, բայց գրում են, զանգում, դա չտեսնված բան է: Ուզում եմ խոնարհվել Տիգրանի բոլոր ընկերների առջեւ, որ այսպիսի հավատարմությամբ կարողանում են պահել իր ներկայությունը»:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, ի դեպ, հրապարակախոս ու քաղաքագետ Տիգրան Հայրապետյանն ապրեցվում է անընդհատ: Այստեղ նրա անվան գրադարան կա, երեխաները գիտեն նրա մասին, հետաքրքրվում են նրանով: Կրթահամալիրում նաեւ Տիգրան Հայրապետյանին նվիրված օրեր են կազմակերպվել, որի շրջանակներում այստեղ սովորողներին վարպետության դասեր են տվել Հայրապետյանի կինը` արվեստաբանության դոկտոր Նազենի Ղարիբյանը, քաղաքագետ Աղասի Ենոքյանն ու հեռուստալրագրող Արթուր Բախտամյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT