Երևան
12 °C
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի եւ նրա ընկերների գործով կարեւորագույն ապացույցն այդպես էլ դատարանում չի հետազոտվել:
Գործը քննող դատավոր Մարինե Մելքոնյանը մի քանի ամիս առաջ որոշել էր Երեւան քաղաքի ընդանուր իրավասության դատարանից պահանջել «Իգլայի» խողովակն ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանին գաղտնալսելու վերաբերյալ բոլոր նյութերը:
Սամվել Բաբայանի ու մյուսների՝ Սանասար Գաբրիելյանի եւ Արմեն Պողոսյանի մեղադրանքի հիմքում դրվել էին հենց վերը նշված ապացույցները: Բանն այն է, որ մեկ այլ գործի շրջանակում ԱԱԾ-ն գաղտնալսել էր սույն գործի անջատված մասով մեղադրյալ «Իգլա»-ն ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանին, եւ, ըստ մեղադրանքի՝ Բաբայանի եւ մյուսների վերաբերյալ գործը հենց այդ գաղտնալսումների արդյունքում է բացահայտվել:
Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանն առաջին ատյանի դատարանին միջնորդել էր Մայիլյանին առնչվող գործի շրջանակներում օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվության նյութերը պահանջել եւ հետազոտել` դրանց օրինականությունը ստուգելու համար: Առաջին ատյանի դատարանը նույնպես բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը եւ պահանջել նյութերը, սակայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը այն չէր տրամադրել՝ նշելով, թե այդ նյութերը գաղտնազերծված չեն:
Վճռաբեկ դատարանը Բաբայանի գործը բեկանելու որոշման մեջ իրավական դիրքորոշում է հայտնել, որ օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքների թույլատրելիությունն առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ գնահատման չի արժանացել, եւ նման պայմաններում այն չէր կարող դրվել վերջնական դատական ակտի հիմքում:
Սույն գործով նիստը մի քանի ամիս տեղի չէր ունենում. դատարանը սպասում էր համապատասխան փաստաթղթերին: Դատավոր Մարինե Մելքոնյանն ասաց, որ դատարան է ստացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գրությունը: Ըստ այդմ՝ Վարդազարյանը հերթական անգամ մերժել է կաեւորագույն ապացույցները տրամադրել՝ նշելով, թե նյութերը գաղտանզերված լինելու վերաբերյալ տեղեկություն դատարանում առկա չէ, ուստի դրանց պատճեները տրամադրել չի կարող: Պաշտպանական կողմը սրանից հետո միջնորդեց հետաձգել նիստը՝ այս գրությանը ծանոթանալու եւ դիրքորոշում հայտնելու համար:
Մինչ նիստի հետաձգելը Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը միջնորդեցին դատարանին՝ հանել իրենց գույքի վրա դրված արգելանքը եւ վերացնել իրենց նկատմամբ ընտրված խափանման միջոցները:
Դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց գույքի վրա դրված ագելանքը փոխել, իսկ խափանման միջոցները թողել նույնը: Նշենք, որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ Սանասար Գաբրիելյանի ու Արմեն Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել այլընտրանքային խափանման միջոց գրավը:
Նիստի ավարտին Արցախի հերոս Սամվել Բաբայանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչպե՞ս է գնահատում դատարանի որոշումը՝ կարեւորագույն ապացույցները չտամադրելու վերաբերյալ, ասաց. «Ինձ համար զարմանալի է, որ դատարանը մերժել է, բայց քանի որ մերժել է, պետք է մտածեն՝ գործը ոնց են կարճում: Մենք միջնորդություն ենք անելու՝ գործը կարճելու, որովհետեւ եթե ապրանք վաճառողը, ապրանք բերողը, նրանք չկան գործի մեջ, ապա ընդհանրապես մեզ ինչի համար են դատել կամ ինչի մասին են խոսում: Անհասկանալի է, ապարնքի տերը չկա, ապրանք բերողը, իբր վաճառողը չկա, բայց այդ մարդկանց ոչ ճանաչում եմ, ոչ գիտեմ, հարց է ծագում՝ ում ենք դատում, կամ ինչի»: Հարցին, թե ինչ հանգամանք կա, որ այս շրջափուլում դատարանը արդար դատաճիռ կկայացնի, Բաբայանը պատասխանեց, որ այս կարեւորագույն ապացույցը եթե չեն նեկայացնում, որը կապված է ե՛ւ ապրանքի տիրոջ ե՛ւ միջնոդի հետ, ապա շատ պարզ հստակ է, որ ինքը եղել է փակ Անվտանգության աշխատող, որը գործը «սարքել» է: «Պետք է վերջացնեն այս ցիրկը»,- հավելեց նա՝ նշելով, որ տեղեկություն չունի «Իգլան» ԱԱԾ-ին հանձնած Հրաչ Մայլիյանից:
Մեր ճշտող հարցին՝ ի վերջո ում կողմից է գործը սարքված, Բաբայանը պատասխանեց. «Պետության ղեկավարը պատվերը իջեցրել է, անվտանգության ծառայությունը գործը սարքել է»: Ճշտող հարցին ի պատասխան Սամել Բաբայանն ըստ էության առաջին անգամ ասաց, որ գործը սարքված է Սերժ Սարգսյանի կողմից: Նախկինում Բաբայանը խուսափում էր հնչեցնել Սարգսյանի անունը, իսկ երբ նրան հարցնում էինք, թե Սերժ Սարգսյանին նկատի ունի՞, նա պատասխանում էր՝ «դուք ասացիք»: Հարցին, թե ի՞նչ փուլում է իրեն կրկին Ստեփանակերտում հաշվառելու գործընթացը, Բաբայանը պատասխանեց. « Դեռ պատասխան չունենք, ընթացքի մեջ է, ներկայացված են փաստաթղթերը, սպասում ենք պատասխանի»:
Արցախի Հանրապետության ոստիկանությունը 2019թ. փետրվարի 26-ին տարածել էր հաղորդագրության այն մասին, թե Սամվել Բաբայանը դիմել է՝ իրեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի հաշվառումից հանելու և քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ:
Հետաքրքվեցինք՝ ի՞նչ փուլում է մարտից Արցախում ստորագրահավաք սկսելու եւ 2020 թվականին նախագահական ընտրություններին մասնակցելու գործընթացը:
Հիշեցնենք՝ հաշվի առնելով, որ թեկնածության առաջադրման համար անհրաժեշտ 10 տարվա մշտական բնակության հետ կապված խնդիրներ կան, Սամվել Բաբայանը նախատեսում է Արցախում այս տարվա մարտից ստորագրահավաք սկսել։
«Ստորագրահավաքի ժամանակը դեռ չէ, դեռ պիտի հանդիպենք ժողովրդի հետ, ճշտենք`ժողովուրդը ցանկություն ունի՞, թե՞ չէ մենք մասնակցենք, երբ ասեն՝ այո, նոր ստորագրահավաքը կսկսենք: Մի քանի գյուղի ներկայացուցիչների հետ արդեն հանդիպել եմ, էս դատական նիստից հետո կգնամ, էլի կհանդիպեմ»,- եզրափակեց Սամվել Բաբայանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT