Երևան
12 °C
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հայկական քաղաքական շրջանակներում ոչ միանշանակ գնահատականների արժանացավ։ Ընդդիմությունը, հասկանալի է, շտապեց դա ներկայացնել որպես ընդգծված հակահայկական փաստաթուղթ ու նույնիսկ «Հայաստանի նոր իշխանություններին հասցված դիվանագիտական ապտակ», ուրիշները դա գնահատեցին որպես հերթական հայտարարություն, որն ուղղված էր հիմնականում ադրբեջանական կողմին եւ այլն, ու մինչ մարդիկ փորձում են հասկանալ՝ ի վերջո հայկական կողմն այս դրվագում «կրե՞ց, թե կրվեց», հայտարարության բուն ասելիքը կարծես թե անտեսվեց։
Սկսենք նրանից, որ հարցին «կրել-կրվելու» տեսանկյունից նայելը սխալ է, եւ ընդհանրապես՝ համանախագահների հայտարարությունները, որպես կանոն, կողմերից միայն մեկին ուղղված չեն լինում։ Ավելին․ քանի որ ղարաբաղյան կարգավորման հարցում ե՛ւ մեր դիրքորոշումն է մաքսիմալիստական / հասարակությունը պահանջում է ԼՂՀ լիակատար անկախություն՝ առնվազն այսօրվա սահմաններով/, ե՛ւ ադրբեջանական կողմինը /նրանք պահանջում են ազատագրված բոլոր շրջանների վերադարձ, ու որ դրանից հետո էլ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում/, համանախագահների ցանկացած հայտարարություն ընկալվելու է որպես անընդունելի ե՛ւ մեզ համար, ե՛ւ նրանց։
Հիմա՝ ավելի հանգամանորեն։ Համանախագահների հայտարարության «կետերից» մեկն, այո, ըստ երեւույթին ուղղված էր հայկական կողմին․ այն կետը, որով նրանք կոչ էին անում ձեռնպահ մնալ բանակցությունների ձեւաչափը փոխելու պահանջից։ Փոխարենը՝ մյուս երեք կետերն ակնհայտորեն ուղղված էին ադրբեջանական կողմին։ Առաջին՝ այն կետը, որով կոչ է արվում թուլացնել «հրահրիչ հռետորաբանությունը» /Ադրբեջանն է, չէ՞, անընդհատ խոսում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին/, երկրորդ՝ այն կետը, որով կոչ է արվում զերծ մնալ «գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն» /սա ստատուս-քվոն փոխելու փորձերի անթույլատրելիության մասին է/, եւ երրորդ՝ այն կետը, որով կոչ է արվում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք «նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը»։ Այս վերջինն ամենակարեւորն է, որովհետեւ եթե Ալիեւը հայտարարում է, որ Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի կազմից դուրս լինել, դա հենց նշանակում է նախապես վճռել կամ կանխորոշել ապագա բանակցությունների արդյունքը։ Ու փաստորեն համանախագահներն ասում են, որ Ադրբեջանի այդ դիրքորոշումն անընդունելի է։ Ավելին՝ մեզ համար չափազանց կարեւոր է այն արձանագրումը, որ միջնորդները հակամարտության կարգավորման այս կամ այն սկզբունքը կամ տարրն առաջնային համարելու ցանկացած փորձ անընդունելի են համարում։ Այսինքն՝ տարածքային ամբողջականության սկզբունքն ինքնորոշման սկզբունքի նկատմամբ գերակա չէ /որքան էլ Ադրբեջանը փորձի հակառակը պնդել/։
Անցնենք «հավելյալ տարրերին»։ Ըստ էության ի՞նչ են ասում համանախագահները։ Նրանք ասում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները պիտի իրենց ժողովուրդներին նախապատրաստեն փոխզիջումների։ Ավելի կոնկրետ՝ մեր իշխանությունները պիտի մեր հասարակությանը նախապատրաստեն ազատագրված տարածքների վերադարձին, Ադրբեջանի իշխանություններն էլ պիտի իրենց հասարակությանը նախապատրաստեն այն մտքին, որ Արցախն այլեւս երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, ու իրենք պիտի ընդունեն Արցախի ցանկացած կարգավիճակ, որն Արցախի ժողովուրդը կընտրի ազատ կամարտահայտման /հանրաքվեի/ արդյունքում։ Սա, կրկնում ենք, համանախագահների պատկերացումն է /եւ հորդորը/։
Ի՞նչ պիտի անի հայկական կողմն այս իրավիճակում։ Պիտի արձանագրի, որ բանակցություններն այսպես թե այնպես չեն կարող արդյունավետ լինել առանց ԼՂՀ մասնակցության, ու դա ոչ թե քմահաճույք է, այլ առողջ պրագմատիզմ, պիտի ընդհանուր առմամբ ողջունի համանախագահների՝ ստատուս-քվոյի խախտման ցանկացած փորձ անընդունելի համարելու դիրքորոշումը, ու պիտի ուշադիր հետեւի, թե ինչպես են Ադրբեջանի իշխանություններն իրենց ժողովրդին համոզում հաշտվել Արցախի անկախության անխուսափելիության մտքի հետ։
Պատերազմի նախապատրաստվելու մասին չենք խոսում, որովհետեւ ինքնին հասկանալի է՝ դրան պիտի պատրաստ լինենք միշտ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT