Երևան
12 °C
Բաց նամակ
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին
Երեւան քաղաք, Չեխովի 36 բնակարան 16
Սահակյան Ռիմայից
Հարգարժան պարոն Զեյնալյան
Որդիս՝ Հրաչ Սահակյանն արդեն 14-րդ տարի է՝ պատիժ է կրում ուրիշների կատարած հանցանքի համար: 2005 թվականին Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանները, չունենալով ոչ մի փաստաթուղթ, մտան մեր տուն եւ քնած տղայիս արթնացնելով՝ խաբելով տարան: Ասացին, թե իբր դատախազը նրան տեսնել է ուզում, որ մի երկու հարց ունի եւ 2 ժամից հետո բաց կթողնեն:
Որդուս տանելով՝ ոստիկանները ծեծի էին ենթարկել, ստիպել, որ իր վրա վերցնի Ջրվեժի բնակիչ Մեսրոպ Մաքոյանի սպանությանը մասնակից լինելը: Նշված օրը, այսինքն 2005 թվականի օգոստոսի 10-ին ողջ գիշեր որդիս եղել է տանը, ունի վկաներ, որոնք երեկոյան 11:15-ից զանգահարել են տան հեռախոսին եւ մինչեւ ուշ գիշեր խոսել որդուս հետ: Այդ վկաները դատարանում վկայություն են տվել եւ պնդել, որ դեպքի գիշերը տան հեռախոսով խոսել են որդուս հետ, սակայն այդ մարդկանց վկայություններին ոչ մի ուշադրություն չի դարձվել:
Որդիս չի ճանաչել սպանված տղային, երբեք չի շփվել նրա հետ: 4 տարի տեւած դատաքննությունների ընթացքում, չունենալով ոչ մի ապացույց, նրանք անմեղ որդուս եւ եւս 4 երիտասարդների վրա բարդեցին ուրիշի կատարած սպանությունը:
Ոստիկանները որդուս դաժան ծեծի էին ենթարկել, սպառնացել, որ ընտանիքին վնաս կտան, ստիպել, որ մեղքն իր վրա վերցնի, սակայն չի վերցրել: Ես եւ դուստրս էլ երկար տարիներ հետապնդվել ենք ոստիկանների կողմից, քանի որ ես անընդհատ տարբեր տեղեր եմ բողոքել, պայքարել անարդարության դեմ: 14 տարի պայքարել եմ, որ անմեղ որդուս երիտասարդ տարիներն անզատության մեջ չանցեն, բայց ոչ մի արդյունքի չեմ հասել, քանի որ դատական համակարգը եղել է ծախված ու կոռումպացված:
Հարգարժան պարոն Զեյնալյան, ո՞վ է պատասխան տալու որդուս 14 երիտասարդ տարիները մեկուսարաններում անցկացնելու համար: Մեր ընտանիքն այս պատմությունից տուժել է թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես, եւ թե ֆինանսապես: Միակ խնդրանքս է, որ 14 տարի անց ուշադրություն դարձվի այդ շինծու գործին, բացվի, վերանայվի, բայց այս անգամ արդար ձեւով, որպեսզի իրենց պատիժը կրեն իրական մեղավորները:
Հարգանքներով՝ Ռ. Սահակյան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT