Երևան
12 °C
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մեկնաբանում է 10 հազար պետական աշխատողների կրճատման վերաբերյալ օրերս տարածված լուրերը:
ՀՀ կառավարության լրատվական ծառայության տեղադրած տեսանյութում Ջանջուղազյանը նշում է, որ իրենք որեւէ բան չեն պատրաստվել երբեք թաքցնել, որեւէ գաղտնիք չկա, հետեւաբար որեւէ բացահայտման մասին խոսելն ամենեւեին էլ տեղին չէ:
«Մենք չենք պատրաստվել եւ չենք պատրաստվում դա անել, ու հնարավոր էլ չէ դա անել ոչ հրապարակային ճանապարհով, որովհետեւ այդ փաստաթղթի մեջ չկա կոնկրետ թիվ նշված, որ այ այսքան մարդ պետք է կրճատվի, այդ փաստաթղթի մեջ ձեւակերպումը վերաբերում է նրան, որ անգամ եթե խոսքը կրճատման մասին է, միեւնույն է, պետք է համեմատել այդ թիվը եւ նրանց, ովքեր կարող են շահել այդ ամենից:
Սա չի կարող վերաբերվել նրանց, ովքեր զբաղված են աշխատանքով, ստեղծում են արդյունք: Այդ փաստաթղթի իմաստն ամենեւին էլ կրճատումները չեն: Նրանք, ովքեր խոսում են այդ մասին, գիտեն, որ դա ներառված էր նաեւ կառավարության ծրագրում:
Խոսքը փող կրճատելու մասին չէ, փող խնայելու մասին չէ, այլ փող խնայելու միջոցով առավելագույն արդյունք ստանալու մասին է»:
Ֆինանսների նախարարի խոսքերով, այստեղ ներդրումային ծրագրերի մասին խոսք չկա, առայժմ խոսքը միայն պետական համակարգի օպտիմալացման մասին է, որը պետք է հանգեցնի ավելի լավ աշխատանքի:
«Պետք է կարողանանք որոշումներ կայացնել՝ մենք գնում ենք նեղ անձնային խմբային շահեր սպասարկելու՞, թե՞ դրանք մեծամասնության շահիին ստորադասելու ճանապարհով:
Միանգամից չի տեղի ունեցել պետական կառավարման համակարգի աճը, այլ կամաց-կամաց, եւ այսօր ունենք այն, ինչ ունենք»,-ասում է նախարարը:
Ջանջուղազյանը նաեւ նշում է, որ պետք է լավագույնը պահանջել, այդ լավագույնն էլ կապահովի լավագույն արդյունքը: Այսինքն, ըստ նախարարի, չպետք է գան աշխատանքի, զբաղվեն ինչ-որ բանով, ժամանակ անցկացնեն, պետք է հաշվի առնել՝ այդ աշխատատեղի կարիքը կա, թե չկա, երբեք որեւէ գործողություն միանշանակորեն մեկնաբանել պետք չէ:
Մանրամասները՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT