Նախարարության ներսում ինչ-որ մեկը հարմար էր գտել օր առաջ հրապարակել տալ մեր սեւագիր աշխատանքը. Ղարիբյան

Վերջին օրերին մեծ քննադատությունների առիթ է դարձել մշակույթի նախարարության վերլուծությունների փաթեթը, համաձայն որի՝ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներից շատերն առաջարկվում է լուծարել, վերակազմավորել կամ վերակազմակերպել: Պարզվում է՝ մշակույթի նախարարության աշխատանքային սեւագիր վերլուծություններն անհասկանալի կերպով հայտնվել են որոշ լրատվամիջոցների «ձեռքի տակ» եւ տարածվել որպես հաստատված եւ մշակված փաստաթուղթ: ՊՈԱԿ-ների լուծարման շուրջ բարձրացված աղմուկի եւ նախարարությունում մշակվող փաստաթղթի բովանդակության շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ:

- Տիկին Ղարիբյան, արդեն մի քանի օր է՝ ակտիվ շրջանառվում է նախարարությունում մշակվող փաստաթուղթը, որտեղ տարբեր պատճառաբանություններով առաջարկվում է լուծարել մի շարք ՊՈԱԿ-ներ: Այդ փաթեթն ի՞նչ սկզբունքով է կազմվել:

- Ինչը որ հայտնվել է մամուլում, ընդամենը նախարարությունում կատարվող աշխատանքներից մեկն է, մենք պարբերաբար ենք նմանատիպ աշխատանքեր իրականացնում, պարզապես այս մեկը կոնկրետ ՊՈԱԿ-ների էր վերաբերում: Մեր նպատակն էր՝ կատարել վերլուծություն, ուսումնասիրել յուրաքանչյուր ՊՈԱԿ-ի կանոնադրությունը, հաշվետվությունները, սուբսիդիայի պայմանագրերը, եւ բոլոր փաստաթղթերը, որոնք մենք ունենք յուրաքանչյուրի վերաբերյալ: Մեր նպատակն էր՝ վեր հանել ընդհանուր խնդիրներն ու տալ առաջարկություններ այն հաստատություններում, որտեղ դրա կարիքը կա: Հիմա բոլորը կենտրոնացել են լուծարել կամ վերակազմավորել բառերի վրա, բայց ոչ ոք չի ասում, որ այնտեղ կան նաեւ մի շարք ՊՈԱԿ-ներ, որոնց մասին գրված է՝ պահպանել: Դա պարզապես մեր ներքին աշխատանքային վիճակն էր՝ թղթի վրա արձանագրված, որը դեռեւս հրապարակման ենթակա չէր:

- Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ մշակույթի նախարարության ներքին աշխատանքային փաստաթղթերը հանրայնացվեցին:

- Հավանաբար, նախարարության ներսում ինչ-որ մեկը հարմար է գտել այդ թուղթն օր առաջ հրապարակել տալ: Չնայած, նշեմ, որ դա շատ վատ հետեւանք կարող է ունենալ, որովհետեւ իմաստ չկար սեւագիր աշխատանքի վրա այդքան ուշադրություն սեւեռել: Պետք չէր մարդկանց ուշադրությունն ու հույզերը գրավել մի բանի վրա, որն ընդամենը վերլուծություն է: Ո՛չ նախագիծ կա, ո՛չ որեւէ  հանձնարարություն, ո՛չ օրինագիծ, եւ ոչ էլ կառավարություն էր ներկայացվելու:

- Լավ, իսկ եթե կառավարություն չէր ներկայացվելու, ոչ մի ձեւով չէր քննարկվելու, այդ վերլուծությունն ի վերջո կյանքի չի՞ կոչվելու:

- Մենք ունենք 70-ից ավելի ՊՈԱԿ-ներ, որոշներն անգամ նեղանում են, որ իրենց մշակութային օջախները ՊՈԱԿ ենք անվանում, բայց կներեք՝ իրենք են դարձել: Մեր խնդիրը մեր ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ներն էին, որպեսզի ընդհանուր քարտեզագրեինք եւ հասկանայինք, թե ինչ պատկեր է: Պետք է հասկանալ, թե դրանք ինչպես են աշխատել, եւ ինչպես են շարունակում աշխատել, գուցե չեն կարողանում ծայրը ծայրին հասցնել եւ միջամտություն է պետք: Այսօր կան սնկի պես աճած փոքրիկ ՊՈԱԿ-ներ, որոնցից ամեն մեկն ունի իր տնօրենը, փոխտնօրենը, հաշվապահն ու գանձապահը: Այս տեսանկունից՝ եթե կան ժանրային եւ գեղարվեստական նմանություն ունեցողներ, ապա ինչո՞ւ չմիավորել: Մղումը եղել է՝ նպաստել կոլեկտիվների արդյունավետության բարձրացմանը:

- Իսկ ովքե՞ր են աշխատել վերլուծության վրա, հատուկ հանձնաժողո՞վ է ստեղծվել:

- Մեր նախարարության բոլոր վարչություններն էլ մասնակցել են: Թուղթը շրջանառվել է ներսում եւ տարբեր կարծիքներ ու քննարկումներ են ծավալվել դրա շուրջ:

- Այսինք, այս պահին էլ շարունակվում է աշխատանքն այդ վերլուծության վրա:

- Այո, իհարկե, դա առաջին սեւագիր տարբերակներից մեկն էր:

- Այնուամենայինիվ, հետագայում կառավարություն ներկայացվելո՞ւ է, թե՝ չէ:

- Այդ տեսքով՝ ո՛չ: Մենք դա մեզ համար ենք արել: Այն ՊՈԱԿ-ները, որոնք գտնենք, որ վերակազմավորման արդյունքում կկարողանան բարելավել իրենց վիճակը, ապա դրանք կներկայացվեն: Իսկ այդ վերլուծության մեջ նշվածները իդեաներ են, որոնք մենք հավաքել ենք մեր մասնագետների աշխատանքների արդյունքում: Մեր վերլուծություններում կան ՊՈԱԿ-ներ, որոնք չափից ավելի լավ արդյունք են գրանցել եւ լիովին կարող են անցնել մասնավորի ու պահպանել իրենց գոյությունը: Կան այնպիսիք, որ շատ ավելի մեծ գումար կաշխատեն ու կհարստանան, քան որ հակառակ դեպքում, որպես ՊՈԱԿ, իրենց վրա պլան է դրվում, որ պետք է այսքան արտաբյուջե ունենան, որ չեն կարող հարստանալ, որովհետեւ շահույթ չհետապնդող կազմակերպություն է եւ այլն: Որոշների դեպքում էլ հակառակն է՝ ՊՈԱԿ լինելը պահպանողական նշանակություն ունի, բայց որոշների դեպքում այդպես չէ:

- Այն մշակութային կենտրոնները, որոնք ՊՈԱԿ-ից կանցնեն մասնավորի, կազատե՞ն իրենց զբաղեցրած տարածքները, այդ շինությունները նախարարության ենթակայության տա՞կ են:

- Դրանք պետական գույքին են պատկանում, բայց դրված է մշակույթի նախարարության բալանսին:

- Այսիքն, լուծարվող ՊՈԱԿ-ը զրկվում է նաեւ շենքից:

- Լուծարվող ՊՈԱԿ-ի դեպքում տարածքը կարող է մնալ իրենց, եթե որոշում կայացվի, որ այն իրենց է տրվում անժամկետ, անվարձահատույց, կամ վարձակալությամբ: Այս դեպքում էլ պետությունը կարող է դեր ունենալ իրենց պայմանները բարելավելու մեջ, բայց դա արդեն կլինի մասնավոր-պետություն համագործակցություն: Եթե լուծարվում է, ուրեմն, այլեւս ՊՈԱԿ չէ, ուստի, սկսում է աշխատել այնպես, ինչպես ցանկացած մասնավոր ընկերություն: Ինչո՞ւ որեւէ մեկը չի բարձրաձայնում հարցի մեկ այլ կողմը, մենք 70 ՊՈԱԿ ունենք, բայց երեւի թե մի կրկնակի քանակությամբ էլ ՀԿ, ՀՊ-ներ եւ այլն, բա այս մարդիկ ինչպե՞ս են անում: Բազմաթիվ մշակութային կազմակերպություններ ունենք, որոնց պետությունը տարիներով նույնիսկ մի լումայով չի աջակցել: Ամեն դեպքում այս տեսակ հարցերը դեռ չեն կարող կարգավորվել, քանի դեռ չունենք օրենք՝ թատրոնների, համերգների, կամ ավելի շուտ ես դա կանվանեի՝ կատարողական արվեստների մասին: Մենք արդեն աշխատում ենք դրա վրա, բայց մոտ երկու տարի է պետք, որ վերջնական որոշում լինի:

- Տիկին Ղարիբյան, անկախ նրանից՝ սա վերլուծության, կամ առաջարկ փաթեթի վերջնական տարբերակն էր, թե ոչ, այն շատ քննադատվեց, մասնավորապես՝  որոշ թանգարանների վերամիավորումն ու թատրոնների լուծարումը արվեստագետների մեծ մասը աբսուրդ են համարում: Մտավախություն չունե՞ք, որ այդ ծրագիրը վերջնական տեսքի բերելուց հետո քննադատությունների ալիքն է՛լ ավելի կուժգնանա:

- Ես դեռ չեմ կարող ասել, թե ինչ կլինի, ինչ մակարդակում կարվի: Մշակույթի նախարարությունը այդ վերլուծությունների փաթեթը կարող է կյանքի կոչել, կարող է՝ ոչ: Այս ամենը նման էր մոտավորապես սրան, թե լրագրողը մի հոդված գրի, նյութի ընդամենը 30 տոկոսը պատրաստ լինի, գան ձեռքից խլեն, տակը անուն ազգանունը գրեն եւ սպասեն, թե ինչ են նրան անելու: Այնինչ այդ հոդվածը նոր էր սկսել գրել, շատ բաներ կարող էր հետ ու առաջ տանել, փոփոխել, վերջում էլ նույնիսկ ջնջել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
51050 դիտում

Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը