Երևան
12 °C
Այսօրվա իշխանությունն ունի վստահության մեծ չափաբաժին, եւ այդ վստահությունը տարիների, տասնամյակների ընթացքում մսխվել էր նախորդ իշխանությունների կողմից: Եվ այսօր այն վերականգնվել է հեղափոխության շնորհիվ: Այո, հասարակության սպասումները շատ մեծ են, եւ վստահությունը սեփական ապագայի նկատմամբ իր երկրում բավական մեծ է: Եվ ես գիտեմ, որ ակնկալիքները կառավարությունից երբեմն չհիմնավորված շատ բարձր են: Այսօր՝ փետրվարի 14-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում իր ելույթն այսպես սկսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Թանդիլյանի խոսքով՝ այո, այս ամենը ճիշտ է, բայց սա տեղի է ունեցել հեղափոխության շնորհիվ, հետեւաբար՝ թոշակառուները եւ նպաստառուներն իրենց կենսամակարդակի կտրուկ բարձրացման ակնկալիք ունեն․
«Եւ այդ վիճակի պատճառը միայն իրենց ուղեղում չէ: Երեսուն տարիների ընթացքում անօթեւան ապրած քաղաքացիները կարող են սպասել եւ ակնկալել բարեկեցիկ պայմաններ եւ լուսավոր բնակարաններ Գյումրիում: Եվ այս սպասումներից լարվել պետք չէ, այս սպասումների իրավունքը նրանք ստացել են հեղափոխությունից հետո, որովհետեւ վստահություն ունեն իրենց ապագայի նկատմամբ՝ ապրելու իրենց սեփական երկրում»,- ասաց պատգամավորը:
Թանդիլյանը կարծում է, որ հասարակության մեծ մասի անհանգստությունն իսկապես այնտեղ է, որ սկսել է կորցնել վստահությունը սեփական ապագայի նկատմամբ: Պատգամավորը նշեց, որ խոսքը կառավարության ու իշխանության նկատմամբ վստահության մասին չէ, ինքն այդտեղ մտավախություն չունի, իր մտավախությունը սեփական ապագայի նկատմամբ վստահության նվազումն է․
«Մենք կարող ենք չխոսել այդ մասին, կարող ենք ուղղակի լռել կամ չնկատել, բայց դա իրավիճակ չի փոխում: Այո՛, վստահությունը սեփական ապագայի նկատմամբ սեփական երկրում․ սա այն է, ինչ մենք ձեզ հետ միասին պետք է պաշտպանենք եւ դողանք դրա վրա: Այստեղ է, որ մեր քաղաքացին ակտիվանալու է կամ ոչ: Ինչպե՞ս անել, որ հանկարծ չվնասել, ինչպե՞ս այդ իրավիճակը պահպանել: Այստեղ է իմ եւ ձեր պատկերացրած կառավարության հեղափոխական ծրագրի մեջ տարբերությունը»,- կառավարության անդամներին դիմելով՝ ասաց Թանդիլյանը:
Խոսելով տնտեսության զարգացման մասին՝ պատգամավորն ասաց, որ, իր կարծիքով, այդ զարգացման համար կա երկու ճանապարհ՝ աստիճանական եւ շոկային թերապիա: Ըստ Թանդիլյանի՝ երկրորդն է հեղափոխական ճանապարհը: Նրա պատկերացմամբ՝ կառավարության այս ծրագիրը բոլորովին չի արտահայտում զարգացման այդ տեմպն ու աշխատունակությունը։
«Ինչո՞ւ պետք է օտարերկրյա որեւէ ներդրող ներդրում կատարի ՀՀ-ում: Այս հարցից է պետք սկսել ու հասկանալ՝ ինչ անել: Եթե կարծում եք, որ օրենքի գերակայությունն ու կոռուպցիայի բացակայությունը կամ դրա խոստումը միակ անհրաժեշտ պայմանն է, դա այդպես չէ: Վստահեցնում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ներդրող կարողանում է գնահատել տնտեսական վիճակը: Եվ աշխարհում միշտ լինելու են երկրներ, որոնք իմ թվարկած չափորոշիչներով Հայաստանից առաջ են լինելու: Սակայն ինչպես անել, որ ներդրողը ընտրի հենց Հայաստանը: Այստեղ է անհրաժեշտությունը՝ ունենալ այնպիսի ծրագիր եւ ռազմավարություն, որ կայուն զարգացում ապահովի եւ սպասելիքներ, ներդրողի սպասումների ու եկամուտների վերադարձ»:
Ըստ Թանդիլյանի՝ կառավարության ծրագրում թվերն ու ցուցանիշները, որոնց բացակայության հարցը երկու օր է՝ քննարկում են պատգամավորները, պետք էին նրա համար, որ ծրագիրը լիներ չափելի:
Անդրադառնալով աղքատության հաղթահարման թեմային, Թանդիլյանը դիմեց Փաշինյանին․
«Ես կարեւորում եմ, որ դուք դա եւս որպես ցուցանիշ դիտարկեցիք եւ նշեցիք, որ ծրագրում էլ կա, ծայրահեղ աղքատությունը թիրախավորված է, եւ այն չի լինելու հինգ տարվա ընթացքում: Իմ հարցը հետեւյալն է․ եթե մարդը ծայրահեղ աղքատ չի լինելու, դառնալու է ի՞նչ, աղքա՞տ: Այսինքն՝ 25.7 տոկոս աղքատությունը պահպանվելու է, թե՞ նվազելու է: Եվ արդյոք սա՝ որպես տնտեսական հեղափոխության հետեւանք եւ չափելի ցուցանիշ, թիրախավորված է: Իմ տպավորությամբ՝ ոչ, որովհետեւ ծայրահեղ աղքատությունը դա խայտառակություն է, եւ խայտառակության վերացումն ինձ համար հեղափոխական տնտեսության արդյունք չէ: Այո, դուք ժառանգել եք դա, բայց համաձայնեք, որ դա չէ տնտեսական հեղափոխության ցուցանիշը»,- ասաց Թանդիլյանը:
Պատգամավորը խոսեց նաեւ պետական պարտքի մասին՝ հույս հայտնելով, որ կառավարությունը չի մոռացել դրա մասին։
Վերադառնալով տնտեսական հեղափոխությանը՝ Մանե Թանդիլյանն ասաց, որ, իր պատկերացմամբ, դրա համար պետք էին հեղափոխական քայլեր ո՛չ միայն քաղաքական տեսանկյունից, այլեւ տնտեսական, ոչ ստանդարտ, շոկային, որից պետք չէ վախենալ վստահության այս աստիճանի պարագում․
«Այո՛, ծրագրի նպատակը հեղափոխական է, բայց ոչ բովանդակությունը, առավել եւս՝ գործիքակազմը: Ինձ համար սա կարծես զրույց լինի վարչապետի եւ քաղաքացիների միջեւ կամ վարչապետի ուղերձ կառավարությանը, բայց ոչ երբեք կառավարության չափելի, հասանելի, տեսանելի, վերահսկելի ծրագիր»։
Եզրափակելով իր ելույթը՝ ԼՀԿ խմբակցության պատգամավորն ասաց, որ անկախ նրանից, որ ծրագիրն իր համար հեղափոխական չէ, ինքը հույս ունի, որ կառավարության տնտեսական թիմի մտքում եւ ճանապարհային քարտեզում հեղափոխություն տեղի կունենա, եւ Հայաստանն իսկապես կունենա արագ տեմպերով զարգացող տնտեսություն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT