Երևան
12 °C
Անցած քառօրյայում ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հեղինակած «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Մայիսի 23-ին էլ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի մշակած «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին:
Հիշեցնենք, Հրաչյա Հակոբյանի հեղինակած նախագծի վերջնական ընդունումից հետո հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդը կթույլատրվի միայն 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով՝ ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ՝ մանկապատանեկան հաղորդումներին նախորդող եւ հաջորդող մեկ ժամվա ընթացքում: Լրատվական կայքերում էլ շահումով խաղերի գովազդ տեղադրելը չի գերազանցի կայքի 20 %-ի սահմանը:
Մայիսի 23-ին շրջանառության մեջ դրված նախագծով էլ առաջարկվում է տոտալիզատոր եւ ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կազմակերպել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում: Հարցն առաջիկայում կքննարկվի ԱԺ նիստում:
Այս նախագիծը դժգոհություն է առաջացրել բուքմեյքերական ընկերությունների շրջանում: Սույն ընկերությունների աշխատակիցները երեկ Ազգային ժողովում բողոքի ակցիա էին իրականացնում եւ փակել էին Բաղրամյան պողոտան:
Նշենք, որ բուքմեյքերական ընկերության աշխատակիցները հանդիպել էին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետն ասել է, որ մարդիկ նախընտրական շրջանում բարձրացրել են այս հարցը: Կանայք նշել են, որ իրենց ամուսիններն աշխատավարձը ստանում եւ պարտվում են: Աշխատակիցները խնդրել էին վարչապետին՝ հանդիպել իրենց ղեկավարների հետ եւ լսել իրենց առաջարկները: Վարչապետն էլ ասել էր, որ այդ առաջարկները փոխանցեն իր օգնականին:
«Ես բուքմեյքերական կետերի կատեգորիկ արգելմանը կողմ կլինեմ»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
- Պարոն Մադաթյան, ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի նախաձեռնությամբ կայքերում եւ հեռուստատեսությամբ բուքմեքերական ընկերությունների գովազդը սահմանափակվեց: Ինչպե՞ս եք վերաբերվում այս փոփոխությանը:
- Զուտ դրական եմ վերաբերվում: Որովհետեւ համարում եմ, որ ընդհանրապես սա մի ոլորտ է, որի գովազդը ե՛ւ հեռուստատեսությունում ե՛ւ կայքերում գոնե պիտի սահմանափակվի, որպեսզի դա չդառնա դեռահասների համար խնդիր: Որովհետեւ մենք ունենք օրենք` դեռասահասներին ազարտային խաղերից հետ պահելու, բայց իրականում մենք հեռուստատեսությունով «Վիվարոյի» եւ մնացած այլ բուքմեյքերականների գովազդները տեսնում ենք այն ժամերին, երբ այդ դեռահասները ակտիվ ինչ-որ հաղորդում են նայում: Այսինքն, իրենց համար հասանելի իրավիճակ է ստեղծվում: Հույս դնել նրա վրա, որ բուքմեյքերական կետերում խաղադրույք ընդունողները այնքան բարեխիղճ կլինեն, որ դեռահասներից խաղադրույք չեն վերցնի, կարծում եմ, մի փոքր սխալ կլինի:
- Ի՞նչ եք կարծում, մե՞ծ է այն մարդկանց թիվը, ովքեր գովազդների միջոցով են շահագրգռվում եւ սկսում խաղալ:
- Կարծում եմ՝ դրա պատասխանը ոչ թե ես պետք է տամ, այլ այն գովազդների քանակը, որը կա: Եթե մեծ չլիներ, կարծում եմ, այդքան ահռելի գումարով գովազդներ չէին պատվիրի: Փաստացի դուրս է գալիս, որ այդ գովազդը արդյունավետություն ունի եւ մարդիկ այդ գովազդը նայելով՝ շարունակական ինչ-որ ընթացք են տալիս: Դրա համար էլ այդ գովազդները աշխատում են ե՛ւ կայքերում ե՛ւ մնացած տեղերում: Բացի դրանից պիտի հաշվի առնենք, որ մենք խոցելի խումբ ունենք:
- Ինչքանո՞վ սա կազդի, որպեսզի խաղամոլների թիվը Հայաստանում նվազի:
- Ես կարծում եմ, որ ընդհանրապես պետք է օրինաչափ աշխատանքներ կատարվեն: Ոչ թե միայն գովազդը արգելելով մենք պիտի ինչ-որ արդյունքի հասնենք, այլեւ կարելի է տարբեր միջոցառումներ անել, որի միջոցով կկարողանանք խաղացողների քանակը նվազեցնել, քանի որ սա մի փոքր հիվանդության պես բան է: Արդարադատության նախարարությունում կարելի է ասենք ինչ-որ կոմիտե ստեղծել, երբ ի սկզբանե մարդը այն պահին, երբ զղջում է, կարողանա գնալ եւ տուրք վճարել պետությանը, որպեսզի իրեն մի քանի տարով փակեն եւ թույլ չտան մուտք գործել բուքմեյքերական կետեր:
Դե, այնտեղ անձնագրով է, դեմքին նայելով հո չե՞ն որոշում՝ դեռահասը չափահաս է, թե՝ ոչ: Դա կնպաստի նրան, որ բազա կլինի եւ այդ բազայով արգելված կլինի այդ մարդկանց այնտեղ մտնելը: Որովհետեւ ազարտային խաղերը բազմաթիվ ընտանիքներ են քայքայում: Ու հիմնականում փորձը ցույց է տալիս, որ այդ խաղերին հակված է միջին, միջինից ցածր ապահովություն ունեցող խավը: Այսինքն, կազինո հաճախում է ավելի շատ տաքսու վարորդը, որն օրվա հացի խնդիր է լուծում, քան թե հարուստ մարդը: Հարուստը գիտի՝ ինչ խաղա, ինչքան խաղա, իսկ աղքատ խավի վրա դա բավականին լուրջ հետեւանքներ է թողնում:
- Որպես հոգեբան որոշակի ուսումնասիրություն ունե՞ք, թե Հայաստանի բնակչության քանի տոկոսն է խաղում:
- Չեմ կարող ասել, վիճակագրության չեմ տիրապետում: Բայց այն, որ կազինոները Երեւանից հանելը բավականին լուրջ ազդեցություն ունեցավ խաղամոլների թվի նվազման վրա, դա միանշանակ: Բայց հիմա էլ Երեւանի ներսում բուքմեյքերական կետերն են, որը հանելը, կարծում եմ, դժվար կլինի: Բայց նույն «Վիվառո» «Աջարաբեթ» եւ այլ բուքմեյքերական ընկերությունները կազինոյի դեր են կատարում: Նույնը այդ համացանցային կազինոները, որոնք դեռ մի բան էլ գովազդում են եւ հեռուստածրագիր են անում՝ 15 մլն դրամ շահում դնելով:
Կամայական շահումով նման խաղերը բերում են մի իրավիճակի, երբ մարդը սկսում է ոչինչ չանելով՝ եկամուտ ունենալ: Իսկ կյանքում, բնության մեջ դա օրինաչափ չէ: Բնության մեջ ոչինչ չանելով, երբեք ոչ մի բան չես կարող ունենալ, այդպիսի բան չի լինում: Մարդն ի սկզբանե պետք է սովորի չարչարվել եւ ստանալ:
Այստեղ կա երկրորդ խնդիրը, երբ դու ստանում ես չարչարանքի արդյունք, այդ արդյունքը լինում է գնահատելի: Երբ դու շահում ես այդ արդյունքը, գնահատելի չէ: Այսպես ասած՝ «ջրի բերած, ջրի տարած»: Ոչ մի ռակուրսի մեջ այս խաղերի օգտավետությունը չեմ տեսնում:
- ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ հանդես է եկել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում սահմանափակելու եւ գազալցակայաններում խաղային ապարատները արգելելու նախաձեռնությամբ: Սա որքանո՞վ կօգնի Հայաստանում խաղամոլության նվազմանը:
- Գազալցակայանները ամենաակտիվ խաղամոլության տեղերն են: Մարկետինգն ինքն իրենով ստեղծում է այն վայրերը, որտեղ խաղում են: Տաքսու վարորդը գազալցակայան գնալով եւ սպասելով, որ ավտոմեքենան լիցքավորվի, սկսում է զբաղվել դրանցով եւ, իհարկե, դրանց արգելումը դրական ազդեցություն կունենա:
Որպես հոգեբան ասեմ, որ ես բուքմեյքերական կետերի կատեգորիկ արգելմանը կողմ կլինեմ: Միգուցե դա սխալ կլինի հանրապետության համար: Չեմ կարող ասել՝ տնտեսական ինչ վնասներ կհասցնի, բայց հոգեբանական առումով բուքմեյքերական կետերի մեջ ես ոչ մի դրական բան չեմ տեսնում:
- Արդյո՞ք սա չի բերի նրան, որ խաղամոլները սկսեն առցանց հարթակում խաղալ:
- Առցանց կխաղան, ընդհատակ կանցնի, կամայական արգելքը բերելու է այդպիսի բաների: Դրա համար երեւի թե կատեգորիկ պետք չի անել: Պետք է որոշակի քննարկումներ արվեն, մասնագետները նստեն եւ փորձեն հասկանալ, թե ինչպես այդ խնդիրը ավելի գրագետ եւ ճիշտ լուծել: Որովհետեւ այսպես այդ խնդիրը լուծելը ես համարում եմ սխալ: Կատեգորիկ արգելումը կբերի նեգատիվիզմի, կլինեն ընդհատակյա որոշակի խաղատներ, առցանց չենք կարողանա արգելել:
- Մի քանի ամիս առաջ որոշակի օրենսդրական փոփոխություն տեղի ունեցավ, որով բուքմեյքերական կետեր արդեն կարող էին այցելել, ոչ թե 18 տարեկանից սկսած, այլ 21: Սա որոշակի դրական ազդեցություն թողե՞լ է, թե ամեն դեպքում ձեզ այցելում են դրանից ցածր տարիք ունեցող դեռահասների ծնողներն այդ խնդրով:
- Այսպես, որ ասում ենք՝ շատ չքնաղ է: 21 տարեկանի շեմը շատ ավելի լավ է, քան 18-ինը: Բայց ինչպե՞ս են դա վերահսկում: Ես տեղյակ եմ, որ դա ոչ մի կերպ չի վերահսկվում, ոչ մի բուքմեյքերական կետում: Ու, եթե վաղը իմ երեխան 17, 18, 19 տարեկան մտնի ներս, իրենից խաղադրույք են վերցնելու, որովհետեւ ակնհայտ չես կարող տարբերակել՝ 19 տարեկան է, թե՝ 21: Ոչ անձնագիր են ուզելու, ոչ բազա ունեն, որ դա վերահսկվի: Ուզում են, թող շեմը դարձնեն 30 տարեկան: Ինչպե՞ս են կարողանալու ապացուցել, եթե ոչ բազա կա, ոչ էլ անձնագիր են պահանջում: Բուքմեյքերական կետին ձեռնտու չէ այդ ամենը: Սա պետությանն է ձեռնտու, որ պարտադրի բուքմեյքերական կետին, որ այս օրենքին համապատասխանություն բերի:
Այնպես չի, թե բուքմեյքերական կետերը պետք է այնքան գիտակից լինեն, որ համակարգիչ դնեն, բազա սարքեն: Սա պիտի օրենքով կանոնակարգվի:
- Բուքմեյքերական կետերում խաղամոլությունը ի՞նչ հետեւանքների է հասցրել մարդկանց: Ձեր պրակտիկայում ի՞նչ օրինակների եք հանդիպել:
- Աշխատանքի կորուստ` բավականին բարձր պաշտոնից, ընտանիքի կորուստ, հարգանքի կորուստ` սեփական երեխաների, շրջապատի եւ ընկերների մոտ: Սրանից ավել բան, կարծում եմ, ասելու չէ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կտրիճ Ներսիսյանը սատարում է Սամվել Կարապետյանին. նա գնացել է օլիգարխի մոտ
Իմ տղայի անունը ձեր պատվին Նիկոլ եմ դրել․ Արենիի բնակիչը՝ վարչապետին
Զելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած ձևաչափով. Ֆիցո
Մեր հիվանդների մահճակալի կողքին երկրորդ աթոռն է հայտնվել՝ պետությունը. ՀՀ վարչապետ
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ժողովուրդը պիտի ցույց տա, որ իրեն ամենաշատը խաղաղություն է պետք. մենք այն արդեն ունենք. Փաշինյան
Քաղաքացիների հանդեպ սերն է դրդել դժոխքի միջով հասնել այստեղ. մնում է՝ դուք տեր կանգնեք պետությանը. Փաշինյան
Զառիթափ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արա, էս ի՞նչ ես դարձել, քյասիբցեր ես. քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին. տեսանյութ
Հայաստանը դարձրիք աշխարհով մեկ ճանաչելի. շնորհակալ ենք. Բարձրունու բնակիչը՝ Փաշինյանին
Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան ընկել է գետը. կա տուժած
Չկա սենց խաշլամա, լավաշ, պանիր. Փաշինյանին Մարտիրոսում հյուրասիրել են. տեսանյութ
Առաջինից մինչև 10-րդ դասարան ես բացարձակ գերազանցիկ եմ եղել. Սամվել Կարապետյան
40-ամյա կինը հայտնել է, որ 26-ամյա տղան սեքսուալ գործողության գումարային հարցի շուրջ վիճել և հարվածել է իրեն
Մենք պատրաստ ենք ամրապնդել Հունգարիայի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները․ Փաշինյան
Երևանում Զելենսկիի հայտարարությունների վերաբերյալ Ռուսաստանն ուզում է ՀՀ-ից պարզաբանումներ ստանալ. Պեսկով
Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ Ալիև
Սահմանազատման արդյունքներով մեր ինքնիշխան տարածքի հարցը ամբողջական լուծելու ենք․ վարչապետ
Վայոց ձորի մարզում 300-ից ավելի տուն է կառուցվում 16 մլն-ի ծրագրով. Փաշինյան
Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
Պետությանը և անկախությանը՝ տե՛ր ենք, Վայոց ձորին ու Ջերմուկին տե՛ր ենք. վարչապետ
Շնորհակալ եմ, որ խաղաղություն եք բերել. պատերազմը լավ բան չի. ջերմուկցի զինվորականը՝ ՀՀ վարչապետին
Շվեդական լրատվամիջոցը ՀՀ ընտրությունների վրա ՌԴ ազդեցության մասին գաղտնի փաստաթուղթ է բացահայտել. մանրամասներ
Աջակցության ծրագրերն այնքան շատ են, մենք էլ ենք խճճվում. ՔՊ թիմի և քաղաքացիների հանդիպումները շարունակվում են
Սամվել Կարապետյանը թող «բուքսավատ» անի հաղթարշավ բառի վրա, Քոչարյանն էլ՝ «արծակախնդրությամբ» զբաղվի. Կոնջորյան
Շատ գեղեցիկ ճանապարհ է, որի նորոգումը մեր պլաններում կա. նաև՝ Ջերմուկից Վարդենիս տանող ճանապարհը. վարչապետ
ԵՄ-ին միանալու Հայաստանի ծրագրերը հատուկ դիտարկման կարիք ունեն. Երևանը պետք է արագ կողմնորոշվի. Պուտին
Եթե մեր կարիքը լինի՝ իմացեք՝ ձեր պետությունը ձեր կողքին կանգնած է. վարչապետը՝ քաղաքացուն
Մեր ազգային արժեքները և մեզ փրկելու համար անգրագետ լինելը պարտադի՞ր է. Ռուբինյան
«Եվրոպապայան» և «արծակախնտռություն». Քոչարյանը չի կարողացել արտաբերել մի շարք բառեր
Ընտրողը քնած է, բայց քարոզարշավն ընթանում է. վարչապետը բուկլետներ է թողել դարպասների վրա. տեսանյութ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք
Արթուր Ավետիսյանը հաղթել է սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում
Ինչպիսին է ՔՊ նախընտրական քարոզարշավի հերթական օրվա ժամանակացույցը Վայոց ձորում
Մայրենի լեզու, դաս 2. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Քանի մարդ է մասնակցել Սյունիքում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքին. ԻՔՄ
Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը, որից սնվում է Գյումրու կեսն ու 13 գյուղ․ տեսանյութ
Մենք իսկապես պատրաստ ենք ՆԱՏՕ-ն կենդանի պահել ապագայի համար. Ֆրիդրիխ Մերց
Արտաշատում 6-ամյա աղջնակ է վրաերթի է ենթարկվել․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
Սյունիքը եղել է, կա, կլինի Հայաստանի անբաժանելի մասը․ Սյունիքը խաղաղության խաչմերուկի կենտրոնական մարզն է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT