Ծայրեիծայր հակաքրիստոնեական, հակաեկեղեցական, նաև հակապետական. Պալյանը՝ Շիրակի թեմի հայտարարության մասին

06/12/2025 schedule17:37

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Շիրակի թեմի հոգևորականների վերջին հայտարարությանը:

«Ինչպես արդեն գիտենք, վաղը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրու Յոթ Վերք եկեղեցում մասնակցելու է սուրբ և անմահ պատարագի... պատարագին մասնակցելու եմ նաև ես ընտանիքիս հետ միասին, ինչպես նաև վստահ եմ՝ շատ ու շատ հավատացյալ, քրիստոնեկան արժեքներ կրող քաղաքացիներ ևս ներկա են լինելու պատարագին։ Բայց արի ու տես, ի հակադարձում սուրբ և անմահ պատարագի՝ Շիրակի թեմը հայտարարություն է տարածել, որը ծայրից ծայր հակաքրիստոնեական է, բայց հայտարարությունը եզրափակող նախադասությունը, ոչ միայն հակաեկեղեցական է, այլ նաև հակապետական. մեջբերում`«Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա էլ կհաղթահարի պատվով»։

Հետևելով մեր կուսակցության Էթիկայի կանոնագրքի պահանջներին՝ համարժեք պատասխան տալ չեմ կարող, միայն մի հռետորական հարց կհնչեցնեմ՝ դուք իրոք Աստծուց չե՞ք վախենում, չնայած Աստծուց վախենալու համար նախ պետք է ընդունեք, որ Աստված կա։ Անամոթնե՜ր...», գրել է Պալյանը։

Նշենք, որ Շիրակի թեմը իր տարածած հայտարարության մեջ մասնավորապես հայտնել է, որ պատարագ են մատուցելու՝ հիշատակելով կաթողիկոսի և թեմի առաջնորդի անունները:

Այդ հայտարարության մեջ նաև ասվում է.

«Եթե բացի մեր թեմի հոգևորականներից՝ որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում և մասնավորապես Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է, որով խոչընդոտվում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի օրինական գործունեությունը և կրոնական ծեսի՝ Սուրբ պատարագի՝ իրավասու հոգևորականի կողմից մատուցումը՝ խաթարելով հավատացյալների հոգևոր պահանջների իրացումը:

Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա էլ կհաղթահարվի պատվով»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2453 դիտում

Բոլոր տարածաշրջաններում շուրջօրյա հերթապահություն է կատարվում․ աղ-ավազով մշակման աշխատանքները շարունակվում են

Վլադիմիր Պուտինը հրավիրվել է Գազայի խաղաղության խորհրդին․ Թրամփ

Երկրի վրա ուժգին մագնիսական փոթորիկ է սկսվել

Հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները․ Խուդաթյան

Հերթական դղյակը՝ Նոր ուղի գյուղի փոքրիկների համար․ մանկապարտեզ վաղուց չէր գործում․ Չախոյան

«Հրապարակ»-ը միանգամից իրականությանը չհամապատասխանող 3 նյութ է զետեղել, սուտ են տեղեկությունները․ ՊՆ

Մոլդովան դուրս է գալիս ԱՊՀ-ից․ գործընթացը մեկնարկել է

Լուսաշող-Լանջառ հատվածում բուք է․ անվտանգության նկատառումներով ճանապարհը ժամանակ առ ժամանակ փակվում է

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ

Երևանում մի բնակարան չունեիք, էսօր միլիոնավոր դոլարների եք տիրապետում. էդ ինչպե՞ս եք լավ կառավարել. տեսանյութ

Մեր ճանապարհները բաժանվում են, խնդրում եմ այս փուլում զերծ մնալ հարցերից․ Անահիտ Կիրակոսյանը ամուսնալուծվել է

Աշխատանքային այցով «Աստղիկ» ԲԿ-ում էի․ Ավանեսյան

Հայաստան-Վրաստան համաձայնագրի վավերացումը կնպաստի երկրների միգրացիայի արդյունավետ համագործակցության զարգացմանը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն

Ռուբիո-Բայրամով հեռախոսազրույց է կայացել․ քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության առաջմղման քայլերը

Ամեն մեկը 6 հատ անձնագիր ունի. մի կաթսայում եռացող մարդիկ կապ չունեն ՀՀ պետական շահի հետ. Հակոբյան. տեսանյութ

Մենք պատրաստվում ենք, իսկ Դու՞ք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Օտարերկրյա անձնագրերը գրպաններում եկել են Հայաստան փրկեն, իրականում Հայաստանն է պետք փրկել էս տեսակից․ Չախոյան

Հայ ազգին պատկանող մշակութային հուշարձանները եւ արժեքները պետք է պաշտպանված լինեն օրենքով. Թագուհի Ղազարյան

«Զայեդ» մրցանակը շնորհվում է առաջնորդներին, որոնք ներդրում են ունենում խաղաղ համակեցության ամրապնդման գործում

Գուժում էին, թե Սյունիքը տալու ենք, այսօր մենք ունենք ոչ միայն խաղաղության պայմանագիր, այլև TRIPP. Մինասյան

Հայտնի է՝ որ երկրում կկայանա Եպիսկոպոսաց ժողովը․ Մայր Աթոռից դուրս գումարելը հանրությանը տալիս է սխալ ազդակ

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ընդդիմությունը թող հայտարարի, որ ուզում է առճակատում և պատերազմ ու գնա ընտրություններին. Բագրատյան. տեսանյութ

Իլհամ Ալիևը պարգևատրվել է Զայեդի «Մարդկային եղբայրության» մրցանակով

Փրկարարները հղիին տեղափոխել են ԲԿ․ ձնաբքի պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողացել մոտենալ կանչի հասցե

Մի իքս պահից խիստ վարչարարություն է գործելու․ քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2025-ի հաշվետվությունը

Մեքենան վրաերթի է ենթարկել 2 անչափահասի, բախվել կայանված «Մերսեդես»-ին․ վերջինը հայտնվել է բնակչի հողամասում

Քննարկվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերի անցկացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի վարչապետին

«Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի շահառուները ստանում են առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության տարեկան հաշվետվությունը

Խնդիրը կլուծվի․ Հայաստանը հեղուկ գազը կներմուծի երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով

Կաշառքը ստանալուց անմիջապես հետո ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ են ձերբակալվել

ՍԴ իրավական դիրքորոշումների կատարումը քաղաքական նպատակահարմարության հարց չէ, սահմանադրական պարտավորություն է

Նիկոլ Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն խաղաղության հաստատման

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործում է բնականոն ռեժիմով

Կատարվում են քննչական գործողություններ․ ՔԿ-ն՝ Դեմոյանի բնակարանի խուզարկության մասին

Սարավան-Զանգեր, Ապարան-Արագած ճանապարհներին, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

Աբովյանին կվերադարձվի զբոսայգու տարածք հանդիսացած հողամասը․ համայնքապետի հետ պայմանագիրն անվավեր է ճանաչվել