Կին դատապարտյալները մասնագիտական հմտություններ են ձեռք բերում եւ ներկայացնում բիզնես գաղափարներ

08/02/2019 schedule13:10

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում փետրվարի 7-ին տեղի է ունեցել կին դատապարտյալների մասնագիտական հմտությունների վերաբերյալ վկայագրերի հանձնման արարողությունը:

ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից «Աբովյան» ՔԿՀ-ում իրականացվող «Վերականգնողական արդյունավետության եւ թափանցիկության մշակույթի հիմնում» ծրագրի շրջանակում երկու տասնյակից ավելի կին դատապարտյալների համար անցկացվել են անգլերենի, համակարգչային հմտությունների, ֆիտնեսի, յոգայի, վարսահարդարման, խոհարարական  դասընթացներ:  Համակարգչային դասընթացների ընթացքում կին դատապարտյալները կատարել են նաեւ գրքերի թվայնացման աշխատանքներ: 

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Գայանե  Վարդանյանը, ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն եւ քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանը, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ, կին դատապարտյալների հետ  մասնագիտական դասընթացներ վարած մասնագետներ, այլք:

Գայանե Վարդանյանը ողջունել է ներկաներին եւ իր երախտագիտությունը հայտնել ծրագրի իրականացմանը աջակցողներին՝ կարեւորելով վերականգնողական այս համալիր միջոցառման արդյունավետությունն ու շարունակականությունը: 

Կարեն Հակոբյանը նշել է, որ ծրագիրը գրանցել է գերազանց եւ նկատելի արդյունք, որի համար իր շնորհակալությունն է հայտնել նախագիծն իրականացնող անձնակազմին, ինչպես նաեւ անազատության մեջ գտնվող կանանց, որոնք մասնակցել են դասընթացներին եւ ցուցաբերել բարձր ակտիվություն: Կարեն Հակոբյանը հաջողությունն է մաղթել կին դատապարտյալներին եւ վստահեցրել, որ ձեռք բերված գիտելիքները լինելու են օգտակար, իսկ ակտիվությունը  հետագայում գնահատվելու է:

Միջոցառման ընթացքում կին դատապարտյալները ներկայացրել են նաեւ բիզնես գաղափարներ, որոնք համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում պատժի կրման ավարտից հետո կկարողանան իրականություն դարձնել: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1460 դիտում

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև