Անդրանիկ Մանուկյանը դատական հայց է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ. պահանջում է ներողություն եւ 7 դրամ

Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցիչ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը փետրվարի 5-ին դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ` պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով:

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից. գործը մակագարվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին:

«Դատարանից խնդրում ենք 1. պարտավորեցնել Արման Բաբաջանյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել Անդրանիկ Մանուկյանից: 2. պարտավորեցնել Արման Բաբաջանյանին հիշյալ տեղեկատվությունը հերքել ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված բոլոր ԶԼՄ-ների միջոցով: 3. Անդրանիկ Մանուկյանի հասցեին հնչեցրած «կասկածելի կենսագրությամբ» եւ «արատավոր նշանակում» արտահայտությունների համար Արման Բաբաջանյանից բռնագանձել մեկական դրամ` ընդհանուր 2 դրամ: Անդրանիկ Մանուկյանի վերաբերյալ հնչեցրած «քրեական անցյալով անձինք, ով տարիներ ի վեր զբաղված է եղել ՀՀ դեսպանատան անվամբ դիվանագիտական համարներ վաճառելով» արտահայտության եւ համար բռնագանձել 5 դրամ, այսինքն ընդհանուր 7 դրամ»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

Սիրունյանը նշեց՝ հուսով են, որ Բաբաջանյանը եւս պետական մարդ է եւ ներողություն կխնդրի ու ամեն ինչ կավարտվի:

Սիրունյանը նաեւ ասաց, որ դիմել է Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, որպեսզի տեղեկություններ տրամադրեն 1998-2018 թվականների ընթացքում օտարերկրյա պետություններում կամ միջազգային առաքելություններում նշանակված ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանների մասին, որոնք մինչ այդ պաշտոնին նշանակվելը ՀՀ-ում դիվանագիտական ծառայությունում չեն աշխատել:

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը հունվարի 16-ին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց, որ տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունն արտերկրում դեսպաններ է նշանակել կասկածելի կենսագրություն, քրեական անցյալ ունեցող անձանց.

«Դրանցից ամենախնդրահարույցը եղել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, որը, ըստ ուկրաինացի դիվանագետների, տարիներ շարունակ զբաղված է եղել ՀՀ դեսպանատան անվամբ դիվանագիտական համարանիշեր ստանալով եւ տեղի հայ քրեականներին վաճառելով կամ նվիրաբերելով»,- ասել էր Բաբաջանյանը։

Բաբաջանյանի խոսքով՝ Մանուկյանը դեսպանատունը ծառայեցրել է ավելի շատ Ռուսաստանի, քան Հայաստանի շահերին, մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Ուկրաինայում ՌԴ դեսպանի հետ, նրա հետ զբաղվել է նկարների առքուվաճառքով, եւ դա է պատճառը, որ 2014թ. Մայդանի հայտնի իրադարձություններից հետո ՀՀ–Ուկրաինա հարաբերությունները հասել են «ողբերգական վիճակի»։

Ի պատասխան Անդրանիկ Մանուկյանը հայտարարություն էր տարածել, որտեղ իր հասցեին հնչեցված արտահայտությունները զրպարտանք էր որակել՝ հավելելով, որ դատական հայց է ներկայացնելու, որպեսզի ստուգվի այդ հայտարարությունների իսկությունը եւ մեղավորը պատասխան տա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4640 դիտում

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով