Օշականի գյուղապետը կեղծիքով վերականգնել է լուծարված «Զվարթնոց» ՍՊԸ-ի հիմնադիրի սեփականության իրավունքը. Մելիքյան

Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Ալվարդ Մելիքյանը 2004 թվականից մինչ օրս բնակվում է նույն գյուղի Մաշտոցի 9-րդ փողոցի 6 հասցեում, սակայն այսօր կանգնած է կացարանը կորցնելու վտանգի առաջ:

Շինությունը, որտեղ ապրում է նա, նախկինում պատկանել է գյուղապետարանին, Օշականի կենցաղի տունն է եղել: Նշված անշարժ գույքի նկատմամբ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտում սեփականության իրավունքի պետական գրանցում որեւէ անձի անվամբ կատարված չի եղել: Քաղաքացի Ալվարդի վստահեցմամբ՝ կիսավեր վիճակում գտնվող այդ շինությունն իր ընտանիքի հետ միասին վերանորոգել է, դուռ ու պատուհան դրել, բնակության համար նվազագույն պայմաններ են ստեղծել: Ջուր, էլեկտրականություն, գազ, ոչինչ չի եղել, հիմա դրանք բոլորը կա եւ բոլորը վերջինիս ջանքերով է արվել:

Օշականի գյուղապետարանի դիմաց գտնվող այդ շինության համար, սակայն, այսօր սեփականատեր է հայտնվել, որը ինչպես Ալվարդ Մելիքյանն է պնդում՝ չունենալով որեւէ փաստաթուղթ կամ սեփականության վկայական, ուզում է տիրանալ տարածքին:

«Գյուղապետի միջոցով ինչ-որ փաստաթուղթ են առաջ բերել, ուզում են ձեռքիցս խլել»,-ասում է Ալվարդ Մելիքյանը՝ վստահեցնելով, որ երբ տարածքն իրեն են տվել, ոչ մի փաստաթուղթ չի ունեցել, ոչ մեկին չի պատկանել: «Բացի այդ ես այստեղ երկար տարիներ եմ ապրել, ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք կարող էի ձեռք բերել»,-ասում է նա: 

Ալվարդ Մելիքյանը վստահեցնում է, որ Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը շահադիտական նպատականերից դրդված փաստաթղթեր է տրամադրել երրորդ անձ «Զվարթնոց» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրիկ Հովսեփյանին, որի հետ եռյակը հայտնվել է դատական քաշքշուկների մեջ:

Ալվարդ Մելիքյանի խոսքով՝ 2016 թվականի հոկտեմբերի 6-ին Օշական համայնքի ղեկավար Արամ Ներսիսյանը կեղծիքով վերականգնել է արդեն լուծարված «Զվարթնոց» ՍՊԸ հիմնադիր Սուրիկ Հովսեփյանի սեփականության իրավունքը՝ համաձայն իրադրային հատակագծի (հիմնական գծագիրը), ապա 2016 թվականի դեկտեմբերի 12-ին փոփոխվել է նույն հողամասի գործառնական նշանակությունը: Ալվարդ Մելիքյանը հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան ընդեմ գյուղապետ Արամ Ներսիսյանի:

Ալվարդ Մելիքյանի փաստաբան Աշոտ Խեչոյանի խոսքով՝ գյուղապետը իրավունք չուներ նման որոշում կայացնելու. «Մենք կասկածում ենք, որ դա ոչ թե 2016 թվականին է կազմվել, այլ վերջերս է ի հայտ եկել, բայց թե ինչ նպատակներով, դեռ չենք կարող ասել: Ձեռագիր ինչ-որ փաստաթուղթ է, բայց մենք պահանջել ենք, որ փետրվարի 18-ի նիստում ներկայացնեն բնօրինակը»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Օշականի Գյուղապետ Արամ Ներսիսյանը եւս փաստեց, որ շինությունը նախկինում կենցաղի տուն է եղել եւ պատկանել է գյուղապետարանին, սակայն «Զվարթնոց» ՍՊԸ-ն գնել է այն: Ընկերության հիմնադիր Սուրիկ Հովսեփյանը լուծարման արձանագրություն է պատրաստել, ըստ որի այն պետք է անցնի հիմնադիրներին: Նշենք, որ վերջինս այդ գործով դատարանում որպես երրորդ անձ է ներգրավված:

Գյուղապետը, որի անմիջական մասնակցությամբ է կատարվել բոլոր փաստաթղթերի տրամադրումը, մեզ հայտնեց, որ այս պահին արձակուրդում է, եւ նորմալ տեղյակ էլ չէ, թե ինչ է կատարվել, քանի որ դա «հին գործ» է. «Մոտավորապես գիտեմ, որ «Զվարթնոց» ՍՊԸ-ն 90-ականներին առել է այդ տարածքը: Հետո Ալվարդ Մելիքյանը հիմնադիրի քրոջ միջոցով եւ համաձայնությամբ է տեղափոխվել ու ապրել այդտեղ»:

Արամ Ներսիսյանը վստահեցրեց, որ տարածքը «Զվարթնոց» ՍՊԸ–ի հիմնադիր Սուրիկ Հովսեփյանի սեփականությունն է. «10 տարի չի հետաքրքրվել, դա իր իրավունքն է, հիմա է որոշել տնօրինել իր տարածքը, առուծախի թղթերն էլ ունի»:

Տպել
3422 դիտում

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող