Ցավոք, ես իմ փորձը եւ արժեքավոր տեղեկությունները պարոն Ռուբինյանին ներկայացնելու այլ հարթակ, քան ֆեյսբուքն է, չունեցա

ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի զեկույցում հնչած մտքերին։ Հովհաննիսյանը մասնավորապես գրել է․

«Մի քանի դիտարկում` ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարի համար։

Մի քիչ երկար է, բայց կարդացեք մինչեւ վերջ․

Ընթերցել եմ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցը․ նկատելի էր շուրջը եղած դիվանագետների ընդհանրական մտքերի ազդեցությունը (համաեվրոպական օրակարգ, կառուցողական դիրքորոշում եւ այլն): Այս պահին հետեւյալը`

1. Նախ` պարոն Ռուբինյանը, անդրադառնալով Հայաստանի վերջին ընտրությունների զեկույցին եւ դրանում պարունակվող քննադատությանը սոցցանցերում ատելության խոսքի հետ կապված` նշել է. «Չի կարող զեկույցը, նաեւ զեկուցողի տեսանկյունից, հարյուր տոկոսանոց իդեալական լինել: Զեկուցողը պետք է փորձի ինչ-որ խնդիրների մասին նշել իր ելույթում»։ Ստացվում է, որ պարոն Ռուբինյանը կասկածի տակ է դնում զեկուցողի անաչառությունը եւ որակազրկում զեկույցը։ Ձեր կարծիքով ի՞նչ տպավորություն կստանա զեկուցողը` ԵԺԿ խմբի ղեկավար Ա. Պոցեյը, երբ կկարդա, որ իր կողմից առկա փաստի արձանագրումն այնպես է մեկնաբանվում, որ դա գրվել է ընդամենը թուղթ սեւացնելու համար, եւ լոկ ձեւականություն է, ընդամենը նրա համար, որ զեկույցն ունենա նաեւ քննադատական երանգ։ Հորդորում եմ զե՛րծ մնացեք նման ինքնավստահությունից եւ սեփական անսխալականության մասին սին պատրանքներ մի ունեցեք: Առջեւում Հայաստանի մոնիթորանգային պարտավորությունների վերաբերյալ զեկույցն է:

2. Զեկույցում նշվել է նաեւ մի շատ ավելի կարեւոր թերության մասին, որի մասին լռություն է։ Հուսամ` սա էլ «փոքրիկ մտահոգություն» չի համարվի պարոն Ռուբինյանի, բայց որ առավել կարեւոր է` հատկապես ամբողջ իշխանության կողմից: Մասնավորապես` ՀՀ իշխանություններին խորհուրդ է տրվել «ապահովել բոլոր քրեական գործերի, այդ թվում՝ 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի, ինչպես նաեւ կոռուպցիոն մեղադրանքների համապատասխանելիությունն ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ եւ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ սկզբունքներին, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում»: Թարգմանաբար` սա նշանակում է, որ զեկուցողը այս հարցում տեսնում է լուրջ խնդիրներ։ Թերեւս ավելորդ է ասել, թե երկրում այս մասով ինչ խնդիրներ կան: ՄԻԵԴ միջանկյալ որոշումը Սամվել Մայրապետյանի գործով կամրապնդի այս մտահոգությունը։ Մյուս խայտառակ քրեական գործերով սպասվելիք որոշումները, ցավոք, ցույց կտան ոչ միայն իրավապահ համակարգի առանձին մարմինների իրավական ապիկարությունը, այլեւ կխաթարեն ողջ իրավական անվտանգությունը:

Պետք է կարդալ ոչ միայն զեկույցի գովասանական մասերը, այլ, որ ավելի կենսական է, նաեւ տողատակները եւ այն ազդակները, որոնք դրված են զեկույցի հիմքում։

Չե՞ք հավատում, հարցրե՛ք նույն Էդմոն Մարուքյանին, նա էլ ներկա է եղել այն նիստին, որտեղ զեկուցողը խոսում էր քաղաքական հաշվեհարդարի անթույլատրելիության մասին:

3. Հիմա մեր ազգային օրակարգի մասին` (այլ ոչ թե ավանդական, ինչպես հիմա դա անվանում է Ռուբինյանը): Մոնիթորինգի հանձնաժողովի «Սառեցված հակամարտությունների» ենթահանձնաժողովում համապատասխան քվոտայով ընտրվեց հանձնաժողովի նոր նախագահ` Էգիդիուս Վարեյկիսը: Նրա հետ աշխատանք պետք է տարվի: Անձամբ պատվիրակության ղեկավարի կողմից: Նախորդ պատվիրակությունների ղեկավարների, այդ թվում՝ նաեւ իմ ջանքերով սառեցված հակամարտությունների ենթահանձնաժողովում Ղարաբաղի հարցը օրակարգ չի մտել ու չի քննարկվել: Այն հետաձգվել է տարբեր քննարկումների արդյունքում` մեր աշխատանքի շնորհիվ։ Շատ այլ մանրամասներ չեմ կարող հրապարակային ներկայացնել, քանզի այս գրառումը միայն Հայաստանում չէ, որ կարդալու են:

Այս փուլում քննարկման նոր էտապ է լինելու` պատվիրակությունը պետք է կրկին ակտիվ դիրքորոշում զբաղեցնի եւ թույլ չտա որպեսզի այդ ենթահանձնաժողովում տեղի ունենա բովանդակային քննարկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով, ինչն ադրբեջանցիների կողմից թելադրված օրակարգ է եւ շեղում Մինսկի խմբի ձեւաչափից, որը միակ ընդունելի եւ ճանաչված ձեւաչափն է (եթե, իհարկե, կիրթ մարդու հետ Ն. Փաշինյանը չի պայմանավորվել, որ հրաժարվում են այդ ձեւաչափից, ինչպես օրինակ Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածություններից)։

4. Լուրջ բացթողում էր Ստրասբուրգ մեկնել առանց քաղաքական որոշման` քաղաքական խմբերի անդամակցության հարցի առումով: Դա անհրաժեշտ էր ինչպես խմբերի աշխտանքին մասնակցելու, այնպես էլ այդ խմբերի անունից հանձնաժողովներում քվոտա ստանալու համար: Միայն չասեք մենք զրուցել ենք, խոսել ենք, տեսել ենք ու էլի նման մտքեր: Դա միշտ եք պարտավոր անել: Ասվածը վերաբերում է հատկապես ԵԺԿ խմբի անունից պատվիրակության նոր ղեկավարին որպես իշխանության ներկայացուցչի մոնիթորինգի հանձնաժողովում քվոտա տրամադրելուն: Դա հնարավորություն կտար մասնակցել այդ հանձնաժողովների նիստերին (այդ թվում` սառեցված հակամարտությունների ենթահանձնաժողովի) արդեն այս շաբաթ, իսկ երեկ արդեն բյուրոյի նիստում ունենալ հաստատված թեկնածություններ, ինչպես պատվիրակության այլ անդամի դեպքում:

Հ.Գ. Նախնական դիտարկումներս այսքանն էին։ Ի դեպ՝ երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ-ի նոր ձեւավորված պատվիրակություններից մեկի ղեկավարը քայլ է արել եւ փորձել է ձեւավորել նոր մշակույթ` մի կողմ դնելով քաղաքական տարաձայնությունները: Ցավոք, ես իմ փորձը եւ արժեքավոր տեղեկությունները (որի մասին դիվանագետները չգիտեն եւ չեն էլ կարող իմանալ) պարոն Ռուբինյանին ներկայացնելու այլ հարթակ եւ ձեւաչափ քան ֆեյսբուքն է, չունեցա: Բարի երթ եւ հաջողություն եմ մաղթում:

Անկախ կարգավիճակից եւ զբաղեցրած պաշտոնից, շարունակելում եմ ծառայել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի կենսական շահերին»,-ասված է Արփինե Հովհաննիսյանի գրառման մեջ։

Ի դեպ՝ Հովհաննիսյանը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավարն է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5958 դիտում

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ