Սերժ Սարգսյանի առաջին չկատարած խոստումը՝ պաշտոնաթող նախագահի կարգավիճակում

Հայաստանի «Հանրապետական» կուսակցությունում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Կամ կարելի է արձանագրել, որ այս կուսակցությունում ոչինչ չի փոխվել՝ տալիս են խոստումներ եւ չեն կատարում: 2018 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստից հետո ՀՀԿ-ականները 2019 թվականի հունվարի 18-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հավաքվել են Մելիք Ադամյան 2-ում եւ Գործադիր մարմնի նիստ անցկացրել:

Գործադիրի այս նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ուշագրավ մի քանի հայտարարություն արեց՝ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ-ից հեռանալու եւ կուսակցության նոր ղեկավար ընտրելու մասին: Լրագրողների հարցին ի պատասխան Շարմազանովը նշեց, որ Սերժ Սարգսյանը չի հեռացել ակտիվ քաղաքականությունից, Հանրապետական կուսակցության ղեկավար կազմի փոփոխություն օրակարգում չկա։ «Սերժ Սարգսյանը մեր ղեկավարն է։ Մենք ենք ընտրել նրան համագումարում։ Նա ունի ասելիք և անելիք»,– ասաց Շարմազանովը։

Հարցին՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը պատրաստվում է վերադառնալ ակտիվ քաղաքականություն, Շարմազանովը պատասխանեց. «Բայց ինքը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից։ Եթե ակտիվ քաղաքականությունը միայն ԶԼՄ–ների հետ շփումն է, ուրեմն լիքը ճ կլասի գործիչներ կան, որոնք հիմա պիտի ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար լինեին»:

Շարմազանովը նշել էր, որ ՀՀԿ հերթական համագումարը մյուս տարի է, իսկ մինչև այդ արտահերթ համագումարի մասին խոսք չկա։

ՀՀԿ-ականների այսօրինակ հայտարարությունները տարօրինակ են, քանի որ Սերժ Սարգսյանը անձամբ էր ՀՀԿ-ականներին հորդորել զբաղվել կուսակցության նախագահի փոփոխման հարցով: Այս մասին նա ՀՀԿ-ականներին ասել էր 2018 թվականի ապրիլի 25-ին՝ հրաժարականից հետո: Այդ օրը ՀՀԿ խմբակցության տարածած հաղորդագրության համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ՀՀԿ ղեկավար մարմիններում սկսել քննարկել կուսակցության նախագահի փոփոխության հարցը:

2018-ի ապրիլի 25-ին էլ ԱԺ նախկին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ կուսակցության ղեկավարի փոփոխության հարց անձամբ Սերժ Սարգսյանն է առաջ քաշել: «Հանրապետական» կուսակցությունը նախագահի փոփոխության հարցն օրակարգ բերեց նաեւ նախընտրական շրջանում: Այդ ընթացքում նրանք մեղադրեցին իշխանություններին՝ նշելով, որ ընտրությունները նախատեսվածից շուտ են անցկացնում եւ իրենց ժամանակ չեն տալիս համագումար անցկացնելու: ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը` 2018 թվականի նոյեմբերի 11-ին անդրադառնալով հարցին, թե արդյոք քննարկվել է կուսակցության նախագահին փոխելու հարց, նշեց, որ 2019 թվականի գարնանը պետք է ունենային համագումար եւ այս պայմաններում համագումար կազմակերպելը կարեւոր գործընթացներից մեկն էր, որը ըստ նրա` ձեւականություններից դուրս պետք է լիներ եւ այդ համագումարում կուսակցության ղեկավար կազմը պետք է ձեւավորվեր:

Այժմ, սակայն, ՀՀԿ-ականները ոչ գարնանը համագումար անցկացնելու ցանկություն ունեն, ոչ էլ Սերժ Սարգսյանի՝ կուսակցության նախագահին փոխելու առաջարկն են հիշում: Մասնավորապես, ՀՀԿ կազմակերպչական հարցերով նախագահ Ռուբեն Թադեւոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում համագումար անցկացնելու մասին խոսակցությունները վաղ համարեց:

«Դե կտեսնենք՝ ընթացքը ոնց կորոշվի, այդպես էլ կլինի: Համագումար հրավիրելու ընթացակարգ կա: Սահմանված կարգով, եթե անհրաժեշտություն լինի, կհրավիրենք: Կուսակցությունների մասին օրենքի համաձայն՝ հերթական համագումարները հրավիրվում են չորս տարին մեկ անգամ»,- ասաց Թադեւոսյանը եւ պատասխանելով հարցին՝ ՀՀԿ-ում արտահերթ համագումար անցկացնելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ են, նշեց՝ պետք է քննարկեն:

ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով 2018 թվականի ապրիլի 25-ին Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ականների հանդիպմանը, որտեղ Սերժ Սարգսյանն առաջարկել էր, որ կուսակցության նախագահի փոփոխության հարց սկսեն քննարկել, հայտարարեց, որ նման մանրամասներ չի հիշում: «Լավ չեմ հիշում: Այդպիսի հարցերը քննարկվում են կուսակցության համագումարի ժամանակ: Երբ կուսակցության համագումարի որոշում կայացնենք, այդ հարցը քննարկման առարկա կդարձնենք: Այսօր կուսակցության համագումարի մասին խոսակցություններ չկան»: Գագիկ Մինասյանը չցանկացավ նաեւ իր կարծիքը հայտնել՝ արդյո՞ք ՀՀԿ նախագահը պետք է փոխվի, թե ոչ: Հարցին էլ, որ ՀՀԿ-ն սկսում է ակտիվանալ, Գործադիր մարմնի նիստեր է գումարում, Մինասյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն միշտ է ակտիվ եղել: Հարցին՝ այս շաբաթ է՞լ է ՀՀԿ ԳՄ նիստ տեղի ունենալու, Մինասյանն ասաց. «Կարող է տեղի ունենալ, կարող է տեղի չունենալ»:

Արդյունքում ստացվում է, որ ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին առաջիկայում այլ անձով փոխարինելու մտադրություն չունեն: Ուշագրավն այն է, որ նախագահի պաշտոնից հեռանալու ցանկություն չունի նաեւ Սերժ Սարգսյանը: Նա այդ քայլին գնալու համար պետք է ընդամենը մեկ դիմում գրի: Ստացվում է, որ նա որպես ոչ պաշտոնյա եւս չի կատարում իր խոստումները:

Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահն է 2007 թվականից: Նա ՀՀԿ-ն ղեկավարում է արդեն 12 տարի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5860 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ