Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը քիչ առաջ որոշեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Կենտրոնի նստավայր) դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշեց եւս երկու ամսով երկարաձգել Ռոբերտ Քոչարյանի կալանքը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Այսպիսով, դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը՝ մերժելով պաշտպանների գրավի վերաբերյալ միջնորդությունը:

Դատարանը երեք օր քննում էր Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը: Դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել հունվարի 16-ին:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչից հետո Քոչարյանը կալանավորվեց: Պաշտպանները Վերաքննիչի այս որոշումը արդեն իսկ բողոքարկել են Վճռաբեկ դատարան: Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար:

Տպել
5029 դիտում

Անցկացվել են ապահովման դասակների հրամանատարների հավաքներ. ՊՆ

Կլինեն ձգձգումներ, բայց դրանք աղետալի չեն. դատավորը՝ արտակարգ դրության պայմաններում դատարանների աշխատանքի մասին

Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ ծառայակցին դիտավորությամբ կյանքից զրկելու համար

«Դարոյնք» կազմակերպությունում վարակվածը ոչ թե արտադրության աշխատակից է, այլ մենեջեր․ Ավետիսյան

4 երկիր, որտեղ ֆուտբոլային առաջնությունները չեն դադարեցվել

Այսօր կորոնավիրուսից բուժվածների թիվը գերազանցել է հաստատված նոր դեպքերի թվին. Բաբկեն Թունյան

Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին

Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում

«Ծովագյուղ» եւ «Գնթունիք» սուպերմարկետ-ֆուդկորտերը սննդի մատուցման գործընթացը չէին դադարեցրել․ ՍԱՏՄ ղեկավար

Սերժ Սարգսյանը կմասնակցի Ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստին

Արվեստի դասերի անհրաժեշտ ծավալը պիտի լրացվի այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը լինի

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն Աննա Դանիբեկյանի վերաբերյալ եւս մեկ հարցում է ուղարկել Երեւան քաղաքի դատարան

Իմբիրը թանկացրած Մեյմանդարի շուկայի էդ մարդուն ես ի՞նչ անեմ. ՏՄՊՊՀ նախագահը՝ պատգամավորներին

Ճգնաժամից հետո հանդիսատեսը նույնը չի լինելու, ինչ եղել է մինչեւ այդ. Արա Խզմալյան

Հայտարարված է երկրորդ դրամաշնորհային մրցույթը. առցանց հնարավորությամբ մշակութային նախագծերը կլինեն առավել կենսունակ

Անցած 1 օրում ՀՀ-ում գրանցվել է 14 տրանսպորտային պատահար, վնասվածք է ստացել 17 մարդ

Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություններով

Արցախում մեկուսացված 2 անձանցից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել. մեկնել էին Հայաստանից

Գնահատման օբյեկտիվության խնդիր կա, բայց մենք վստահում ենք դպրոցին. ԿԳՄՍ փոխնախարար

«Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն, որը գտնվում է քաղաք Գորիս, Գր. Տաթեւացու 2 հասցեում, հայտարարում է Մրցույթ