«Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենն անցել է զոռբայության. փաստաբան

Մետրոպոլիտենի շահառուների պաշտպան Տիգրան Հայրապետյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն Փայլակ Յայլոյանը եւ նրա որդին, որը նույնպես ղեկավար պաշտոն է զբաղեցնում, լրջագույն չարաշահումներ են թույլ տալիս:

Հայրապետյանի խոսքով՝ մետրոպոլիտենի վարչական շենքում գործում է լողավազան եւ կարաոկե: Նա նշեց, որ լողավազանի վարձակալության դիմաց ամսական վերցնում են 5000 դոլար, կարաոկեի վարձակալության դիմաց՝ 2000, հավելելով, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ կոմունալ վճարները կատարվում են մետրոպոլիտենի բյուջեից: 

««Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն Փայլակ Յայլոյանը, գիտենալով, որ օրենքն իրեն թույլ չի տալիս որոշակի գործեր անել, անցել է զոռբայության: Նա անգամ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր կապերի մասին եւ նրա անունը շահարկելով՝ փորձել է հասնել իր նպատակին»,- ասաց Հայրապետյանը:

Ասուլիսի մասնակիցներից Երեւանի մետրոպոլիտենի նախկին աշխատակից Արթուր Խուրշուդյանն էլ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ եւ ՀՔԾ:

Հայրապետյանը մանրամասնեց պատճառները. ««Մետրոպոլիտենի մի փոքրիկ տարածք ժամանակին վարձակալական հիմունքներով օգտագործման համար հանձնվել է Հանրապետական կուսակցությանը, սկզբում՝ հինգ տարով, հետո պայմանագիրը շարունակվել է: Այսինքն, տրվել է անժամկետ օգտագործման: Հետո Մետրոպոլիտենի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել վարձավճարը 50 տոկոսով կրճատել եւ այդ տարածքն անցել է Արթուր Խուրշուդյանի տրամադրության տակ»:

Հայրապետյանի խոսքով՝ Խուրշուդյանը երկու անգամ հիմնովին վերանորոգում է կատարել, վերջինը արդեն հեղափոխությունից հետո: Հայրապետյանն ասաց, որ երբ վարձակալության պայմանագիրը գործում էր, Արթուր Խուրշուդյանը բավականին մեծ գումար՝ մոտ 30 հազար դոլար է ներդրել: Սակայն ՓԲԸ-ի տնօրենը, սպասելով կապիտալ վերանորոգման ավարտին, հայտարարել է, թե տարածքն իրենն է եւ պետք է այն ազատել, հակառակ դեպքում կդիմի կտրուկ քայլերի.

«Տնօրենը դիմել է ոստիկանություն, որտեղից պատասխան է ստացվել, թե այս պահին իրենք չեն տեսնում այնտեղ ներխուժած անձ, որպեսզի վտարում իրականացնեն:

Անգամ ոստիկանության պատասխանը ստանալուց հետո զոռբայությամբ անցել է ինքնագործունեության՝ կոտրել է նոր տեղադրված երկաթյա դուռը, տեղադրել իր բերածը, ամբողջ գույքը տարվել է հայտնի չէ, թե ուր: Փաստորեն, մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ բարձրաստիճան պաշտոնյան, արհամարհելով օրենքը, ոստիկանության պատասխանը, առանց դիմելու դատարան, ինքնիրավչություն է իրականացրել»,- ասաց Հայրապետյանը: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3694 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին