10 հազար դոլար՝ գործը վերաբացելու համա՞ր. Մհեր Ենոքյանի ներման շուրջ խմորումները շարունակվում են

13/01/2019 schedule14:50

Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի՝ առաջիկայում հնարավոր ազատ արձակման մասին խմորումները շարունակվում են: Թեման արդեն մի քանի օր է, ինչ բուռն քննարկումների թիրախ է դարձել ֆեյսբուքյան տիրույթում ու լրատվական կայքերում:

Ժամանակին ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Նարեկ Մալյանը ֆեյսբուքի իր էջում հերթական գրառումն է կատարել թեմայի հետ կապված՝ լրագրող Զարուհի Մեջլումյանին մեղադրելով  «Սորոս»-ի հիմնադրամից գումար ստանալու մեջ՝ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի գործը վերաբացելու համար։

«Էս էլ բոլոր էն միամիտների համար, ովքեր մինչև հիմա հավատում էին, որ Զարուհի Մեջլումյանը անվճար է մարդասպանին հերոսացրել։

Հ.Գ. Աղաջանովի երեխու դիակի փողից 10000$ մարդասպան մհեր ենոքյանինն էր, 10000$՝ մարդասպան արամ հարությունյանինը, և 10000$՝ լրագրող Զարուհի Մեժլումյանին։ Իտավո ստացվեց 30000$ հավասար ախպերափայ»,- գրել է Նարեկ Մալյանը և հրապարակել համապատասխան սքրին։

Մալյանի խոսքերին ի պատասխան լրագրող, այժմ ՀՀ պետական վերահսկողության ծառայության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքի իր էջում արձագանքել է.

«Իմ անձնական կյանք ներխուժելու, հազարավոր սպառնալիքներ տեղալու, ատելության խոսքի տարածման, կարգավիճակով պայմանավորված խտրական վերաբերմունքի, կազմակերպված հոգեբանական տեռոր, գրոհ կատարելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Ես իրավական այդ ճանապարհով եմ գնում»։

Թեմային անդրադարձել է նաեւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր անդամ Լիանա Դոյդոյանը՝ առաջ քաշելով վարկած, որը դեռեւս չէր քննարկվել: Ըստ Դոյդոյանի՝ հնարավոր է Զարուհի Մեջլումյանի ու Մհեր Ենոքյանի ամուսնությունն իրականում ֆիկտիվ բնույթ է կրել եւ արվել է պարզապես ցմահ ազատազրկվածի մոտ մուտքի թույլտվություն ունենալու եւ լրատվական հրապարակումների համար:

«Չէ, դե հերիք եղավ հիմա էլ մարդասպանի հետ կապեք անմնացորդ սերը, սիրեցյալ.... Չի կարելի, սերը ուժեղ է, այն չի հանդուրժում սուտը, սույրսայր դանակով նույնչափ ուժգին կխորտակի իր հետ խաղացողին։ Իսկ չե՞ք մտածում, որ սեր չկար ու չէր կարող լինել։ Զարուհի, չես համոզում, որքան էլ իբր փաստերով ես ուզում խոսել, հիմա էլ՝ թե անձնական կյանք են ներխուժում։ Չէ, Զարուհի, դու ազնիվ լինեիր. որպես լրագրող չէիր կարող հաճախակի կամ ընդհանրապես օրինական այցելել մահապարտին, միայն մեկ տարբերակ կար՝ զագսավորված կինը լինել, և պարբերաբար, օրինական այցելել բանտ, ոչ միայն այդ մի դեպքով, այլ՝ մյուս դեպքերի համար ևս մանրամասներ ունենալ։ Իսկ Հետք-ի խմբագիրը, թույլ տվեք ինձ ասել հաստատապես, հնարավոր չէ՝ չիմանար ձեր զագսավորման մասին, բայց չի ասվել, ու շարունակել եք Մհերի վերաբերյալ հոդվածները տպագրել հետքում։ Ինչպե՞ս, չէ որ հետք էթիկայի և բարձր լրագրության իբրև թե չափանիշն է։

Հետքի խմբագիրն այսօր պետք է, որ ասելիք ունենա (ասում եմ ցավով, որպես հետաքննող լրագրողների ընկերակցության ՀԿ-ի հիմնադիր անդամներից մեկը, հետքի նախկին լրագրող, և լուրջ ակնկալիքով, որ Էդիկը կխոսի առնվազն 2013 թվականից հետո Զառայի հեղինակած Մհերի մասին նյութերի հրապակման վերաբերյալ)։ Կարո՞ղ է լինել նաև այս տարբերակը՝ որ հենց Հետքն է որոշել ֆիկտիվ զագսավորման տանել Զարուհուն՝ ապահովելու թեմայի հետքաննությունը և գրանտային ծրագրերի պաբերականությունը։ Լռել են, իբրև թե մասնագիտական մեթոդներ չեն բացահայտում, շատ դեպքերում են Հետքի լրագրողները կերպարանափոխության մեթոդով նյութեր գրել, հիմա էլ սա է եղել մեթոդը, ու այստեղ գալիս է՝ նպատակը արդարացնում է մեթոդները. մոտեցումը։ Զառա, հիմա էլ ազնիվ չես, թեկուզ հանուն մարդասիրական մղումների՝ մարդասպանին ազատության մեջ տեսնելու, պետական պաշտոնդ պիտի թողնես՝ հանուն արդարության, այո պիտի ինքդ նախ լիովին ազնիվ լինես, այո. հանրության հետաքրքրություն և կրքեր շարժող թեմայում պիտի անձնականդ էլ պատրաստ լինես բացել՝ հանուն արդարության։ Թե չէ, չես համոզում։ Սերը սույրսայր դանակ է, կխորտակի իր հետ խաղացողին»,– գրել  է նա։

Հիշեցնենք, որ ընկերոջը դաժանորեն սպանելու համար ցմահ ազատազրման դատապարտված Մհեր Ենոքյանին հավանական ներում շնորհելու եւ հնարավոր ազատ արձակման մասին տեղեկատվությունն ու աղմուկը չի լռում արդեն քանի օր: Թեմային անդրադարձել է նաեւ սպանված Իոսիֆ Աղաջանովի ընտանիքը, հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, ով էլ բացահայտել էր, որ Զարուհի Մեջլումյանն ու Մհեր Ենոքյանը օրինական ամուսիններ են 2013 թվականից սկսած եւ Մեջլումյանն ընդամենը պայքարում է ամուսնու ազատ արձակման համար:

Նա նաեւ նամակով դիմել էր ՀՀ վարչապետին ու նախագահին՝ հարցը կրկին վերանայելու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7417 դիտում

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև