Բացօթյա առեւտրով զբաղվողներն այլեւս փողոցում չեն, բայց շուկա էլ չեն տեղափոխվել

Երեւանի մայթերն ազատված են վաճառականներից: Տեւական ժամանակ այստեղ ծավալվող բացօթյա առեւտուրը, որն Ամանորի նախաշեմին հասել էր գագաթնակետին, ըստ էության վերացվել է:

Քաղաքային իշխանություններն առեւտրականներին առաջարկել ու պահանջել են տեղափոխվել շուկաներ: Բայց նրանց մեծ մասը կարծես չի շտապում դա անել՝ չնայած այն հանգամանքին, որ մասնավորապես Հայկական թիվ 2 շուկան (Գում) հայտարարել է սկզբնական փուլում անվճար տարածքներ տրամադրելու պատրաստակամության մասին:

«Մարդիկ երեկվանից են եկել մեզ մոտ: Բնական է, երբ գալիս են, հարցնում ենք ՝ որտեղից եք եկել: Չնայած՝ իրենք էլ են ասում՝ բացօթյա առեւտուր անողներն ենք, արգելել են, գիտենք, որ մեզ տեղ եք տրամադրում, նաեւ՝ անվճար: Երեկ երկու հոգի են եկել: Այսօր էլ՝ երկու հոգի: Բայց երեկվա եկածները այսօր չկան, չգիտեմ՝ ինչն է պատճառը: Իսկ մեր պայմանները հետեւյալն են, մենք ցանկացած մարդու, ով կգա շուկա, մեկ ամիս անվճար տեղ ենք տրամադրում, երկրորդ ամիսը կվճարի 500 դրամ (օրական-խմբ.), նոր դրանից հետո, եթե ինքը կուզենա ավելի մեծ տարածք վերցնել, առավելագույն վճարը կլինի հազար դրամ»,- մեզ հետ զրույցում ասաց շուկայի տնօրեն Վազգեն Նահապետյանը: Նա հավաստիացրեց, որ վճարի չափը նույնն է թե՛ դրսում եւ թե՛ ներսում աշխատելու համար: Այստեղ ընդհանուր առմամբ կա մոտ 250 ազատ տեղ:

Վազգեն Նահապետյանը ոչ միայն որպես շուկայի տնօրեն, այլ նաեւ որպես քաղաքացի կարծում է, որ առեւտուրը պետք է իրականացվի դրա համար սահմանված վայրերում, որը թե՛ հակահիգիենիկ չի լինի եւ թե՛ կվերահսկվի: «Շուկայում տարածքը մաքուր է, ամեն ինչ հսկվում է, կշեռքները ստուգվում են: Իսկ փողոցում ո՞վ է ստուգելու՝ կշեռքը ճիշտ է աշխատում, սխալ է աշխատում»,- նկատեց նա:

Մեր այցելության ժամանակ Գումի շուկայում միայն մեկ տարեց կնոջ հանդիպեցինք, որը մինչ այդ իր ապրանքը վաճառել էր Տիգրան Մեծ պողոտայի մայթերին, իսկ հիմա տեղափոխվել էր շուկայի տարածք: Տիկին Հայկանուշը նստած էր դրսում՝ իր մի քանի կապ կանաչիները ոտքերի մոտ դրած: Ասաց, որ 90-ականների սկզբից այս շուկայում է աշխատել, միայն նախորդ տարվա վերջին էր որոշել տեղափոխվել փողոց. «Ես ամսվա վերջում էի գնացել: Ճիշտն ասած, որ ճանապարհածախսս չէի կարողանում հանել (Աբովյանից եմ գալիս), գնացել էի էնտեղ: Մեծ կին եմ, մրսում էի, ուզում էի շուտ վերջացնեմ, որ գնամ տուն, թե չէ շուկան վատ չի: Ես միշտ էստեղ եմ կանգնած եղել»:

Ասաց, որ նախկինում տարածքի դիմաց վճարել է 500 դրամ: Հիմա վերադառնալուց հետո մեկ ամիս չե՞ք վճարելու՝ հետաքրքրվեցինք: «Դե տենց հարցեր մի տուր, էլի»,- չիմացավ ինչ պատասխանել նա: Երբ պնդեցինք, արձագանքեց. «Որ շատ ապրանք բերեմ, վճարելու են, բա ի՞նչ եմ անելու»: Հետաքրքրքվեցինք նաեւ, թե մայթերի վրայի առեւտուրն ինչ առավելություն ունի շուկայում աշխատելուց: Փաստեց, որ անցորդների շարժը շատ է, եւ առեւտուրն ավելի լավ է լինում. «Ես էստեղ միշտ էլ կանգնել եմ ու կանգնելու եմ: Էն մի քանի օրն է եղել, որ գնացել եմ: Էնտեղ անցնող դառնողը մի դաստա կանաչի է առնում: Էստեղ շատերը չեն գալիս»: Տիկին Հայկանուշից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ շուկայի ներսում չի աշխատում: «Էստեղ եմ կանգնում, որ ճանաչողները գան»,- պատասխանեց: Հարցրինք՝ տարածքի վճարի չափը տարբե՞ր է: Ասաց՝ չգիտեմ:

Սաթենիկ Գալստյանը, որը տարիներ շարունակ չրեր ու այլ աղանդերներ է վաճառում Գումի շուկայում, կարծում է, որ բացօթյա՝ փողոցում առեւտուր անելը ետընթաց է: Նա համոզված է, որ թեպետ իրենց հացն այնտեղ վաստակելուն վարժված մարդկանց համար հոգեբանորեն բարդ է նոր պայմաններին հարմարվելը, բայց շուտով կհամոզվեն, որ դա ավելի լավ հնարավորություն է:

«Իրենց փողոցներից էստեղ-էնտեղ են տանում: Իրենք սթրես կտանեն, քանի որ իրենց հացի գումարը աշխատում են հենց այդ փողոցից: Թե՛ գնողը եւ թե՛ վաճառողը թող ընդմիշտ իմանան, որ լավից լավն էլ է լինում: Թող ավելի տաքուկ անկյուն լինի, հենց էդտեղ էլ իրենք իրենց գումարը աշխատեն: Ավելի քաղաքակիրթ ձեւով աշխատեն: Այնպես չէ, որ ես կանգնած եմ այստեղ, հոդորում եմ՝ եկեք: Չէ: Ամեն մեկը ունի իր տեսակը, բայց թող մարդ տեսակը մտածի միշտ առաջ գնա, ոչ թե հետ գնա»,- նկատեց նա:

Հ.Գ.Երեւանի քաղաքապետարանը երեկ տեսանյութ է հրապարակել, որտեղ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նկատում է, որ փողոցից գնած սննդամթերքը, հատկապես կենդանական ծագման, կարող է կործանարար լինել մեր առողջության համար, որի հետեւանքները եթե ոչ այդ պահին, հետագայում կարող են զգացվել օրինակ քաղցկեղի տեսքով:

Տպել
5667 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին