«Քառյակ Մեդիա»-ի սեփականատերերի համեստ ունեցվածքը. կհրապարակվի՞, թե ինչ միջոցներով են ձեռք բերել «Թերթ.am»-ը

Վերջին ամիսներին հայկական մեդիա դաշտում ակնառու փոփոխություններ են կատարվում: Փոխվում են լրատվամիջոցների սեփականատերերը: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից մեկը գնեց ՀՀԿ-ին պատկանող «Արարատ» հեռուստաընկերությունը եւ այն ռեբրենդինգից հետո այժմ եթեր է դուրս գալիս «5-րդ ալիք» անունով: Եթե ոչ դե յուրե, ապա դե ֆակոտ փոխվեցին նաեւ մի քանի առցանց լրատվամիջոցների սեփականատերեր:

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ հիմնադրվել է «Քառյակ Մեդիա» ընկերութուն, որն էլ Հայաստանի ամենամեծ մեդիա հոլդինգից՝ «Պանարմենիանից» գնել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, «Լավ» ռադիոն եւ «Թերթ.am» լրատվական գործակալությունը: «Հայկական ժամանակ»-ն այս մասին գրել էր դեկտեմբերի 30-ին, իսկ ահա «Քառյակ Մեդիա» ընկերության սեփականատեր, ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը, Կարեն Բեքարյանը եւ Արման Սաղաթելյանն այդ մասին հայտարարություն տարածեցին՝ պաշտոնապես հաստատելով մեր տեղեկությունները:

Երեկ «Հայկական ժամանակ»-ը փորձեց «Քառյակ Մեդիա» ընկերության սեփականատերերից պարզել, թե նրանք ինչ միջոցների հաշվին են ձեռք բերել այդ լրատվամիջոցները: Միանշանակ պարզ է, որ «Թերթ.am» կայքը եւ «Արմնյուզ» հ/ը-ն մեդիադաշտում հայտնի բրենդներ են եւ հնարավոր չէր դրանք գնել էժան: Սակայն, այս թեմայի շուրջ տեղեկություններ չկարողացանք ստանալ, որովհետեւ նախկին պատգամավորներից երեքը խոստացան հարցազրույց տալ մի քանի օրից, իսկ մեկն ընդհանրապես չպատասխանեց մեր զանգերին: Թեեւ, եթե նախկին պատգամավորներն այդ հայտարարությունը տարածելով ցանկացել են ընդգծել, որ իրենց լսարանի հետ բաց եւ թափանցիկ են, ապա ճիշտ կլիներ նաեւ նշել, թե ինչ միջոցների հաշվին են գնել եւ որքան են վճարել: Այդ տվյալները կարող են համարվել կոմերցիոն գաղտնիք, սակայն դա ամենեւին պարտադիր չէ:

ՀԺ-ն Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանից հետաքրքրվեց՝ մեր օրերում արդյո՞ք հեշտ է մեդիա գնելը: «Չեմ կարող հստակ բան ասել, բայց հաշվի առնելով «Արմնյուզի» տեխնիկական հագեցվածությունը եւ իր տեղը տեղեկատվական դաշտում, բավականին մեծ գումարներ կարժենա: Հ/Ը գնահատելը շատ դժվար է, աշխարհում մեթոդաբանություն ընդհանրապես չկա՝ ինչ գին սեփականատիրոջ հետ պայմանավորվեն: Նայած, թե ինչի հետ են առնում՝ շենքի, տեխնիկայի հետ, թե՝ ոչ: Անձնակազմը մնալու է, թե՝ ոչ»,- ասաց նա:

Ի դեպ, նշենք, որ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, «Լավ» ռադիոն եւ «Թերթ.am» լրատվական գործակալությունը դեռ շարունակում են իրենց գործունեությունը ծավավել «Պանարմենիան» մեդիա հոլդինգի տարածքում: Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ աշխատակազմին տեղափոխման հետ կապված որեւէ բան դեռ չեն ասել:

Այնուհանդերձ, անդրադառնալով լրատվամիջոցների առք ու վաճառքին, արձանագրենք, թե «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, «Լավ» ռադիոն եւ «Թերթ.am» լրատվական գործակալությունը  ձեռք բերած անձիք պատգամավոր լինելու ընթացքում ինչ եկամուտներ են հայտարարագրել:

Արման Սաղաթելյանը 2017 թվականին, երբ ստանձնել է ԱԺ պատգամավորի պաշտոնը, հայտարարագրել է JEEP WRANGLER Sahara մակնիշի ավտոմեքենա, 8 մլն դրամը գերազանցող երկու ժամացույց: Իսկ տարեկան հայտարարագրի համաձայն՝ ունի 8,5 մլն դրամ, 28,5 հազար ԱՄՆ դոլար եւ 151 հազար եվրո: Նույն ժամանակահատվածում Կարեն Բեքարյանը հայտարարագրել է մեկ բնակարան, երկու հանձնած փոխառություն՝ 30 մլն եւ 27 մլն դրամի: Տարեկան հայտարարագրում էլ դրամական միջոցները կազմում են 6, 8 մլն դրամ: Միհրան Հակոբյանը պաշտոնը ստանձնելիս ունեցել է 31 հազար եվրո ու 6,8 մլն դրամ: Սամվել Ֆարմանյանը պաշտոնը ստանձնելիս ունեցել է հողամաս, երկու բնակարան, TOYOTA CAMRY 2.4 մակնիշի ավտոմեքենա: Տարեկան հայտարարագրում էլ դրամական միջոցները նշված են 15 հազար ԱՄՆ դոլար եւ 500 հազար դրամ:

«Քառյակ Մեդիա» ընկերության հայտարարությունից հետո ֆեյսբուքում աղմուկ բարձրացավ, թե ինչու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը չի վերահսկում այդ գործընթացները: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ հեռուստառադիոընկերության սեփականատիրոջ փոփոխությունը կատարվում է առանց հանձնաժողովի իմացության:

«Մեր խնդիրն այն է, որ ցանկացած ընկերություն պահպանի այն պայմանները, որոնց հիման վրա մենք իրենց լիցենզիա ենք տալիս: Ցանկացած հեռուստաընկերություն, անկախ իր կարգավիճակից՝ ՍՊԸ, թե ՓԲԸ, իրավունք ունեն փոխել սեփականատիրոջ, քանի որ այն բիզնես է: Մեզ տեղեկացնում են միայն այն ժամանակ, երբ ընկերության գործադիր տնօրենն է փոխվում, որովհետեւ մեր առջեւ պատասխանատու է ընկերությունը, ոչ թե սեփականատերը: Հ/Ը-ների վաճառքի ժամանակ, որ ասում են, թե ուր է նայում հանձնաժողովը, հանձնաժողովը իր տեղում է, նայում է գործընթացներին: Այդ մարդիկ, որ նման կերպ են խոսում, գտնվում են այն ժամանակներում, երբ մինչեւ Բաղրամյան 26-ից դաբրո չստանային, որեւէ փոփոխություն չէին կարողանում անել: Հիմա այդպիսի բան չկա: «Արմնյուզի» վաճառքի հետ կապված օրենքի խախտում չկա:

Գործունեությունը մենք վերահսկում ենք: Լիցենզիան տրվում է իրենց զարգացման ծրագրի հիման վրա: Հիմա, եթե նոր տերերը սկսեն փոփոխություն անել, այդ ժամանակ մենք քայլեր ենք ձեռնարկում, մինչեւ անգամ լիցենզիայից զրկումը: «Արմնյուզին» լիցենզիա է տրվել, որպես տեղեկատվական հեռուստաընկերության: Այն, ինչ խոստացել է հ/ը-ն, մինչեւ արել է, եթե նոր սեփականատերերն էլ պահպանեն, մենք որեւէ խնդիր չենք ունենա»,- ասաց նա:  

Տիգրան Հակոբյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում միաժամանակ նշեց, որ առաջիկայում լինելու են օրենսդրական փոփոխություններ եւ իրենք առաջարկելու են, որ սեփականտերը իր ընկերությունը վաճառելուց առաջ՝ առանց համաձայնություն ստանալու, հանձնաժողովին տեղեկացնի, թե որ ընկերությանն է վճառվելու: «Սա արվում է ոչ թե նրա համար, որ մենք թույլատրենք վաճառեն կամ չվաճառեն, այլ տեղեկանանք, որ վաճառում են: Այս օրենսդրական բացը կա»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7523 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ