Այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում, որոշակի շոկ է նաեւ մամուլի համար. Փաշինյանն ընդունել է ԶԼՄ ներկայացուցիչներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր տարեմուտի ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել առողջություն, երջանկություն եւ հաջողություններ:

Շնորհավորանքի խոսքում վարչապետի պաշտոնակատարը նշել է.

«Հարգելի գործընկերներ, Ողջունում եմ ձեզ եւ ուրախ եմ ձեզ տեսնելու համար:

Նախ եւ առաջ, թույլ տվեք ձեզ շնորհակալություն հայտնել 2018 թվականին ձեր կատարած աշխատանքի համար, որովհետեւ կարծում եմ, որ մամուլի դերը, լրատվամիջոցների դերը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության գործում չափազանց մեծ էր: Իսկապես մամուլը կարողացավ կատարել այդ դերակատարումը եւ դառնալ վստահելի աղբյուր Հայաստանի քաղաքացիների համար, Սփյուռքի մեր հայրենակիցների համար՝ տեղեկանալու, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում: Մեր երկրի պատմության մեջ մամուլի դերը միշտ էլ բարձր է եղել, բայց հիմա, կարծում եմ, առավել բարձր է, որովհետեւ մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարեւոր ինստիտուտներից են, իսկ այն, որ մեր երկիրը պետք է շատ հստակ եւ վստահ շարունակի քայլել ժողովրդավարության ճանապարհով, կարծում եմ՝ բոլորիս էլ ակնհայտ է:

Ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել, որ երրորդ հանրապետության պատմության մեջ մամուլը երբեք ավելի ազատ չի եղել, քան է այսօր: Եվ ուզում եմ մեկնաբանել, թե սա ինչ է նշանակում: Սա նշանակում է, որ կառավարությունը չի միջամտում եւ չի ձգտում միջամտել լրատվամիջոցների աշխատանքին, ինչը, իհարկե, չի կարող նշանակել, թե ամեն լրատվամիջոցի ներսում չկան ինչ-որ կանոններ եւ այլն, որոնք արդեն, ըստ էության, լրագրողի եւ լրատվամիջոցի հարաբերությունների խնդիրն են:
Բայց, ընդհանուր առմամբ, ուզում եմ ասել նաեւ հետեւյալը. շատ դեպքերում այսօրվա մամուլում, մեր լրատվամիջոցներում զգացվում են իներցիոն ընկալումները, եւ դա ինչ-որ տեղ նաեւ հասկանալի է, որովհետեւ անկախությունից ի վեր մեր ընկալումները եղել են մի կաղապարի կամ ձեւի մեջ, եւ հիմա դա շատ արագ չի կարող փոխվել: Այդպիսի, իմ ընկալմամբ եւ պատկերացմամբ, կանխավարկած կամ գուցե իներցիա կա, որ իշխանությունն այնպիսին է, ինչպիսին եղել է եւ այդպիսին շարունակելու է մնալ: Ոմանք փորձում են դա ապացուցել, ոմանք, իմ կարծիքով, ուղղակի իներցիայով ընկալում են այդպես, ինչը, համոզված եմ, ժամանակի ընթացքում կշտկվի:

Իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում, որոշակի շոկ է նաեւ մամուլի համար, որովհետեւ լրատվամիջոցները, մենք բոլորս սովորել էինք աշխատել մի պայմաններում, մի տրամաբանության մեջ, եւ ըստ էության, շատերն էին տրամադրվել, որ դեռ շատ երկար ու երկար տարիներ այդ տրամաբանության մեջ են աշխատելու եւ այդ պայմաններում: Անսպասելի փոփոխությունը, որ տեղի ունեցավ Հայաստանում, նկատի ունեմ դա նաեւ լրատվամիջոցներից շատերի համար անսպասելի փոփոխությունը, չնայած այստեղ կան մարդիկ, որ դեռ մարտին եւ գուցե դրանից առաջ իրենց հարցազրույցներում ասում էին, որ փոփոխություններ, իհարկե, հնարավոր են եւ հավանական են, բայց, այնուամենայնիվ, այդ փոփոխությունները շատ լրատվամիջոցների՝ իրենց սովորական աշխատանքի տրամաբանությունից դուրս են դրել, եւ որոշակի ժամանակ է հարկավոր, որ մենք բոլորս այդ իրավիճակին ադապտացվենք:

Մի բանում կարող եք համոզված լինել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրենից կախված ամեն ինչ անելու է՝ խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը պաշտպանելու եւ զարգացնելու համար, եւ, իհարկե, մենք ակնկալում ենք, որ այս հարցում կկարողանանք իսկապես արդյունավետ համագործակցություն ունենալ լրատվամիջոցների հետ:

Թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհավորել, շնորհակալություն հայտնել ձեզ 2018 թվականին կատարած աշխատանքի համար եւ հույս ունենալ, որ 2019 թվականին այդ աշխատանքը կլինի առավել արդյունավետ, եւ մամուլը կդառնա առավել արդյունավետ միջոց հանրության համար՝ իշխանությանը, կառավարությանը վերահսկելու, վերահսկելու այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում եւ ստանալ օբյեկտիվ եւ իրական տեղեկատվություն:

Իհարկե, մեր ամենամեծ մարտահրավերը, որը ոչ միայն Հայաստանում է մարտահրավեր, այլեւ ամբողջ աշխարհում, այսպես ասած, «ֆեյքնյուզ» ինստիտուտի գոյացման պայմաններում ճշմարտությունը ոչ ճշմարտությունից տարբերելն է, եւ ես համոզված եմ, որ դուք բոլորդ, մենք բոլորս նվիրված ենք այս աշխատանքին եւ տրամադրված ենք համատեղ աշխատելու այդ նպատակին հասնելու համար:

Շնորհավորում եմ ձեր Նոր տարին, Ամանորը, Սուրբ Ծնունդը, շնորհավորում եմ ձեր ընտանիքների անդամների, բոլոր լրատվամիջոցների եւ բոլոր լրագրողների խմբագիրների եւ լրատվամիջոցներում աշխատող մեր բոլոր գործընկերների Նոր տարին: Հաջողակ, երջանիկ եւ մամուլի համար ազատ եւ անվտանգ տարի լինի, որովհետեւ միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետությունում լրագրողի գործունեության նկատմամբ եւ լրագրողի գործունեության համար որեւէ սպառնալիք չպետք է գոյություն ունենա, եւ, իհարկե, կառավարությունն ամեն ինչ կանի այս պայմաններն ապահովելու համար: Այս պայմաններն արդեն ապահովված են, եւ որեւէ մեկը չի կարող այդ պայմանների համար ստեղծել սպառնալիք: Շնորհավորում եմ եւ մաղթում ամենայն հաջողություն»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2962 դիտում

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է

Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ

Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ