Ժամեր անց ՀՀ-ում ջավախահայերին կվերադարձվեն նրանց անձնագրերը. խնդիրը հանգուցալուծվեց, բողոքի ակցիա այլեւս չի լինի

Այսօր, հաշված ժամեր անց Հայաստանում կվերադարձնեն այն ջավախահայերի անձնագրերը, որոնք երկքաղաքացի լինելու պատճառով Ռուսաստանից տունդարձի ճանապարհին ՀՀ-ում բռնվել էին: 

Նոյեմբեր ամսից սկսած երկքաղաքացիություն ստացած եւ 27 տարին չլրացած երիտասարդները, հայտնվելով Հայաստանում, կանգնում էին փաստի առաջ՝ ունենալով «ընտրության» երկու տարբերակ՝ կա՛մ զորակոչվել ՀՀ բանակ, կա՛մ 5 տարի ժամկետով ազատազրկվել: Դեկտեմբերի 14-ին նրանք Նինոծմինդա-Բավրա սահմանային անցակետում իրականացրեցին կարճատեւ բողոքի ակցիա:

Ջավախքի բնակիչ Անդրանիկ Ղարսլյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ հանդիպել են Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, կառուցողական քննարկում ունեցել. «Վալերի Օսիպյանը հարցը ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին եւ կարծես թե խնդիրը կարգավորվում է: Սա մեր ակցիայի արդյունքն է»:

«Երիտասարդներին կվերադարձվեն իրենց անձնագրերը եւ նրանք կկարողանան Նոր տարին դիմավորել իրենց տներում: Այս պահին 4 հոգի են, որոնք Հայաստանում էին եւ չէին կարողանում տուն վերադառնալ, բայց գործերն արդեն կարճվել են»,-ասաց Անդրանիկ Ղարսլյանը: Նրա փոխանցմամբ՝ տղաները Հայաստանում ազատության մեջ են եղել, պարզապես անձնագրերն են պահվել եւ մի քանի անգամ հարցաքննվել են: Ջավախահերի խնդիրը կարծես թե լուծվում է: 2019 թվականի հունվարի 7-ին նրանք հրավիրվել են Երեւան, եւ հարցը վերջնական լուծում կստանա այդ օրը:

«Արդեն մեկ ամիս շարունակ ստացվում էին լուրեր, որ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած եւ դեռևս 27 տարին չբոլորած ջավաքցի տղաներին, Ռուսաստանից՝ խոպանից, վերադառնալիս, Հայաստանում բերման են ենթարկում, քրեական գործեր հարուցում՝ փաստաթղթեր կեղծելու ու բանակից խուսափելու համար: Իրականում այդ տղաները ակամայից էին հայտնվել նման անելանելի վիճակում: Որևէ մեկը հարցրե՞լ է, թե ինչու են նրանք ՀՀ քաղաքացիություն ստացել: Հիմնականում սոցիալական վիճակով պայմանավորված: Վրաստանում չկարողանալով գտնել աշխատանք՝ նրանք ՀՀ անձնագրով մեկնում են Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, որպեսզի փող ուղարկեն տուն՝ իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները մեղմելու համար: Հիմա պարզվում է՝ ընտանիքը սովից փրկելու նպատակը կարող է հետևանքներ ունենալ: Պարզվում է՝ նրանց մեղադրում են փաստաթղթեր կեղծելու եւ ՀՀ-ում բանակից խուսափելու մեջ: Հարյուրավոր երիտասարդներ հայտնվել էին մի վիճակում, որ վախենում էին տեղաշարժվել ու Նոր տարուն վերադառնալ իրենց ընտանիքներ: Իսկ մի քանիսին արդեն Երեւանի օդանավակայանից ձերբակալել և սկսել էին քննչական գործողություններ: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ իրավիճակ էր ստեղծվելու, երբ հարյուրավոր, անգամ հազարավոր ջավախքցիներ քրեական հետապնդման սպառնալիքի տակ չէին կարողանալու տուն վերադառնալ ու անգամ տեղաշարժվել Ռուսաստանում: Սրան պետք էր լուծում տալ, խնդիրը պետք էր բարձրաձայնել, ու մենք դա արեցինք»,-պատմեց Անդրանիկ Ղարսլյանը, որը նույնպես նման խնդիր ուներ:

Ղարսլայնի խոսքով՝ եղան մարդիկ, մասնավորապես, պատգամավորներ, որոնք քննադատողի դերում էին եւ այս ընթացքում ոչինչ չեն արել խնդրի կարգավորման համար: Նրանք տաքուկ տեղերում նստած, քաղաքական ու կուսակցական խաղերով տարված, լուռ հետեւել են վիճակին: Թեպետ նրանցից մեկին՝ Շիրակ Թորոսյանին, բավականին շուտ հայտնել էին խնդրի մասին, սակայն որեւէ էական տեղաշարժ դրա լուծման ուղղությամբ չկար:

Մյուսը՝ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը, որը քննադատել էր Հայաստան-Վրաստան սահմանը փակելը, նշել, որ Հայաստանը պատերազմող եկիր է եւ ճանապարհը չպիտի փակվի: «Նախ, ակցիան տեւել է մի քանի ժամ եւ նպատակը եղել է խնդրի բարձրաձայնումը, ոչ թե ճանապարհը կամ Հայաստանի մատակարարման ուղին փակելը: Երկրորդ՝ մշտապես ջավախքցին պատերազմող Հայաստանի կողքին է եղել եւ աջակցել: Սա է իրողությունը»,-եզրափակեց Անդրանիկ Ղարսլյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3838 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ