Երևան
12 °C
Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասը պատրաստ է հանդիպել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
«Ես պատրաստ եմ Հայաստանի վարչապետին հարմար ցանկացած ժամանակ մեկնել այնտեղ և հանդիպել նրա, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ, քննարկել այն հարցերը կամ խնդիրները, որոնք նրանք տեսնում են կազմակերպության գործունեությունում, և հետագայում աշխատել նաև այդ խնդիրների ուղղությամբ»,- ԲԵԼՏԱ-ին ասել է Ստանիսավ Զասը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է երկրի ԱԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու համապատասխան որոշման նախագիծը:
Նշվում է, որ Լուկաշենկոն Զասի հետ աշխատանքային հանդիպում է այսօր անցկացրել, որի ժամանակ թեկնածուն զեկուցել է ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների հետ հանդիպումների մանրամասները: Նա նշել է, որ արդեն այցելել է Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան և Ռուսաստան: «Այս պետությունների նախագահները սատարել են Բելառուսի թեկնածուի նշանակմանը»,- գրում ԲԵԼՏԱ-ն:
Զասի խոսքով՝ ՀԱՊԿ կանոնակարգը նախատեսում է սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունում, երբ ոչ բոլոր երկրներն են համաձայն այս կամ այն հարցի շուրջ: «Բայց ես հույս ունեմ, որ ամեն դեպքում, կոնսենսուս կլինի և ներկայում գոյություն ունեցող հարցերը կհանվեն: Դա գործի համար լավագույն և օգտակար տարբերակը կլինի: Հարկավոր է հաղթահարել այդ տարաձայնությունները և նորմալ աշխատել»,- հավելել է նա:
Նախօրեին ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Ստանիսլավ Զասի այց Հայաստան այս պահին չի նախապատրաստվում:
Մեւնույն ժամանակ ՀԱՊԿ-ի ղեկավարի պաշտոնին հավակնող անձը հայտարարություններից առաջ լավ կաներ, ուսումնասիրեր նույն կազմակերպության կանոնադրությունը, որին նա ջանասիրաբար հղում է կատարում՝ հիմնավորելու համար «սահմանափակ ձեւաչափով որոշում ընդունելու» կարգը:
Նախ Կանոնադրությունունում որեւէ տեղ գրած չէ, որ դա վերաբերում է նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակմանը: Ըստ փորձագետների, սա իմպերատիվ նորմ է, եւ նշանակումը պետք է կատարվի փոխհամաձայնության մթնոլորտում:
Մյուս կողմից հարկ է նշել, որ «սահմանափակ ձեւաչափով որոշում ընդունելու» կարգը եւս թերի է մեկնաբանում Բելառուսի թեկնածուն: Խոսքն այլ որոշումների (այս կամ այն երկրում զինված ուժեր տեղակայելու, խաղաղապահ գործողություններ իրականացնելու եւ այլն) մասին է, որոնք կարող են ընդունվել «սահմանափակ ձեւաչափով», միայն այն դեպքում, եթե դաշինքի որեւէ պետություն դեմ չէ դրան:
«ՀԱՊԿ խորհուրդը իրավունք ունի սահմանափակ ձեւաչափով որոշումներ ընդունել, եթե անդամներից որեւէ մեկը դեմ չէ նման ձեւով որոշում ընդունելուն», - ասված է ՀԱՊԿ-ի կանոնադրության 12-րդ հորվածում, եւ տարընթերցումներից խուսափելու համար՝ պարզաբանած. «Սահմանափակ ձեւաչափով որոշումներ ընդունել միայն այն դեպքու, եթե անդամ պետություններից որեւէ մեկը դեմ չե դրան»:
Սա համեմատականորեն վերջերես կատարված լրացում է, որը բավականին բուռն քննարկումներից հետո ընդունվեց Հայաստանի Ազգային ժողովում: Ընդդիմությունն այն ժամանակ պնդում էր, որ այս կերպ խաթարվում է ռազմաքաղաքական դաշինքի եւ սպառնալիքներին համատեղ դիմագրավելու սկզբունքը: «Ստացվում է սա դաշինք չէ», - պնդում էր այն ժամանակ ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:
Իսկ թե որն էր այս փոփոխության ենթատեքտսը, դա եւս մեկ տողով ներկայացված է նույն հոդվածում. «Անդամ-պետությունը, չքվերարկելով սահմանափակ ձեւաչափով ընդունված որոշմանը օգտին, պատասխանատվություն չի կրում դրա հետեւանքների համար»:
Պատահական չէ, որ Զասի այս հայտարարությունն արդեն արձագանքել է նաեւ ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնետդնովը՝ փաստացի հերքելով այն, առաջ մղելով կոնսենսուսի սկզբունքը: «Այդ (ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման) որոշումը պետք է ստորագրվի անդամ վեց պետությունների ղեկավարնաերի մակարադակով: Գլխավոր քարտուղարը նշանակվում է կոնսենսուսով՝ վեց պետությունների ղեկավարների կողմից», - ասել է Զեյնետդնովը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT