Երևան
12 °C
Դեկտեմբերի 13-ին կայացած կառավարության նիստի ժամանակ (տեսանյութն այստեղ՝ տես 49-րդ րոպեից) Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետի այն հարցին, թե ի վերջո, մենք ունենալու ենք վերամշակում, թե՝ ոչ, պատասխանեց, որ Հայաստանում աղբ վերամշակելը հետաքրքիր չէ պոտենցիալ ներդրողի համար, քանի որ այնտեղից շահույթ ստանալն անհնար է:
Ինչպես ասված է Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության տարածած հոդվածում, նա նշեց, որ ոչ մի կողմ շահագրգռված չէ ներդրումներ անել, նաեւ հաշվի առնելով աղբի որակը, որը դեռ սովետական ժամանակներից չի պարունակում մետաղ, պլաստմաս եւ այլն: Նա նշեց, որ հավելյալ գումարներ պետք կլինի ներգրավել այդ աղբավայրը վերամշակելու համար: Այստեղ կա թյուրըմբռնում, այն էլ մի քանիսը: Ներկայացնենք դրանք հերթով:
Նախ, միգուցե Նուբարաշենի 50 տարուց ավելի գործող աղբավայրը միայն մեկուսացման է ենթակա՝ մինչեւ որ կգտնվի այն մաքրելու տեխնոլոգիա: Սակայն այսօր արդեն իսկ խոսքն այն մասին է, որ դեռ նախորդ կառավարությունը վերցրել է նոր վարկ, որով պարտավորվել է կառուցել լրիվ նոր աղբավայր, իսկ վերամշակման բաղադրիչը, որը մշտապես առաջ է մղվել հանրության պահանջով, ոչ թե (կամ ոչ միայն) վերաբերում է հին աղբավայրին, այլ առաջին հերթին նոր աղբավայրին, որը կառուցվում է հին աղբավայրի կողքին՝ լրացուցիչ մոտ 30 հեկտարի վրա եւ ունենալու է ընդամենը մոտ 30 տարվա կյանք: Այսինքն՝ նախարարի մեկնաբանությունը թյուրըմբռնում է առաջացնում, թե իբր վերամշակելու համար հին աղբավայրը պիտանի չէ, բայց փաստորեն անտեսվում է այն, որ մարդիկ Հայաստանում շարունակում են տարեկան 700 հազար տոննա աղբ ստեղծել (օրական 0,6 կգ աղբ յուրաքանչյուրս), իսկ ըստ հաշվարկների 2036-ին այդ թիվը կհասնի 950 հազար տոննայի, եւ ոչ միայն այն այլեւս հնարավոր չէ պարզապես մի տեղ ծածկել, այլ որ պետությունը նաեւ ունի պարտավորություններ բնության եւ հանրային առողջության ասպարեզում։ Ուստի, նոր աղբավայրը կառուցելիս պետք է նոր մոտեցումներ լինեն՝ ներառյալ վերամշակման քաղաքականությունը, ինչը թե՛ հանրության պահանջն է, թե՛ պետական պարտավորություն:
Երկրորդ թյուրըմբռնումն այն է, որ նախարարը խոսում է աղբավայրում առկա աղբի տեսակից, այսինքն՝ մորֆոլոգիայից: Նա հստակ պնդում է, որ սովետական ժամանակներից եկած աղբավայրում չկա մետաղ, պլաստմաս: Սակայն աղբավայրը երեսուն տարի է սովետական չէ, ժամանակի ընթացքում աղբավայրում կուտակվում է ամեն տեսակի աղբ։ Ավելին, Հայաստանում արդեն իսկ գոյություն ունեն բազմաթիվ վերամշակողներ, որոնք նաեւ իրենց վերամշակման նյութերը ստանում են Նուբարաշենի աղբավայրից: Վերջերս էլ, օրինակ Արարատի մարզում բացվեց աղբի տեսակավորման գործարան, ինչի արդյունքում տեսակավորված աղբը եւս պետք է վերամշակվի: Այսինքն՝ վերամշակման հանդեպ արդեն իսկ կա հետաքրքրություն, ավելին գործունեություն՝ հիմնված այսօրվա ստեղծած թափոնների վրա:
Բացի դրանից, վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանը դեկտեմբերի 5-ի իր զեկույցում նշեց, որ թափոնների կառավարման ռազմավարություն մշակելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որն այդ թվում նաեւ ուսումնասիրելու է կոշտ կենցաղային թափոնների մորֆոլոգիան՝ այսինքն տեսակը:
Նա նշեց, որ անգամ կան ընկերություններ (շվեյցարա-դանիական, ամերիկյան, չինական) ովքեր հայտ են ներկայացրել ուսումնասիրելու աղբի քանակը եւ տեսակը/որակը: Եվ ուրեմն ինչպե՞ս կարող է նախարարն այդքան վստահ խոսել աղբի մորֆոլոգիայից, եթե դեռ նոր պետք է ուսումնասիրվի այն: Թեեւ Հայաստանում էլ կան պետական մարմիններ, որոնք ուսումնասիրում են աղբի տեսակը եւ դրա կազմի փոփոխությունները, սակայն հարկ ենք համարում նորից ընդգծել, որ այսօրվա աղբավայրերում ընթանում են աղբի երբեմն օրինական, երբեմն էլ ապօրինի տեսակավորման գործընթացներ, որոնք ի վերջո հասնում են վերամշակողներին: Ուստի, նախարարի այս հավաստիացումը, թե այսօրվա աղբը վերամշակման պիտանի չէ, պարզապես հարցն արագ փակելու տպավորություն է թողնում:
Երրորդ, Արսեն Գասպարյանն իր վերոնշյալ զեկույցում նշում է նաեւ, որ իրենք արդեն իսկ համագործակցում են խոշոր արեւմտյան ընկերությունների հետ, ովքեր հետաքրքրված են աղբի տեսակավորմամբ/վերամշակմամբ: Նա նաեւ նշեց, որ չինական կողմն էլ հետաքրքրված է աղբից էներգիա ստանալու ծրագրերով (չնայած որ Հայաստանում էլ պակաս չեն վերամշակող ընկերությունները):
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունն ու քաղաքապետարանն էլ բազմիցս տեղեկացրել են հանրությանը, որ քննարկում են թե՛ վերամշակման, թե՛ աղբից էներգիա ստանալու տարբերակները: Այս կառույցների հետ նախորդ նամակագրություններին կարելի է ծանոթանալ այստեղ: Վերջերս ստացած եւս մի արձագանք, ուր քաղաքապետարանը նորից հաստատում է, որ կառավարության հետ քննարկվում է վերամշակման հարցը, ինչպես նաեւ ուսումնասիրվում են աղբի վերամշակմամբ զբաղվող տարբեր ընկերությունների առաջարկները, կարող եք կարդալ ստորեւ:

Չորրորդ, նախարարը պնդում է, որ աղբի վերամշակման գործարան կառուցելու համար հավելյալ գումարներ անհրաժեշտ կլինեն: Եվ սա այն դեպքում, երբ ինչպես եւ մեր նախորդ հոդվածներում էինք անդրադարձել, նման աղբավայրեր նույն, երբեմն ավելի քիչ դրամական միջոցներով կառուցվել են նաեւ Մոլդովայում, Բելառուսում, Վրաստանում՝ աղբի վերամշակման բաղադրիչով: Ավելին, հաշվի առնելով Հայաստանում արդեն իսկ առկա վերամշակողների թիվը, առաջարկ էր արվել չբացառել միայն աղբի տեսակավորման գործարանի կառուցումը, իսկ տեսակավորված աղբը տրամադրել այդ ընկերություններին: Նաեւ, հաշվի առնելով այդ ընկերությունների՝ հանրության եւ բնության առաջ մատուցած ծառայության կարեւորության աստիճանը, չբացառել որոշակի պետական աջակցություն՝ ներառյալ հարկերի նվազման քաղաքականություն:
Հաշվի առնելով դեկտեմբերի 13-ին կառավարական նիստի ժամանակ հնչած այս թյուրըմբռնումները, ցանկանում ենք եւս մեկ անգամ հիշեցնել, որ աղբի վերամշակումը պարզապես ընտրություն չէ: Հաշվի առնելով պետության պարտավորությունները բնության պահպանության, հանրային առողջության պահպանման եւ բարելավման ասպարեզում, պետությունը պարտավոր է գտնել եւ իրագործել այն լուծումները, որով արդեն այսօրվա ժամանակակից տնտեսությունը կապահովի այսօրվա եւ գալիք սերունդների առողջ միջավայրում ապրելու իրավունքը բացառապես կանաչ տնտեսական մոդելի կիրառման շնորհիվ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թոքմաջյանը քանդակել է ոչ թե Սևակի դեմքը, այլ «Անլռելի զանգակատուն»-ը այնպես, ինչպես ինքն է դա տեսնում
Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Օձունում գտնվող հողատարածքի նկատմամբ. վարչապետ
Ավարտվել է բեռնատարում թաքցված 161 կգ «Հերոին»-ը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու վարույթի նախաքննությունը
Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվեց. ԱԺ-ն ընդունեց օրենքի փոփոխության նախագիծը
Ոչ միայն դատապարտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար. Պապիկյանը՝ տարածված ապատեղեկատվության մասին
Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Էրդողան
Ամենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն ամփոփում է 2025-ը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը
Պարույր Սևակի՝ քննադատությունների կենտրոնում հայտնված արձանը կապամոնտաժվի
Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Ճամբարակի ղեկավարին՝ ինքնակամ կառուցված կառույցի քանդման վերաբերյալ
Գյումրիում սպանությունների հեղինակ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի զենք կրելու համար
Մեկնարկել է Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար նախաձեռնված դրամահավաքը. «Հայաստան» հիմնադրամ
ԵՄ առաջնորդները Զելենսկիի հետ հանդիպելուց հետո ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նոր ծրագիր
Հայտարարվում է Շամբ ՀԷԿ-ի տանիքի փոխարինման աշխատանքների կատարման համար փորձառու հայտատուի ընտրության մրցույթ
Իրանում ուղևորատար ավտոբուս է շրջվել. 13 մարդ զոհվել է, 9-ը՝ վնասվածք ստացել. տեսանյութ
Քննարկվել է ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Նման քննարկումներ չկան. Ռուբինյանը՝ TRIPP նախագծին ռուսական կողմի հնարավոր ներգրավման մասին
Այդ ամեն ինչը վերջին հաշվով ներդրում է խաղաղության մեջ. Կոնջորյանը՝ պետական պարտքի և զենք գնելու մասին
TRIPP-ը նույն Զանգեզուրի միջանցքը չէ. Ռուբինյանն անդրադարձել է իրանական կողմի մտահոգություններին
Երբ վանդակը գլխումդ է, Փաշինյանն էլ չի կարող օգնել. Հարությունյանը՝ Թաթոյանին
7 տարի առաջ էլ է Նարեկը սպանության փորձ արել ծնողների նկատմամբ. մանրամասներ՝ Գյումրու ահասարսուռ դեպքից
Գագիկ Սուրենյանը կարևոր հայտարարություն է արել. տեսանյութ
Միքայել Աջապահյանը տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 15-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26.233-ը. ԱՍՀ փոխնախարար
Խոշոր ավտովթար Երևանում․ կան տուժածներ
Մերձմոսկվայի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. կան տուժածներ և զոհ. տեսանյութ
Դուռը բացել ու տեսել են դիերը. հորն ու մորը սպանելու համար 37-ամյա որդին ձերբակալվել է. մանրամասներ
Ուկրաինայի կարգավորումն ավելի մոտ է, քան երբևէ. Թրամփ. տեսանյութ
Դաժան սպանություն Գյումրիում. հոգեկան խնդիրներ ունեցող որդին սպանել է հորն ու մորը
Սարսափ ֆիլմ հիշեցնող կադրերում Վաղատինի նախկին դպրոցն է. Չախոյանը տեսանյութ է հրապարակել
Մեքսիկայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. զոհվել է առնվազն 7 մարդ. տեսանյութ
Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԵՊՀ ուսանողների հետ
Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտի հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը
Օգոստոսից մինչ այժմ քանի արձանագրություն է կազմվել Երևանում հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար
Մարզերում հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր. դրանք կասեցվել են, նշանակվել են տուգանքներ
Սուտ է. Թորոսյանը՝ կենսաթոշակները և նպաստները անկանխիկ եղանակով ստանալու վերաբերյալ շահարկումների մասին
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Լոնդոն
Պատրաստ ենք խորհրդակցել Երևանի հետ. ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է «Թրամփի ուղի» նախագիծը
Վերին Լարսի անցակետում 2500 բեռնատար սպասում է անցման հերթին
Անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի ասածն ապատեղեկատվություն է և ՀՀ-ի դեմ տեղեկատվական գրոհի փորձ. ՊՆ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT