Երևան
12 °C
Առողջապահության նախարարությունում դեկտեմբերի 11-ին կայացավ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը: Հանձնաժողովին չհաջողվեց հավակնորդների միջեւ վերջնական ընտրություն կատարել, եւ հիմա այդ բարդ ու պատասխանատու գործը թողնված է նախարար Արսեն Թորոսյանին:
Հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմել էր վեց անձ, բայց ներկայացել էին միայն երեքը՝ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը եւ Առողջահության նախարարության աշխատակազմի նախկին պետական առողջապահական գործակալության Կոտայքի մարզային կենտրոնի պետ Աշոտ Անտոնյանը:
Մրցույթի ընթացքում, որը երեք փուլով էր (թեստային, բանավոր եւ հաստատության զարգացման ծրագրի ներկայացում) Անտոնյանը պարբերաբար մտահոգություն էր հայտնում, որ հանձնաժողովն ուղղորդված է ու նպատակ ունի իրեն հաղթող չճանաչել: «Մի փոխնախարար է մասնակցում, մի տնօրեն, ես ո՞վ եմ, որ»,- հայտարարում էր լուծարված կառույցի այսօր գործազուրկ ղեկավարը: «Տեսնելով հանձնաժողովի առանձին անդամների տրամադրվածությունը, ավելի շուտ մտածում եմ, որ հնարավոր է... Լավ, արդյունքների ամփոփումից հետո ես իմ կարծիքը կարտահայտեմ: Բայց զգացի տրամադրվածություն, որ դեմ են»,- ասաց նա: Մեր դիտարկմանը, թե եթե հանձնաժողովն իրեն հաղթող ճանաչի, ուրեմն անկողմնակալ է, հակառակ դեպքում՝ կողմնակա՞լ, թեկնածուն պատասխանեց. «Որովհետեւ իմ ծրագիրը տեսականորեն ճիշտ կազմակերպված է: Եթե ինձ հաղթող չճանաչեցին, ուրեմն հայտարարում եմ հազար անգամ՝ պատվիրված մրցույթ է անցկացվում: Հայաստանի Հանարապետությունում գործում է նույն ընթացակարգը»:
Նա նաեւ բողոքում էր, որ առողջապահության նախարարությունն իրեն չի տրամադրել անհրաժեշտ տվյալները, որոնց կարիքը կարող էր զգացվել բուժհաստատության զարգացման ծրագիրը գրելու ժամանակ: Անձնակազմի կառավարման վարչության պետ, մրցութային հանձնաժողովի անդամ Սամվել Սողոմոնյանը հակադարձեց՝ ձեզ չե՞ն ասել՝ դիմեք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Պարզվեց՝ ասել են, բայց թեկնածուն այդ տարբերակը համարել է ոչ նպատակահարմար: «Կհանդիպենք դատարանում»,- ի պատասխան կրկնում էր նա: «Պիտի գնայի իմ մրցակցին ասեի՝ տվյալները տուր, ես մրցույթում հաղթեմ, դու այլեւս չաշխատե՞ս»,- նկատեց Աշոտ Անտոնյանը: «Եթե դիմեիք, անպայման կտրամադրեինք»,- վստահեցրեց բժշկական կենտոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:
Կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N992-Ն որոշումը, սակայն, սահմանում է, որ թեկնածուին անհրաժեշտ տվյալների տրամադրումը լիազոր մարմնի, տվյալ դեպքում՝ առողջապահության նախարարության պարտականությունն է: «Լիազոր մարմինը մրցույթից առնվազն մեկ ամիս առաջ մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներին ապահովում է թեստային առաջադրանքներով, ինչպես նաեւ կազմակերպության զարգացման նախնական ծրագիր կազմելու համար անհրաժեշտ փաստաթղթերով (ընկերության կողմից իրականացվող բժշկական օգնության եւ սպասարկման տեսակների, մասնագիտական բաժանմունքների եւ կաբինետների, լաբորատորիաների, տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության, բժշկական անձնակազմի, ինչպես նաեւ կազմակերպության կառավարման մարմինների մասին)»,- ամրագրվում է որոշման 16-րդ կետում:
Խոսելով իր զարգացման ծրագրի մասին՝ Աշոտ Անտոնյանը նշեց. «Ամենակարեւոր նպատակն է՝ կազմակերպությունը հասցնել տարածաշրջանային եւ միջազգային ճանաչման: Այդ աստիճանի բարձրացնել բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մակարդակը»:
Մյուս թեկնածուն՝ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին ու մասնավորապես ասել, թե ինչու է որոշել մասնակցել նախարարության ենթակայությամբ գործող բուժհաստության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին, այլեւս փոխնախարար աշխատել չի՞ ցանկանում, թե՞ իրեն առաջարկվել է հեռանալ: Ասաց, որ հետաքրքրող բոլոր հարցերին կպատասխանի նախարարի հրամանը լինելուց հետո: Հաղթող ճանաչված երեք թեկնածուներից մեկին եռօրյա ժամկետում պետք է ընտրի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որն էլ կնշանակվի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում: Ի դեպ, հանձնաժողովի քվեարկության արդյունքները լսելուց հետ Աշոտ Անտոնյանը սենյակից դուրս եկավ շողշողացող դեմքով եւ ասաց, որ գոհ է, հանձնաժողովն ապահովել է արդարությունը:
Վերոնշյալ բուժհաստատության տնօրենի դեռեւս պաշտոնակատար Արման Հովակիմյանը, խոսելով իր առաջարկած զարգացման ծրագրի մասին, նշեց, որ հիմնական նպատակն է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ը դարձնել Հայաստանի Հանրապետության լավագույն բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը: Դրա համար, ըստ նրա, եկամուտների կրճատման այս պայմաններում առաջին հերթին պետք է ֆինանսական ճիշտ կառավարում իրականացվի: «Բավականին պրոբլեմատիկ է նաեւ մարդկային ռեսուրսի՝ մասնավորապես բուժանձնակազմի հետ կապված հարցերը, որակյալ երիտասարդ կադրերով ապահովման խնդիր պետք է ունենանք առաջիկա տարիներին: Խոսքը ոչ միայն քանակի մասին է, այլ որակի, եւ այնպիսի որակի, որ ունենանք բժշկին ճանաչող եւ բժշկի հետեւից հիվանդ եկող հիմնարկ: Նաեւ նոր ծառայությունների ներդրումն է շեշտվել ծրագրում՝ սրտային վիրաբուժության, ինվազիվ առիթմիալոգիայի, ինվազիվ նյարդավիրաբուժության, պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման: Կարեւորվել է նաեւ տեխնիկական վերազինումը, կառուցվածքային փոփոխությունները, եղած ծառայությունների զարգացումը: Ի վերջո, ամբողջ նպատակը լինելու է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշական կենտրոնի համբավի վերականգնումը եւ մեր բոլոր շահառուների բավարարված լինելը մատուցված բուժօգնությունից եւ սպասարկումից:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր ամռանը՝ այնտեղ հայտնաբերված խոշոր չարաշահումներից հետո:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ` շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար
Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ
Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա
Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ
Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները
Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար
Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ Էրեբունի վարչական շրջանում
Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ
Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ
ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT