Երևան
12 °C
Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության հիմնադիր, ռեժիսոր Հովհաննես Գալստյանը դեկտեմբերի 3-ից հացադուլ է սկսել: Ռեժիսորը վրան է տեղադրել Մատենադարանի շենքի դիմաց, որի պատճառը ազգային կինոկենտրոնի կողմից «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի արգելափակումն է:
2018 թվականին ավարտվում է Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը, սակայն նոր կանոնակարգ է կիրառվել, ըստ որի՝ նախկինում հաստատված եւ արդեն պետական գումարներ ստացած ֆիլմի ֆինասավորումը կասեցվել է:
Հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Գալստյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ պետությունն իրենց ընկերությանը պետք է տրամադրեր 88 միլիոն դրամ, որից միայն 18 միլիոնն է տրմադրվել:
Հատկացրել են 23 միլիոն դրամ, ապա 5 միլիոնը հետ վերցրել: 2017 թվականի ապրիլին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի 5 միլիոնը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, արտադրող ընկերությունը կուտակել է պարտքեր։
Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի խոսքով՝ Հովհաննես Գալստյանի կինոնախագիծը դեռեւս 2017 թվականին պետք է ավարտված լիներ, սակայն չի ավարտվել: Ըստ փոխնախարարի՝ Գալստյանը ոչ մի ներդրում չի կատարել եւ սպասում է, որպեսզի պետությունն իրեն ֆինանասավորի, սակայն վերջինիս խոսքով՝ լիամետրաժ ֆիլմերի դեպքում նման երեւույթը բացառված է. «Պետությունն ի վիճակի չէ ամբողջ ֆինանասական բեռն իր վրա կրել»:
Հովհաննես Գալստյանին խիստ բարկացրեց փոխնախարարի այս հայտարարությունը: Վերջինս ցույց տվեց բոլոր այն փաստաթղթերը, որոնց համաձայն՝ տարբեր կազմակերպություններ ֆինանասավորել են կինոնախագիծը՝ գերմանական ընկերության կողմից 80 հազար եվրո, Բուլղարիայի կողմից՝ 140 հազար եվրո եւ Շարմ ընկերությունը՝ 25 միլիոն դրամ:
«Ինչի՞ Նազենի Ղարիբյանը սրանք չունի, որովհետեւ նա չի հարցնում ինձ, այլ հարցնում է կինոկենտրոնին»,-պարզաբանում է Գալստյանը: Վերջինիս խոսքով՝ ֆիլմի վերջնաժամկետն է եղել 2018 թվականի դեկտեմբերի 3-ը, ժամկետը երկարաձգել են, իսկ ֆինանսավորումը՝ ո՛չ:
«Եթե դու քո երկրում ֆինանսավորում չունես, եվրոպան երբեք քո հետ գործարքի մեջ չի մտնի ու քեզ չի ֆինանսավորի: Ինձ ֆինանսավորող երկրները գործարքից դուրս են գալիս, սակայն դա Հայաստանի համար շատ վատ նախաբան է ստանում»,-ասաց նա:
Գալստյանը, պարզաբանելով հացադուլ սկսելու ժամկետը, նշեց, որ եթե մինչեւ 2018 թվականի ավարտը կինոկենտրոնը չտա երաշխիքներ, որ շարունակելու է ֆինանսավորումը, ապա Բուլղարիան եւ Գերմանիան դատի կտան Հայաստանին:
«Նրանք ասում են, մեր գործընկերն արել է իր պարտականությունները, իսկ կինոկենտրոնն իրեն չի տալիս ֆինանասավորում: Շուշանիկ Միրզախանյանի եւ Նազենի Ղարիբյանի հույսը այն էր, որ իմ գործընկերներն ինձ հետ պրոբլեմ կունենային, դուրս կգային պրոյեկտից: Նրանց դավադրությունը չիրականացավ, իմ կինոընկերությունը չի փակվելու, իսկ Շուշանիկ Միրզախանյանին հանելու եմ տնօրենի պաշտոնից», -ասաց Գալստյանը:
Անդրադառնալով Նազենի Ղարիբյանի այն հայտարարությանը, թե կինոկենտրոնն առաջնորդվել է կանոնակարգի օրենքների համաձայն, Գալստյանը նշեց, որ օրենքի հետադարձ ուժով է չեղարկվել նախագիծը: «Դատավորը ծիծաղելու է իրենց վրա, որովհետեւ 2018 թվականի նոր կանոնակարգը կարող է վերաբերվել միայն 2018 թվականից սկսած նախագծերին, ոչ թե տարիներ առաջ եղած նախագծին»,-վստահություն հայտնեց Գալստյանը:
Վերջինիս խոսքով՝ Հայաստանում կինոյի զարգացման միակ եւ հիմնական խոչընդոտը կինոյի պետական կառավարման մոդելն է: «Արմեն Ամիրյանը, Լիլիթ Մակունցը, Նազենի Ղարիբյանն ու Շուշանիկ Միրզախանյանը մի կաստա են, որոնց թիվ մեկ խնդիրը մեզ լռեցնելն է, բայց այդ կաստան դուրս կգա»,-ասաց ռեժիսորը:
Հ.Գ. Հայաստանի ազգային կինոկենտրոնից խոստացել են «Հայկական ժամանակ»-ին տրամադրվել Հովհաննես Գալստյանի կինոնախագծին տրված գումարի չափն ու վերջինիս ֆինանասավորումը սառեցնելու պատճառների մանրամասները:
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT