Մարդիկ այստեղ սանրվածքի համար քվե չեն տալիս. Զոհրաբյանի նոր look-ը սյունեցիներին չի զարմացրել

ԲՀԿ քախխորհրդի գլխավոր քարտուղար, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջադրվել է թիվ 12 ընտրատարածքում՝ Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում: Նա նաեւ ԲՀԿ համամասնական ցուցակի 4-րդ համարն է: «Հայկական ժամանակ»-ը Զոհրաբյանից հետաքրվել է, թե ինչպես է մարզերում անցնում իր քարոզարշավը եւ արդյո՞ք իր վերջին իմիջային փոփոխությունները ինչ-որ չափով ազդել են քաղաքական գործունեության վրա:

Տիկին Զոհրաբյան, քարոզարշավն արդեն մի քանի օր է՝ շարունակվում է, ինչպես ե՞ք գնահատում ընթացքը: Եվ ընդհանուր առմամբ քաղաքական ուժերը գաղափարական քարոզարշավ են իրականացնու՞մ, թե՞ Երեւանի ընտրությունների նման վերածվել է սեւի եւ սպիտակի պայքարի:

- Ես քարոզարշավ իրականացնում եմ Սյունիքի մարզում, մի քանի օրից տեղափոխվելու եմ Վայոց Ձորի մարզ: Այստեղից հետեւելով Երեւանում տեղի ունեցող քարոզարշավին եւ քաղաքական իրականությանը, ինձ մոտ տպավորություն է, որ մենք ապրում ենք բացառապես այլ խնդիրներով եւ տարբեր իրականությունների մեջ: Այստեղ չկա սեւի ու սպիտակի բաժանում, այստեղ քարոզարշավը վերածված չէ ռինգի եւ մարտաբոյի, ինչը մենք տեսնում ենք Երեւանում:

Հատկապես Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում ինչպե՞ս է անցնում քարոզարշավը: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները ինչպես են տրամադրված մեկը մյուսի նկատմամբ:

- Այստեղ չկա քաղաքական լարվածություն: Երեւանի բնակչին, եթե շատ դեպքերում հետաքրքիր են մարտաբոյերը, ապա այստեղ այդ ամենը վիրավորական է: Այստեղ մարդիկ շատ լրջագույն խնդիրներ ունեն:

Տիկին Զոհրաբյան, դուք քարոզարշավից առաջ փոխեցիք ձեր ոճը, որը քննարկման թեժ թեմա դարձավ: Գյուղերում ինչպե՞ս ընդունեցին այդ փոփոխությունը եւ հե՞շտ է նոր ոճով քարոզարշավ իրականացնել: Այս փոփոխությունը ձեզ որեւէ օգուտ կտա՞:

- Իմ իմիջային փոփոխությունն այստեղ հատուկ քննարկման առարկա չի դարձել: Այն թոփ թեմա էր հայաստանյան, ռուսական եւ արաբական մամուլում, ինչպես նաեւ Երեւանում: Այստեղ մարդիկ քվե չեն տալու արտաքինի եւ սանրվածքի համար, այստեղ շատ իրատես են, հասկանում են, թե ով կարող է իրենց համար գործ անել, խնդիրները բարձրաձայնել եւ լուծել:

Հիմնականում Սյունիքում եք լինում: Այդտեղ դեռ պահպանվե՞լ են նախկին կրիմինալ բարքերը: Այսինքն՝ հնարավո՞ր է, որ թաղային խուժանն էլի ազդեցություն ունենա ընտրողների վրա:

- Այս ռեյտինգային ընտրակարգը թույլ տվեց, որ առաջադրվեն տարբեր գյուղերի, թաղերի մարդիկ, որոնք քաղաքականության հետ կապ չունեն: Որոշ թեկնածուներ փորձ են անում մեծ գերդաստաններ ունեցող գյուղապետերի հետ բանակցել, որպեսզի այդ գյուղերում իրենց ընտրեն: Ես հույս ունեմ, որ իրավապահները մինչեւ վերջ հետեւողական կլինեն իրենց հայտարարություններում եւ խախտումներ անողները պատասխանատվության կենթարկվեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4144 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ