Երևան
12 °C
Էդուարդ Շարմազանովն այսօր ֆեսյբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է քարոզարշավի նախորդ օրերին ու կրկին՝ Փաշինյանի հայտարարություններին։ Շարմազանովի խոսքով՝ վարչակարգն ու դրա պարագլուխ Փաշինյանն ամեն ինչ անում են, որ այս քարոզարշավը, որպես դասական քաղաքական քարոզարշավ, չկայանա․
«Նրանք ուշադրությունը շեղում են ծրագրային պայքարից, պրոբլեմներից, եւ որեւէ գաղափարական բանավեճ մերժվում է։ Մեր նպատակն ինչ-որ մեկի դեմ պայքարելը չէ, ժողովրդի դարդն ու ցավը թողած՝ հայհոյանքի մրցավազքին մասնակցելը չէ։ Եւ կարծում եմ՝ մեր բոլոր հակադարձողներին տալու ենք կոշտ եւ արժանի պատասխան։ Ժամանակը կարճ է, եւ ժողովուրդը մեզնից սպասում է լուծումներ։ Դրա համար ենք Փաշինյանին հրավիրել բանավեճի»,- ասաց Շարմազանովը։
«Ի՞նչ ես առավոտից իրիկուն քո ծրագրերը ներկայացնելու փոխարեն խոսում մեր մասին։ Իսկ Փաշինյանի վկաներին ուզում եմ խորհուրդ տալ, որ մեր գաղափարական պայքարը Փաշինյանի եւ նրա թիմի հետ ա, խորհուրդ կտամ ոտի տակ չընկնել։ Իմ պայքարը ձեր քաղաքական պապայի հետ ա, ոչ թե օրը մի քանի անգամ կարծիք փոխողների։ Մոռացել ե՞ք՝ ոնց էիք կանգնում հանրապետականի դռների տակ»,- հայտարարեց Շարմազանովը՝ ասելով, որ նկատի ունի այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, որոնք քննադատում են իրեն ու ՀՀԿ-ին։
Վերջինս ասաց, որ օր ու արեւ չի տալու կառավարությանը․ «Ես կառավարության հետ խնդիր չունեմ։ Ես լինելու եմ յուրաքանչյուրի դեսպանը պառլամենտում, եւ հետեւելու եմ, որ կառավարությունն ու Փաշինյանը իրենց յուրաքանչյուր խոստումն անեն, ինչպես այս յոթ ամիսներին եմ հիշեցրել։ Ինձ կարող եք ասել՝ բա հինգ տարի առաջ ինչի՞ չէիր մեր դեսպանը, ինչի՞ չէիր բարձրաձայնում էդ խնդիրները։ Ասեմ ես՝ եղել եմ ԱԺ փոխնախագահ, ու զբաղվել ավելի գլոբալ հարցերով՝ արցախյան հիմնահարց, ՀԱՊԿ-ի խնդիրներ, Ցեղասպանության ճանաչում եւ այլն։ Եւ այդ ընթացքում արդյունքներ եմ գրանցել»։
Էդուարդ Շարմազանովն իր ուղիղ եթերը ավարտեց՝ ասելով, որ ով ուզում է՝ կառավարությունը քուն ու դադար չստանա՝ ընտրի իրեն ու ՀՀԿ-ին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT