Երևան
12 °C
ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողներին ասել էր, թե ՀՀ ոստիկանությունը երբեւէ այսքան թույլ ու նվաստացած չի եղել իշխանության կողմից: «Այսօրվա ոստիկանապետը այս մասին պետք է մտածի, սա արժանապատվության հարց է ու կարեւորագույն խնդիրներից մեկը, ինչը ի զօրու չէ անել ներկա իշխանությունը, մենք ենք վերցնում մեր վրա, դա արժանապատվության վերականգնում է»:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ անդրադարձել է Շահնազարյանի հայտարարությանը: Լրագրողների հարցին ի պատասխան, Օսիպյանն ասել է. «Ես հասկացել եմ, որ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունն անմիջապես ուղղորդված չէր ոստիկանությանը, թեպետ կարող եմ հակադարձել, որ պարոն Դավիթ Շահնազարյանը լավ չի տիրապետում այն ամենին, ինչը կատարվում է ներկայիս ոստիկանությունում: Իշխանությունը չի թուլացրել եւ չի նվաստացրել իր ոստիկանությանը: Ես իմ աշխատանքային տարիներին երբեւէ չեմ տեսել այնպիսի վերաբերմունք, ինչպիսին այսօր ես տեսնում եմ վարչապետի կողմից ոստիկանության նկատմամբ: Դա հոգատար ղեկավարի վերաբերմունքն է իր իրավապահ կառույցի նկատմամբ: Այն հարցերը, որոնք ես բարձրաձայնում եմ իր մոտ մեր առանձնազրույցների ընթացքում, տեսնում եմ, որ վերաբերմունքը սրտացավ է: Վստահեցնում եմ բոլորիդ: Հարգելի քաղաքացիներ, ՀՀ ոստիկանությունը երբեւիցե այսքան ուժեղ չի եղել, երբեւիցե բանիմաց չի եղել, երբեւէ պատրաստակամ չի եղել, որքան այսօր: Ինչո՞վ է պայմանավորված ոստիկանության նվաստացած լինելը, ինչո՞վ է պայմանավորված ոստիկանության թույլ լինելը, խնդրում եմ բացատրեք: Ես եւ իմ գործընկերները չենք հասկանում, թե դա ինչ է նշանակում:
7 ամիս առաջ, մայիսի 10-ին ես նշանակվեցի այս բարձր պաշտոնին: Մեր անկախության 100-ամյակի հետ կապված բոլոր միջոցառումները ոստիկանությունն իրականացրեց ամենաբարձ մակարդակով: Մենք ունեցանք ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողով: Արդյո՞ք կարող էր թույլ ոստիկանը բոլոր այս միջոցառումները կազմակերպել եւ որեւէ դեպք չարձանագրել Հայաստանում: Արդյո՞ք կարող էր թույլ ոստիկանությունը կազմակերպել Երեւանի ավագանու ընտրությունները եւ երկուշաբթի օրը ընտրություններից հետո այնպիսի տպավորություն լիներ, ասես սովորական կիրակի էր: Արդյո՞ք կարող էր թույլ ոստիկանությունը ՀՀ-ում ներկա իրավիճակում վերահսկել կրիմինալ իրավիճակը: Երբեւիցե կրիմինալը չի եղել հսկողության տակ, ոնց որ հիմա է գտնվում: Ուղղակի հարցեր կան, որոնց մասին, ելնելով օպերատիվ գործողությունից, ինձ թույլ չեմ տալիս բացել փակագծերը: Բայց մենք գիտենք՝ դա որտեղից է գալիս, մարդիկ ուղղակի ուզում են, կներեք, էժանագին հեղինակություն ստեղծեն, փորձեն ցեխ շպրտեն ոստիկանության վրա, փորձեն թիրախավորեն ոստիկանությանը: Մենք այդ մարդկանց նկատմամբ ունենք օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները եւ տիրապետում ենք, թե նրանք ով են եւ իրենցից ինչ են ներկայացնում:
Վստահեցնում եմ, որ ոստիկանությունում մայիսի 10-ից մինչեւ առ այսօր չկան կոռուպցիոն դրսեւորումներ, չկա կաշառակերություն, պաշտոնների են նշանակվում շարքայինից մինչեւ գնդապետ միայն ու միայն բարեխիղճ ծառայության համար:
Աշխատող մարդն է միայն սխալվում, եւ ես, որպես ոստիկանապետ, չեմ բացառում, որ ունենամ սխալ նշանակումներ: Բայց ես կաշխատեմ ուղղել իմ սխալները: Վստահեցնում եմ, որ ոստիկանությունը երբեւիցե այնքան ուժեղ չի եղել, ինչպես այսօր է ուժեղ: Իսկ ուժեղն ինչո՞վ է պայմանավորված, մահակով ծեծելո՞վ:
Աստված մի արասցե, դրա անհրաժեշտությունը եթե լինի՝ մահակ էլ կկիրառվի, ջրցան էլ կկիրառվի, բայց միայն հանցագործների նկատմամբ կկիրառվի, դա կկիրառվի այն խումբ-խմբավորումների նկատմամբ, որոնք ոտնձգություն կկատարեն սահմանադրական կարգի դեմ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT