Երևան
12 °C
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2017 թվականին, մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հանձնարարականով լուծարվեց Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի պետական թանգարանին միացված Ժողովրդական ստեղծագործության կենտրոնը։ Այսօր 16 աշխատակից փաստացի գործազուրկ է դարձել: Նրանք առանց որեւէ պարզաբանման պարզապես հեռացվել են աշխատանքից, իսկ այդ հաստիքները տրվել են «Արար» ծրագրին:
Աշխատակիցների փոխանցմամբ՝ գրություն է ուղարկվել թանգարան, որտեղ շեշտվել է Արշակունյաց 28/7 հասցեում գործող ժող-ստեղծագործության կենտրոնի մասին՝ առաջարկելով դրա փոխարեն ստեղծել ժողովրդական մշակույթի պահպանման եւ հանրահռչակման բաժին: Կառուցվածքային փոփոխության հետեւանքով հոկտեմբերի 16-28-ը հաստիքները փոխանցվել են մարզային ժողովրդական վարպետներին, այսինքն՝ «Արար» ծրագրին:
«Ամիրյանը էն գլխից աչք էր դրել էդ շենքի վրա, կառուցվածքային փոփոխությունների հիմնական նպատակներից էր՝ շենքին տիրանալը, եւ որպես խոչընդոտ մեզնից ազատվելը»,- ասացին ժողարվեստի նախկին աշխատակիցները: Նրանց խոսքով՝ Ամիրյանը չհասցրեց շենքին տիրանալ: Հայտնում են, որ Հովեյանը ամբողջ գույքը շենքից տեղափոխել է, եւ պարզ չէ, թե ինչ է արել, սակայն գիտեն, որ իրենց աշխատասենյակները դատարկված են: Արշակունյաց 28/7 հասցեում գտնվող շենքն այս պահին պատկանում է ՀՀ պետական գույքի կառավարման վարչությանը:
Կենտրոնի աշխատակիցները հայց են ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (դատավոր Էդիկ Ավետիսյան) ընդդեմ ՀՀ մշակույթի նախարարության «Հով. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ-ի:
Քաղաքացիական գործով ներկայացուցիչ փաստաբան Սեդա Սաֆարյանի փոխանցմամբ՝ համաձայն ՊՈԱԿ-ի նոր կառուցվածքի եւ հաստիքային ցուցակի՝ կազմակերպությունում կա ժողովրդական ստեղծագործության 15 մասնագետի հաստիք, սակայն նախկին աշխատողներին այդ հաստիքները չեն առաջարկվել:
«ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործատուն չի կարող անմիջականորեն կիրառել աշխատանքից ազատելու իր լիազորությունը, քանի որ դրա համար անհրաժեշտ է աշխատողի հրաժարումը առաջարկվող աշխատանքից: Մեզ մոտ առկա են նաեւ փաստեր, որ ներկայացված նոր կառուցվածքի եւ հաստիքային ցուցակի կազմակերպությունում աշխատողների թվաքանակի կրճատում առկա չէ»,- ասաց Սեդա Սաֆարյանը:
Անդրադառնալով պատասխանողի՝ «Հով. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցչի այն պատճառաբանությանը, թե հայցվորները ՀՀ մարզերում հաշվառում չունեն, որպեսզի կարողանան դառնալ «Արար» ծրագրի մասնակից, Սեդա Սաֆարյանը փաստեց, որ սա նույնպես չի բխում ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերը նշված հոդվածի պահանջներից, քանի որ աշխատանքային օրենսդրությունը Երեւան քաղաքի բնակիչների համար մարզերում աշխատելու որեւէ խոչընդոտ չի նախատեսում: Հավելենք, որ օրենքի նշված դրույթը պարզորոշ կերպով նշում է, աշխատողին՝ նրա մասնագիտական պատրաստվածությանն ու առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու գործատուի պարտականության մասին:
Կենտրոնի աշխատակիցները՝ Սվետա Աղաբալյանը, Մարգո Վարդանյանը, Կարինե Մարտիրոսյանը, Հռիփսիմե Սարգսյանը, Ժաննա Վարդանյանը եւ Նորիկ Գրիգորյանը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրենց աշխատանքից ազատելու հրամանները, իրենց վերականգնել նախկին աշխատանքում՝ վճարելով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:
Տարիների վաստակ ունեցող այս մարդիկ վստահեցնում են, որ հենց Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի հիմքի վրա է 1978-ին բացվել Ժողովրդական արվեստի պետական թանգարանը: «Տարիների ընթացքում ստեղծել ենք պարային խմբեր, երգչախմբեր, ժողգործիքների խմբեր եւ հանրապետության ամենավերջին գյուղերը գործուղումներ ունեցել։ Օգնել ենք կուլտուրայի բաժնի մեթոդիստներին, թե ոնց պետք է աշխատեն իրենց տեղերում, այլ կերպ ասած՝ կոորդինացրել մշակութային կյանքը մարզերում»,- ասում են նրանք:
Պատասխանող կողմի ներկայացուցիչ՝ փաստաբան Ելենա Կասպարովայի փոխանցմամբ՝ առկա է նախկին նախարարի հրաման, որի արդյունքում էլ կատարվել են գործողություններ, որոնք եղել են ավելի քան իրավաչափ: «Իմ վստահորդի որոշումը բխել է նախարարի հրամանից, իսկ նախարարի հրամանը չի վիճարկվում»:
Գործազուրկ դարձած նախկին աշխատակիցների մասին ՀԺ-ն զրուցեց Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի եւ ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանի հետ: Վերջինս նշեց, որ մարզային մշակութային ծրագրեր են իրականացվել սահմանամերձ գյուղերում՝ նախարարի գրավոր հանձնարարականով: Մի քանի աշխատակից կարողացել են շարունակել աշխատել:
«Այն վարպետները, որոնք դասեր են տալու մարզերի բնակիչներին, նրանք քաղաքում նստած զբաղված էին մարզային ծրագրերի իրականացմամբ: Մեր նախկին աշխատողների մասին որեւէ բացասական բան չեմ կարող ասել, մարդիկ աշխատել են, բայց հիմա իրենք դատի են տվել, ուզում են իրենց իրավունքները պաշտպանել: Բայց նրանց նոր աշխատանք առաջարկելը իմ իրավունքն է եւ ոչ պարտականությունը»,- ասաց տնօրենը:
Հովեյանից հետաքրքրվեցինք՝ նոր կառուցվածքային փոփոխություններից հետո այդ մարդկանց աշխատանք առաջարկվել է: Նա ասաց. «Նրանք, ովքեր ունեն ժողովրդական վարպետի ստատուս, իհարկե՝ առաջարկել եմ»: Հովեյանի խոսքով՝ դասընթացն իրականացնելու համար վերջիններիս առաջարկվել է տեղափոխվել մարզեր եւ այնտեղ աշխատել, սակայն հրաժարվել են:
Հովեյանի խոսքով՝ աշխատանքից ազատվածները որակավորմամբ չեն համապատասխանել ՊՈԱԿ-ում աշխատելուն, որոշներն էլ թոշակի են անցել: Անհասկանալի է մնում միայն, թե ինչպես չեն համապատասխանում, եթե տարիներ շարունակ այդ մարդիկ աշխատել են հենց նույն կենտրոնում, որտեղ Հովեյանը տնօրեն է: Չնայած, աշխատանքից ազատվածները բոլորն էլ ունեն համապատասխան կրթություն եւ որակավորում:
Հովեյանը չցանկացավ մեկնաբանել, թե որքանով է ազնիվ նման մշակութային քաղաքականություն որդեգրելն ու տասնյակ մարդկանց հաշվին մարզային ծրագրեր իրականացնելը: Նա չզլացավ կրկնել, որ կատարվածը վաղուց անցյալում է, եւ որ ինքը օրենքի սահմաններում է գործել ու ենթարկվել նախկին նախարարի հրահանգին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Պայացներ» օպերային ներկայացումը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ 30 տարի անց
Կապանի Արփիկ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել սողանք․ ճանապարհը միակողմանի փակվել է
Հերթական դասը Կառավարման ակադեմիայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Առաջին Հանրապետության կառավարության շենքը Տաշիր Պիցցայի վերածած Տաշիր Սամոն հավատացնում է՝ եկել է ՀՀ-ն փրկելու
Սադրանք, մուտիտ և SMS-ով հոդված, գին կասե՞ք. փորձել են սադրել 70-ամյա մորս․ Ալեն Սիմոնյան
Դատարանն ամբողջությամբ մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցն ընդդեմ ՀԾԿՀ-ի․ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը
Խուճապի չմատնվել․ մարզերի փրկարարական ու ոստիկանության ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության
TOON EXPO-ի շրջանակում Ամերիաբանկը ներկայանում է բացառիկ առաջարկով. տեսանյութ
Հունիսի 7-ին խաղաղության մուրճով կբամփեն ձեր գլխին. ուզում են մեր արյան գնով կրկին պատերազմ հրահրեն. տեսանյութ
Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
Դեմիրճյան փողոցում Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած տղամարդը կձերբակալվի
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը փոխհրաձգության մեջ են. բարի հոպարներ չկան, որ խաղաղություն երաշխավորեն
Էմմանուել Մակրոնի հրամանագրով Սուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» շքանշան
Սյունիքի ավտոճանապարհներին առկա է քարաթափման վտանգ․ «Զանգեր» հատվածում և Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է
Սեղմ ժամկետում հնարավոր է ստանալ «Կանազ»-ի հրդեհի ամբողջական պատկերը, տալ եզրակացություն․ Փորձագիտական կենտրոն
Սեբաստիան Լըկորնյուին է փոխանցվել Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը․ հանդիպել են Պապիկյանը և Ֆրանսիայի վարչապետը
Վերսկսվում են Կապան-Երևան-Կապան կանոնավոր չվերթերը
Պապիկյանը և Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարարը ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել
Ովքեր Դեբեդին առափնյա այգիներ, անասնագոմեր ունեն, խնդրում եմ այսօր և առաջիկա 2 օրերին դադարեցնել աշխատանքները
Հերթական անգամ փախան բանավեճի հրավերից․ գուցե իրենց «ուժեղ» են համարում, բայց իրենց վախը իրենցից էլ ուժեղ էր
Տավուշի մարզում Գանձաքար-Իծաքար ճանապարհահատվածը կառուցված է․ վարչապետ
Ֆրանսիայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը
FLYONE ARMENIA-ն կիրականացնի թռիչքներ Երևան-Ալմաթի-Երևան երթուղով
ՀՀ իշխանությունների խաղաղության օրակարգը և Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններն այլընտրանք չունեն
Գնդացիր, հրացաններ, փամփուշտներ, նռնակ․ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Գեղարքունիքում
Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է շարունակել գործակցությունը․ վարչապետն ընդունել է Ալեքսանդր Թիմանին
Հանդիպել են Պապիկյանն ու «Safran Electronics & Defense»-ի պաշտպանության գծով ղեկավարը․ պայմանագիր է ստորագրվել
Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն միանշանակ Նիկոլ Փաշինյանն է․ Հովհաննիսյան
ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի ու ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է
Միրզոյանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Սելավատարից դուրս եկած ջուրը հեղեղել է Կապանի փողոցը. վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ
Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե
Կապան քաղաքում մեկ օրում թափվել է մարտ ամսվա նորմայի 75%-ի չափ անձրև. Ազիզյան
Սպորտի ու մշակույթի միջոցով այստեղ ստեղծվում է եզակի հարթակ. Արայիկ Հարությունյանը՝ Ֆրանկոֆոն խաղերի մասին
Պետական դավաճանության համար մեղադրվող ԱԳՆ աշխատակցուհին արդարացվել է. դատախազությունը կբողոքարկի
Ակնկալվում է, որ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն խաղերին կմասնակցի մոտ 4000 մարդ. ԿԳՄՍ նախարար
Արգամ Մայիլյանը նշանակվել է Բերդի քննչական բաժնի պետ
Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումները գալիս են ռուսական, թուրքական և ադրբեջանական մամուլից. պատգամավոր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT