Երևան
12 °C
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր վերսկվեց Արցախի ՊԲ նախկին հրամանատր Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Վճռաբեկ դատարանը հունիսի 15-ին բեկանել էր Սամվել Բաբայանի եւ ընկերների վերաբերյալ վճիռն ու գործն ուղարկել առաջին ատյան`նոր քննության: Վճռաբեկը նաեւ բավարարել էր պաշտպանական կողմի բողոքը եւ ազատել Բաբայանին ու մյուսներին:
Մինչ դատաքննության անցնելը Բաբայանի շահերը դատարանում ներկայացնող Արամ Ղլեչյանը միջնորդություն ներկայացրեց: Նա միջնորդեց պաշտպանական կողմին տրամադրել Հրաչյա Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների վերծանումները, որոնք գործի դատաքննության ընթացքում հասանելի չեն եղել իրենց։ Սամվել Բաբայանն էլ նկատեց, որ դա կաեւոր ապացույց է, որը պետք է դատարանում ուսումնասիրվի։
Այս գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցներ էին դրված: Առաջին ատյանի դատարանում Բաբայանի պաշտպանը միջնորդել էր ՕՀՄ իրականացնելու թույլտվության նյութերը պահանջել: Դատարանը, նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, միջնորդությունը բավարարել էր ու պահանջել նյութերը, սակայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից գրություն էր ուղարկվել այն մասին, որ այդ նյութերը դեռեւս սահմանված կարգով գաղտնազերծված չեն, ու դրանք Բաբայանի գործը քննող դատարանին չէին տրամադրվել:
Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը Բաբայանի գործով իրավական դիրքորոշում է հայտնել, որ հեռախոսային խոսակցությունների թույլատրելիությունն առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ գնահատման չի արժանացել, եւ այն չէր կարող դրվել վերջնական դատական ակտի հիմքում:
«Ծանոթանալով այդ գաղտնալսումներին՝ հնարավոր է միանգամից գործը կարճեք, դատախազներն այդ ապացույցը շատ պինդ դրել են տակները՝ նստել»,– միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց Սամվել Բաբայանը։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Նիստից հետո Սամվել Բաբայանը պատասխանեց մի քանի լրագրողների հարցերին: Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին նա ասաց, որ որեւէ ուժի չի սատարելու:
«Ընդհանրապես, կար հեղափոխություն, ընթացքը գնում է, որեւէ ուժի ես չեմ սատարելու, ես հետեւում եմ ընդհանուր զարգացումներին»,- հավելեց Բաբայանը:
Մեր հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեք դատարանից, ի վերջո կարդացվե՞ք, թե՞ ոչ, Արցախի հերոսն ասաց, որ դեռ առաջին ատյանի դատարանում ասել է, որ չարդարացվելու դեպքում դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Առաջին օրվանից առաջին ալիքով հաղորդեցին, որ Վրաստանից բերել են եւ այլն, եւ այլն (խոսքը Իգլայի մասին է,-հեղ.) հետո չկա դա, հիմա պահանջելու ենք, տեսենք՝ Վրաստանից ով է բերել»,- նշեց նա: Մեր դիտարկմանը, որ համաներումը ձեր վրա տարածվում է, Բաբայանն ասաց, որ իրեն համաներում պետք չէ, եւ խոսքը միայն այս գործի մասին չէ»: Դիտարկմանը, որ ազատ արձակվելուց հետո հայտարարել էիք, որ եթե իշխանությունները թողնեն՝ կգնաք Արցախ, Բաբայանը պատասխանեց. «Ես չեմ ասել՝ իշխանությունները եթե թողնեն, ինձ ոչ մեկը չի ծնվել՝ թողնի կամ չթողնի: Ես էս երկրում երեք անգամ դատվեցի մենակ էդ ազատության համար, այնպես որ նման բան չի եղել: Ես բացատրել եմ, որ Արցախի ցանկացած նոր իշխանություն պետք է համագործակցի Երեւանի հետ, այսինքն՝ Երեւանի կարծիքը գլխավորն է: Երեւանը դեռ կարծիք չի հայտնել Արցախի մասով, կասի, կխոսենք»:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է հիմա բացահայտի, թե ո՞վ է կանգնած այս գործի ետեւում եւ ում պատվերով է իր նկատմամբ քրեական հետապնդում սկսվել, Բաբայանը կրկին պնդեց, որ ՀՀ-ում մի մարդ է պատվեր տալիս, երկրորդը չի եղել: Մեր ճշտող հարցին՝ խոսքը Սերժ Սարգսյանի մասի՞ն է, Սամվել Բաբայանն ասաց.
«Ես անուն-ազգանունը չեմ օգտագործում: Մարդ, եթե կենդանի է լինում, չեն տալիս նրա անուն-ազգանունը, մարդ, եթե քո ուսերին գալիս է իշխանության, հետո սկսում քեզ բանտերում պահել, էդ մարդուն մարդ չեն համարում, համարում են կենդանի ու վերջ, ստեղ ի՞նչ կա չհասկանալու»:
Մեր հարցին՝ այս ընթացքում այդ անձը փորձե՞լ է ձեզ հետ կապ հաստատել, Բաբայանն ասաց, որ իր հետ չի կարող կապ հաստատել. «Այն ինչ կալանավորման ժամանակ փորձել, դրանից հետո չի փորձել»: Հիշեցնենք, որ ազատ արձակվելուց հետո Բաբայանը մեր զրույցում հայտարարել էր, որ հեղափոխության օրերին իշխանությունից իրեն դիմել են, որպեսզի հայտարարություն տարածի եւ ժողովրդին հորդորի գնալ տուն, բայց մերժել է:
Մյուս հարցին, թե հիմա նա ինչո՞վ է զբաղվում, Բաբայանը կատակեց. «դատական պրոցեսով», ապա հավելեց, որ քաղաքական գործունեություն չի ծավալում, անձնական գործերով է զբաղվում:
Վերջինս ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի մասին չցանկացավ կարծիք հայտնել: Հարցին՝ ճի՞շտ էր Խաչատուրովին հետ կանչելու որոշումը, Բաբայանն ասաց, որ ինքը ո՛չ քննիչ է, ո՛չ դատախազ, որ իմանա՝ ինչի համար են կանչել: Մեր դիտարկմանը, թե պատճառն այն է, որ նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, Բաբայանը պատասխանեց. «Ինձ էլ էին մեղադրում, հիմա տեսնենք՝ կարողանո՞ւմ են մինչեւ վերջ մեղադրել: Ես չգիտեմ՝ որքանով է դա իրական, որքանով՝ ոչ: Ուրեմն, պետք է հետեւենք ու տեսնենք՝ ինչ է լինում»:
Անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության համահիմնադիր Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, որով նա առաջարկում էր Բակո Սահակյանին՝ քննարկել Արցախում անցնցում իշխանափոխության հնարավորությունը, Բաբայանն արձագանքեց.
«Ես իմ տեսակետը Ղարաբաղի հարցով արտահայտել եմ շատ հստակ. չի՛ կարելի Ղարաբաղում ունենալ իշխանություն, որը Հայաստանի հետ չի աշխատելու, չի համագործակցելու, այսինքն՝ Հայաստանի կարծիքը միշտ պետք է նկատի ունենալ, սակայն թե ինչ նկատի ուներ Ժիրայր Սեֆիլյանը, ես չեմ կարող ասել, քանի որ մենք չենք շփվում»:
Անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկին, որով առաջարկվում է Արցախը դե յուրե միացնել Հայաստանին, Բաբայանն ասաց.
«Այս փուլում Արցախի Հանրապետությունը Հայաստանին միացնելը համարում եմ սխալ, Ռուսաստանի հետ հարաբերություններ հետ կապված Ժիրայր Սեֆիլյանի եւ իր թիմի կարծիքը համարում եմ սխալ, դրա համար մենք իրար հետ չենք շփվում: Ես ասել եմ իրեն իմ տեսակետի մասին, տեղյակ է»,- եզրափակեց Սամվել Բաբայանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT