Իշխանություններն իսկապես ամեն ինչ անելու են, որ այս ընտրություններն աննախադեպ լավը լինեն․ Արմեն Ռուստամյան

«Ակնհայտ է, որ սպասվելիք ընտրությունները տեղի են ունենալու պաթոսի մթնոլորտում, իսկ էդ պաթոսը լուրջ առավելություններ տալիս է կոնկրետ մեկ քաղաքական ուժի, եւ չեմ կարծում, թե մթնոլորտը սրելու, այլ ձեւերով ուղղորդելու կարիք կա»,- այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Նա ասաց, որ այս ընտրություններն, այնուամենայնիվ, չեն լինելու Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացման ավանդույթի հաստատման հիմնական միջոցը․

«Մենք տեսել ենք, որ երկրում մեկ անգամ միշտ էլ եղել են շատ լավ ընտրություններ, բոլորի կողմից ընդունված, բայց դա չի բերել ժողովրդավարության հաստատման։ 1991-92 թվերին ընտրություններ ենք ունեցել, որ շատ հաջողված են եղել, բայց դրանից հետո երկիրը շեղվել է ու մենք շատ երկար եւ մինչեւ հիմա այդ խնդիրն ունենք՝ չենք կարողանում վերագտնել ժողովրդավարական ընտրությունների բնականոն ընթացքը։ Այսինքն՝ մյուս ընտրությունները նոր ցույց կտան՝ ժողովրդավարական են, թե՝ ոչ․ դա այն ժամանակ է երեւում, երբ իշխանությունն իր իշխանությունը կորցնելու վտանգ ունի։ Հիմա դրա կարիքը բացարձակ չկա, սակայն դա չի բնորոշում, որ մենք ունենք անշրջելի ժողովրդավարական ընտրությունների անցկացման ընթացք»,- ասաց Ռուստամյանը։

Պատգամավորը նշեց, որ չնայած խորհրդարանական արտահերթ ընտրությունները պաթոսի մթնոլորտում են անցնելու, ինքը չի կարծում, թե ընտրություններին մասնակցող մյուս ուժերի ընտրարշավն ինչ-որ կերպ կխոչընդոտվի, ինչ-որ հայտնի ընտրախախտումներ կլինեն․

«Դրա կարիքը չկա, բացի այդ էլ՝ ես չեմ ուզում թերագնահատել, իշխանություններն էլ իսկապես ամեն ինչ անելու են, որ այս ընտրություններն աննախադեպ լավը լինեն, որովհետեւ սա փորձաշրջան է իշխանությունների համար»։

Արմեն Ռուստամյանը, պատասխանելով լրագրողի հարցին, անդրադարձավ նաեւ ՀՅԴ-ի քաղաքական սխալներին։ Նա նշեց, որ իրենց վերլուծությունները բերում են նրան, որ մի կարեւոր սխալ են արձանագրել ու վստահ են, որ ապագայում այն չեն կրկնի:

«Խոսքն այն մասին է, որ Դաշնակցությունը որեւէ կոալիցիայի մաս չպետք է կազմի, որտեղ առանց իրեն կարող են որոշումներ կայացնել։ Եւ այդ առումով շատ խնդիրներ մնացել են կիսատ լուծված, այն պատճառով, որ մենք մեր մոտեցումները չենք կարողացել պաշտպանել, որովհետեւ առանց մեզ էլ կոալիցիոն ընկերները որոշումներ են կայացրել»,-ասաց Ռուստամյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2869 դիտում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն

Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար

Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների

Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին

Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին

Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ

Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին

Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին

Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը

Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ

TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ

ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը

Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն

Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան