ԲՀԿ-ում 5 տոկոսի հույս չունե՞ն. ինչու գործող պատգամավորները չեն առաջադրվում

ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա «Մեր խոսքը գործ է» եւ «Հավատա, վստահիր, պահանջիր» կարգախոսներով։ ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը, երկրորդ համարում կուսակցության փոխնախագահ Միքայել Մելքումյանն է, իսկ 3-րդ համարում էլ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արթուր Գրիգորյանն է: Ցուցակի առաջին կին թեկնածուն ԲՀԿ քաղխորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է՝ 4-րդ համարում:

«Ծառուկյան» խմբակցության 8 պատգամավոր չի ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում: Մասնավորապես, ցուցակ չեն ներառվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը, կուսակիցներին հակառակ քվեարկած Նապոլեոն Ազիզյանը, Հրանտ Դավթյանը, Մարինա Մարգարյանը, ԲՀԿ-ից դուրս եկած Վահան Կարապետյանը, ռուսական փոքրամասնության ներկայացուցիչ Տատյանա Միքայելյանը եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: Նա նաեւ Գագիկ Ծառուկյանի փեսան է: Մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Աբրահամյանը հրաժարվել է առաջադրվել՝ հաշվարկելով, որ ԲՀԿ-ն ոչ մի շանս չունի՝ հաղթահարելու 5-տոկոսանոց արգելքը:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը մեր հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ ձեր նախընտրական ցուցակում ձեր խմբակցությունում գործող 8 պատգամավորի չեք ընդգրկել՝ պատասխանեց. «Մենք քաղաքական դաշտում ենք գտնվում, քաղաքական իրողություններ կան, քաղաքական իրավիճակ է: Մենք հարգում ենք մեր քաղաքական խորհրդի դիրքորոշումը, մեր թիմակիցների առաջնահերթ կարծիքը: Մենք մեր բոլոր թիմակիցներին հարգանքով ենք վերաբերվում»:

Հարցին՝ լուրեր կան, որ Տավուշում ձեր ռեյտինգային թեկնածուներն իրար հետ վիճում են, դեռ չի՞ որոշվել՝ ովքեր են ռեյտինգային թեկնածուները՝ Էնֆիաջյանը պատասխանեց, որ իրենց թիմում վեճի առարկա չունեն ոչ միայն Տավուշում, այլեւ առհասարակ: Նա ասաց, որ ուզում են ներկայանալի հանդես գալ բնակչության առաջ: Հարցին՝ Ծառուկյանն ասել էր, որ լուրջ փոփոխություններ են լինելու ցուցակում, լուրջ փոփոխությունը որն էր՝ Էնֆիաջյանը պատասխանեց, որ իրենց ցուցակում նոր մարդիկ կան, որոնք պատգամավոր չեն եղել. «Ակնհայտ է, որ դա փոփոխություն է»:

Ճշտող հարցին՝ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, հրաժարվել է առաջադրվել զուտ այն պատճառով, քանի որ կասկածել է, որ ձեր ուժը 5 տոկոսի շեմը կհաղթահարի՝ Էնֆիաջյանը պատասխանեց. «Վստահեցնում եմ ձեզ, որ մեր քաղաքական թիմը քննարկել է, ցուցակն այս տեսքը ստացել է մեր քաղաքական թիմի քննարկումների արդյունքում: Նման բովանդակության քննարկում, որ այս շեմը կանցնի, թե չի անցնի, նման քննարկում չի եղել, դա ապատեղեկատվություն է: Իսկ իմ անձնական ներքին համոզմունքն է, որ Արգամ Աբրահամյանը բավականին մեծ վստահություն է վայելում հատկապես Արարատի մարզում»:

Նա ասաց, որ Արգամ Աբրահամյանի անձնական ցանկությունն է եղել՝ չմասնակցել ընտրություններին: Խոսելով Գագիկ Ծառուկյանի օլիգարխ լինել-չլինելու, ԱԺ-ում անընդհատ բացակայելու մասին՝ Էնֆիաջյանը վստահեցրեց, թե նա օլիգարխ չէ, ավելին՝ հայտարարեց, որ պառլամենտ մոնիտորինգը վկայում է, որ «Ծառուկյան» խմբակցությունը եւ Գագիկ Ծառուկյանն ամենաակտիվն են եղել խորհրդարանում: 

Միքայել Մելքումյանի անունը ԲՀԿ նախընտրական ցուցակում անմիջապես հաջորդում է Գագիկ Ծառուկյանի անվանը։ Մելքումյանից հետաքրքրվեցինք, թե սա ինչով է պայմանավորված. «Մենք կուսակցության մարդ ենք, պարոն Ծառուկյանը մտել է քաղաքականության մեջ, մենք էլ նրա հետ մտել ենք, նրա հետ էլ շարունակելու ենք»։

Մելքումյանը վստահեցնում է, որ քարոզարշավին մտադիր չեն որեւէ ուժի թիրախավորել։ Պատգամավորն ասաց՝ պայքարի մեջ մտած ուժերի հայտարարություններին կանդրադառնան այն ժամանակ, երբ իրենց կթիրախավորեն: ԲՀԿ-ն ՀՀԿ-ին մրցակից չի համարում. «Հանրապետականը 20 տարի իշխանության է եղել, անփառունակ կերպով չի կարողացել դա իրացնել եւ դեռ շատ վաղ է, որ ռեաբիլիտացիայի մասին մտածի»։

Միքայել Մելքումյանն նշեց, որ ընտրություններից հետո պարզ կլինի, թե խորհրդարանում իրենց որ տեղն է բաժին հասնում: Հարցին՝ ԲՀԿ-ն 6-րդ գումարման խորհրդարանում այլընտրա՞նք, էր, թե՞ ընդդիմություն, ԱԺ փոխնախագահը մեկնաբանեց. «ԲՀԿ-ն միշտ պետականամետ ուժ է եղել, աջ կենտրոնամետ՝ պահպանողական արժեքներ դավանող ուժ»։

ԲՀԿ-ն նախորդ ընտրությունների ժամանակ աջ ու ձախ խոստումներ էր տալիս ընտրողներին, մասնավորապես՝ գյուղտեխնիկա, ուսման վարձեր, անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը գրավոր զգուշացում տվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որ խոստումները դիտարկվում են ընտրակաշառք: Մելքումյանից հետաքրքվեցինք՝ նման խոստումներ լինելո՞ւ են այս տարի. «Դա ընտրակաշառք չի եղել, բարեգործությունը օրենքով թույլատրված ժամկետում կատարելը հակադրության մեջ չի մտել օրենքի տառի հետ եւ խնդիրներ չի առաջացրել։ Երբ մեծ բարեգործը կատարում է բարեգործություններ մշտական՝ ե՛ւ ընտրությունից առաջ, ե՛ւ հետո, ե՛ւ միջընտրական փուլերում, խնդիր չի կարող առաջացնել։ Հանդարտ եղեք այդ առումով»։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3970 դիտում

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է