Երևան
12 °C
Պարզ է, թե ով է լինելու իշխանությունը, պետք է հասկանալ, թե ինչ կառուցվածք է ունենալու ընդդիմությունը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
«Այն իշխանությունը, որը բացարձակ է լինելու Հայաստանում, ամենամեծ վտանգն է իր մեջ պարունակում: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չպետք է լինի բացարձակ: Սա ասում եմ՝ ելնելով այն հանգամանքից, որ դրա մեջ շահագրգռված պետք է լինեն «Իմ քայլը» դաշինքում մարդիկ, ովքեր հավատում են, որ այս իշխանափոխությունը ժողովրդավարության համար էր: Իսկ եթե այդպես էր, այդ մարդիկ պարտավոր են ՀՀԿ-ի համար ստեղծել լավագույն, հավասար պայմանները քարոզչության համար, լրատվական դաշտում, քարոզարշավի ֆիզիկական իրականացման տեսակետից: Չհարուցեն անձնավորված գործընթացներ, պիտակավորումներ, չստեղծեն խոչընդոտներ»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն շահագրգիռ է, որ ընտրությունները լինեն շատ լավ որակի: «Եթե ընտրությունների վրա ստվեր նետող լինի, այդ ստվերը նետելու է բացառապես կառավարությունը ու որոշիչ ձայն ունեցող վարչապետը: Եթե վարչապետն ուզում է լավ ընտրություններ, նա պարտավոր է օր առաջ ուղերձներ տալ բոլոր այն մարդկանց, որոնք կարծում են, որ այս ընտրությունները պետք է վերածվեն բռնցքամարտի: Մենք բռնցքամարտից չենք վախենում, բայց բռնցքամարտում մեկը մեկի հետ է պայքարում, ոչ թե հազարը մեկի: Եթե հազարը մեկի վրա է, դա արդեն խուժան կռիվ է: Եթե խոսքը խուժան կռվի մասին է, մենք կունենանք խուժան խորհրդարան, այստեղից բխող բոլոր բացասական հետեւանքներով նախեւառաջ Հայաստանի համար»,- շեշտեց նա:
Արմեն Աշոտյանը նշեց, որ հաջողություն է մաղթում բոլոր այն ուժերին, ովքեր ունակ են քաղաքական բովանդակություն ստեղծել։ «Այսօր մեր երկրում իշխանափոխությունից հետո քաղաքական բովանդակությունը հասցվել է զրոյի, քաղաքական պայքարը դարձել է անձնավորված վիրավորանքների, հետապնդումների, պիտակավորումների պայքար։ Դրա արդյունքը մենք տեսնում ենք, երբ կառավարությունը չի արձանագրում վեց ամսվա ընթացքում որեւէ շոշափելի լուրջ արդյունք։ Երբ որ ասում էր՝ ՀՀԿ-ն «քըխ» է, մենք գալիս ենք իշխանության, մենք ձեզ կապահովենք շատ ավելի լավ կյանքով, շատ կարճ ժամանակահատվածում բյուջեն կավելացնենք 800 միլիոն դոլարից մինչեւ մեկ միլիարդ, 2019-ի բյուջետային քննարկումների ժամանակ մենք շատ ավելի մանրամասն կարձանագրենք, թե ինչպես են կառավարությունն ու վարչապետը մոլորության մեջ գցել մեր բնակիչներին՝ տալով շռնդալից խոստումներ ընտրություններից առաջ»,- ասաց Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հավաստիացնում է, որ ՀՀԿ-ն տեղյակ է, որ դժվարություններ կունենան քարոզարշավին: «Դժվարություններին առերեսվել ենք իշխանափոխությունից հետո վերջին 6 ամիսների ընթացքում: Ցավոք սրտի, այսօր էլ շարունակվում են պետական ապարատի գործադրմամբ ՀՀԿ պոտենցիալ թեկնածուների դեմ գործողություններ` համոզումներ, բա քեզ պե՞տք է, ախր ինչի՞դ համար, երեխուդ մասին մտածիր եւ այլն: Բազմաթիվ այսպիսի դեպքեր կան»,- ասաց նա:
Աշոտյանի խոսքով` երբ բացահայտվի իրենց ռեյտինգային ցանկը, այնտեղ կտեսնենք տարբեր երիտասարդ դեմքեր, նաեւ մարդկանց, ովքեր երկարաժամկետ կուսակցական աշխատանքի փորձ ունեն, կտեսնենք մարդկանց, որոնց չէինք մտածի, որ կլինեին: Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ պետական ապարատը տեղերում շարունակում է թիրախավորել ՀՀԿ հնարավոր թեկնածուներին: «Չեք տեսնի անուններ, որոնք վերջին շրջանում քննարկվում էր ԶԼՄ-ների կողմից: Դա նույնպես արդյունք է, որ պետական ապարատը շարունակում է թիրախավորել ՀՀԿ թեկնածուներին` տարբեր ձեւերով համոզելով, շատ մեղմ սպառնալով՝ չդնելու թեկնածություն, չմտնելու այդտեղ, անդարդ գլուխը ցավի մեջ չդնելու: Նման դեպքերը շատ են, կան նաեւ դրանց որոշակի ապացույցներ: Դրանք միայն դատարկ խոսքեր չեն»,- հավաստիացրեց Աշոտյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT