Երևան
12 °C
Երեխաների երևակայության ֆենոմենի ամենամռայլ և ամենաարտասովոր կերպարներն ու դեպքերը թաղվում են հասունությամբ և շնչում հուշերում: Ի՞նչը կարող է վերադարձնել նրանց: Առեղծվածային անցյալը տասնչորս տարի անց վերադառնում է՝ մեկ ընդհանուր պատմության շուրջ միավորելով յոթ տարբեր ճակատագրեր: «Գնացք դեպի Արևմուտք»-ը ֆանտաստիկա չէ, սա վեպ է, որում ընթերցողը հնարավորություն ունի հետևելու դինամիկ և լարված սյուժեին՝ որսալով այն սահմանագիծը, որտեղ ավարտվում է իրականությունը և սկսվում միստիկան:
Երեկ Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում, ընթացող գնացքների միջեւ տեղի ունեցավ արձակագիր, երաժիշտ Արտյոմ Գրիգորյանի երկրորդ գրքի՝ «Գնացք դեպ Արեւմուտք» վեպի շնորհանդեսը: Վեպը միստիկ թրիլլեր է, եւ գաղտնիք չէ, որ մերօրյա հայ գրականության մեջ այս ժանրի ստեղծագործություններ հազվադեպ են հանդիպում:
«Միստիկ-թրիլլերը թե՛ համաշխարհային, թե՛ հայ գրականության մեջ այսպես ասած՝ «չկպած» ժանր է: Իհարկե կան միստիկ գործեր, բայց դրանք զուգահեռ գնում են այլ ժանրերի հետ, ինչպիսիք են գիտաֆանտաստիկան, ուղղակի ֆանտաստիկան, սարսափը եւ այլն: Ես փորձել եմ էնպես անել, որ գրքում առաջին բառից մինչեւ վերջին վերջակետը մնա միստիկ ժանրի մեջ»,-մեր զրույցում ասաց Արտյոմ Գրիգորյանը՝ մեկնաբանելով որ միստիկ աշխարհը մեր իրական կյանքից դուրս, դեռեւս չբացահայտված աշխարհն է, որի մասին մենք պատկերացում անգամ չունենք.
«Ոչ մեկը չգիտի՝ էդ աշխարհն առհասարակ կա, թե չէ: Բայց կան ինչ-որ ձայներ, ինչ-որ առեղծվածային կերպարներ, որ մեզ միշտ բարեւում են: Այսինքն՝ կա էդ աշխարհը, ու իմ գիրքը կառուցված է էդ սահմանի վրա. ինքը ոչ իրական է, ոչ էլ հորինվածք կամ առեղծված»:

Արտյոմ Գրիգորյանը
Գրիգորյանի համար գրականության երկու տեսակ կա. մեկը՝ ուսուցանող, մյուսը՝ ժամանցային: Նա իր վեպը դասում է ժամանցային գրականության տիպին՝ նշելով, որ ամեն դեպքում բոլոր գրքերից էլ կարելի է ինչ-որ բան քաղել, սակայն իր գրքում ընթերցողը հնարավորություն ունի յուրովի պատկերացնել միստիկան, համաձայնել հեղինակի կերպարների, կամ չհամաձայնել իրականության հետ եւ այլն:
Քանի որ Արտյոմը գրքի վրա աշխատել սկսել է դեռեւս 2010 թվականից, հստակ չի կարողանում ասել՝ տարների ընթացքում ինչն է ոգեշնչել իրեն, բայց հիշում է, որ դեռեւս 2010-ին սիրում էր կարդալ դետեկտիվ գրականություն, ու հատկապես Էդգար Ալան Պոյի միստիկան:
Արտյոմ Գրիգորյանը մասնագիտությամբ ծրագրավորող է, բացի այդ՝ հիմնադրել է «Mad paradox» ռոք խումբը, որտեղ ստեղնահար է եւ երգերի հեղինակ, սակայն նա նշեց, որ ծրագրավորումը, երաժշտությունն ու գրականությունը իրար չեն խանգարում, հաճախ նաեւ փոխկապակցված են:

Գրիգորյանի առաջին գիրքը «Դիսպերսիա»-ն է, որը ժանրային առումով բավական տարբերվում է «Գնացք դեպքի Արեւմուտք»-ից: «Դիսպերսիան» հոգեբանական թրիլլեր է, այն լույս է տեսել 2014 թվականին, արժանացել է «Օրանժ» գրքի մրցանակի:
Արտյոմ Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ին ասաց, որ երբ «Դիսպերսիան» էր գրում, պատկերացում չուներ, որ այն գիրք կդառնա, մարդիկ կկարդան, անգամ կարծիքներ կհայտնեն: Նույնն էլ վերաբերում է «Գնացք դեպի Արեւմուտքին», բայց, Արտյոմի խոսքվ, քանի որ ժանրային առումով այն ու նախորդ գիրքն իրարից շատ են տարբերվում, չգիտի՝ ընթերցողներն ինչպես կընդունեն նոր վեպը:
«Գնացք դեպի Արեւմուտք» վեպը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը՝ «XXI. արդի հայ արձակ» մատենաշարով: Հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, որը ներկա էր վեպի շնորհանդեսին, Գրիգորյանի հետ պատմեց գրքի ստեղծման աշխատանքների մասին, եւ նշեց, որ վերպինիս վեպը նորություն է հայ ժամանակակից գրականության մեջ: Նա նաեւ ասաց, որ շնորհանդեսի տեղը հատուկ է ըտրված՝ գրքի մթնոլորտն ապահովելու նպատակով, ինչն, ըստ էության ստացվեց:

800 ա քո համար, կարաս ասես 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT