Երևան
12 °C
2019 թվականի բյուջեով նախատեսվում է Հայաստանի բոլոր ամբուլատոր պոլիկլինիկակական հաստատությունների անձնակազմի աշխատավարձը բարձրացնել։ Այս մասին բյուջետային քննարկումների ժամանակ ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը՝ արձագանքելով ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հարցին։
Պատգամավորը հիշեցրեց, որ նախատեսվում է բժշկի հաշվարկային միջին ամսական աշխատավարձը գործող 178 հազարի փոխարեն սահմանել 240 հազար դրամ, բուժքրոջ աշխատավարձը՝ 80 հազարի փոխարեն սահմանել 120 հազար դրամ, կրտսեր բուժաշխատակազմի համար սահմանել 100 հազար դրամ աշխատավարձ եւ հետաքրքրվեց, թե բարձրացումը խնայողությունների հաշվի՞ն է լինելու, թե՞ բյուջետային հատկացում է լինելու՝ առանձին տողով։
«Խոսքը առողջության առաջնային պահպանման անձնակազմի աշխատավարձին է վերաբերվում, որի բյուջեն ավելացնում ենք, էս տարի էլ ենք աշխատավարձ բարձրացրել, մյուս տարի էլ կբարձրացնենք»,-ասաց Թորոսյանը, ապա անդրադառնալով Լենա Նազարյանի բարձրաձայնած թվերին՝ ասաց․
«Դրանք դրույքաչափերն են, որ դուք նշեցիք, իրականում բժիշկները դրանից տարբերվող աշխատավարձ են ստանում, կարող են բժիշկներ լինել, որ դրանից բարձր կստանան եւ հակառակը»։ Պատգամավորն անդրադարձավ նաեւ նախարարի՝ ծխելու դեմ պայքարի նախագծին՝ հետաքրքրվելով, թե հայտարարված 100 միլիոն դրամն ինչպես է կիրառվելու։ Թորոսյանն արձագանքեց՝ գումարը հիմնականում ուղղվելու է հանրային իրազեկման միջոցառումներին։
«Այն իրականցվելու է մրցույթների միջոցով եւ նպաստելու է մեր ընդհանուր քաղաքականության հանրային աջակցմանը, երբ հանրության մոտ կարծիք կփոխենք տարբեր վնասակար սովորույթների նկատմամբ՝ ծխել, խմել, սննդի վատ օգտագործում, շրջակա միջավայրի աղտոտում»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է ծխախոտի սահմանափակումների մասին օրենքին՝ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ այն հիմա շրջանառության մեջ է դրվել կառավարությունում, ըստ դրա, ավելացվելու է այն տեղերի ցանկը, որտեղ ծխելը թույլատրված չէ։ «Վստահ չեմ՝ այս ԱԺ-ին կհասցնենք ներկայացնել, թե ո չ, եթե չհասցնենք՝ այն կլինի մյուս խորհրդարանում»,-եզրափակեց Արսեն Թորոսյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT