Անգամ թոշակառուներն են երազում հեռանալ գյուղից. օրվա համայնքը՝ Ուժանիս (լուսանկարներ)

Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի կազմի մեջ գտնվող սահմանամերձ Ուժանիս բնակավայրը 21 ծուխ ունի՝ 78 բնակչով: Համայնքը չնայած սահմանամերձ է, սակայն պետական որեւէ արտոնությունից չի օգտվում. «Էնքան որ սահմանամերձ է կոչվում»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Ուժանիսի վարչական ներկայացուցիչ Սասուն Սարգսյանը:Գյուղում խնդիրները շատ են, գյուղտեխնիկայի, խմելու եւ ոռոգման ջրի բացակայություն, անբարեկարգ ճանապարհներ. սրանք գյուղի ամենակարեւոր 3 խնդիրներն են: Համայնքում դպրոց եւս չկա, աշակերտ ունեցող ընտանիքները գյուղից հեռացել են: Երիտասարդների չես հանդիպի, նրանց մի մասը ժամանակին տեղափոխվել է արտերկիր, մի մասն էլ, աշխատանք որոնելով, հասել ու մշտական բնակություն է հաստատել Կապանում. «էս պահին 2-3 աշակերտ ունենք, ովքեր հաճախում են Կապանի դպրոց, մայր ծնողի հետ դասերի շրջանում բնակվում են Կապանում, հայրը՝ գյուղում, երկատված ընտանիք կարծես լինեն: Մանկապարտեզի տարիքի էլ 2 երեխա ունենք գյուղում, բայց ոչ մի տեղ չեն հաճախում»:

Գյուղի 205 հա վարելահողերից ոչ մի հեկտար չի մշակվում: Պետության կողմից տրվող սուբսիդիաներից այստեղ չեն օգտվում, նպատակահարմար չէ գյուղացուն. «Դիզվառելիքը սուբսիդավորում է պետությունը, սուբսիդավորված 20 լիտր դիզվառելիքը 7600 դրամ է, իսկ Կապանից որ պետք է առնեն՝ 7800 է, բայց պետք է սուբսիդավորվածի համար մենք գնանք հասնենք Կապան, որ վառելիքը վերցնենք, էդ 200 դրամ էժանը գյուղացու վրա նստում է 3000 դրամ, ավելի լավ է անհատական առնենք, քան սուբսիդավորված, նույն բանն է»:

Վարչական ներկայացուցչի խոսքով, բոլոր պաշտոնյաներն էլ տեղյակ են համայնքում առկա խնդիրներին, բայց ինչպես ինքն է նշում, իրենց խոսքը երբեք գործ չեն դարձրել. «Դաժե թոշակառուներն են երազում դուրս գալ գյուղից, հիասթափություն են ապրում բոլորը, առաջվա 40 ծխի փոխարեն հիմա 21 ծուխ է մնացել»:

Գյուղի զարգացման հեռանկար վարչական ղեկավարը չի տեսնում: Նոր իշխանությունը հավատ ներշնչում է, բայց թե ինչքան պետք է հույսով սպասեն՝ չգիտի:

Գյուղում երբեւեէ որեւէ պետական ծրագիր չի իրականացվել, տարեցտարի խնդիրներն ավելացել ու ավելի են մեծացել. «Սովետական միությունից հետո ֆերմաները փակվեցին, գյուղտեխնիկան սաղ ծախեցին, չկա ոչ մի բան, կործանման եզրին ենք, իսկ զրոյից սկսելը շատ դժվար է»:

Ուժանիսի համայնքապետը, տարածաշրջանի մյուս համայնքապետերի նման խոշորացումը սխալ ու չստացված ծրագիր է համարում. «Խոշորացումը սխալ էր, էս պահի դրությամբ գյուղապետարանը բյուջե չունի, ոչինչ չես կարում անես, մի հարցով էլ որ դիմում ես, սպասում ես ամիսներով, էդ էլ կամ կլինի կամ չէ, անցած տարվա քամիներից մի քանի բնակչի տան տանիքներ էին վնասվել, մինչեւ հիմա ոչ մի արձագանք, ոչ մի օգնություն»:

Համայնքը գազաֆիկացված չէ, մարզկենտրոնից գտնվում է 26 կմ հեռավորության վրա: Գյուղը մարզկենտրոնին կապող տրանսպորտ ժամանակին եղել է, նախորդ տարի, սակայն շահագործումը դադարեցվել է:

Վարչական ղեկավարը չի բացառում՝ 2-3 տարի հետո գյուղում դժվար թե բնակիչ լինի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3837 դիտում

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե