2040 թվականին ՀՀ բնակչությունը կլինի ոչ թե 4, այլ՝ 2 միլիոն. խմբագրական

Մեկուկես ամսում արդեն երկրորդ անգամ Սերժ Սարգսյանը անդրադառնում է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակին: Նախօրեին  նա խորհրդակցություն էր հրավիրել՝ նվիրված ժողովրդագրական խնդիրներին, որի ժամանակ, ըստ նախագահականի հաղորդագրության, Սերժ Սարգսյանն «ընդգծել է, որ մինչև 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու համազգային նպատակը դժվարին, բայց իրականանալի խնդիր է, հաղթահարելի է համարել նաեւ ժողովրդագրական իրավիճակի վրա այսօր բացասաբար ազդող՝ Հայաստանի հետ հարեւանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրները»: Նախանշված թիրախային նպատակին հասնելը, ըստ Սարգսյանի, պետք է լինի Հայաստանի բոլոր իշխանությունների խնդիրը, եւ 2040 թվականից հետո էլ ժողովրդագրական իրավիճակի շարունակական բարելավումը պետք է նույնչափ կարեւորվի: Սեպտեմբերին Երեւանում անցկացված Հայաստան -սփյուռք համաժողովի ժամանակ նրա ելույթի մի հատվածը նվիրված էր հենց ժողովրդագրական իրավիճակին:

Ժողովրդագրական խնդիրներ ասելով՝ հասկանում ենք ծնելիության նվազման միտումները եւ, բնականաբար, արտագաղթը: Այն, որ ծնելիությունը նվազում է, գիտենք բոլորս: Այն, որ արտագաղթը ահռելի ծավալների է, նույնպես: Բայց ոչ մի կերպ չի հաջողվում պարզել, թե իշխանության ներկայացուցիչները ի՞նչ կարծիք ունեն, ո՞րն է դրա պատճառը: «Մենք արձանագրում ենք, որ ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են եւ հետեւանք են քառորդդարյա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բազմաթիվ գործոնների»,- հայտարարեց Սարգսյանը Հայաստան-սփյուռք համաժողովում ունեցած իր ելույթում: «Բազմաթիվ գործոններ», այսինքն: Այս անգամ էլ խոսել է «Հայաստանի հետ հարեւանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրների» մասին:

Եվ ուրեմն, համադրելով վերջին մեկուկես ամսվա ընթացքում Սերժ Սարգսյանի՝ ժողովրդագրական իրավիճակի մասին հայտնած մտքերը, կարող ենք պնդել, որ ըստ նրա՝ արտագաղթի ու ծնելիության նվազման ամենաընդգծված, ամենաառաջնային, ամենաազդեցիկ պատճառը «Հայաստանի հետ հարեւանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրներն» են:

Սա, իհարկե, պատճառ է, բայց դժվար թե ամենալուրջ պատճառը լինի: Կան նաեւ շատ ավելի լուրջ պատճառներ: Օրինակ, սոցիալական վիճակը: Մարդիկ վատ են ապրում: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է արձանագրում, որ մեր բնակչության մեկ երրորդը աղքատ է: Եթե աղքատ մարդը գիտի, որ արտագաղթելու ու այլ երկրներում աշխատելու դեպքում կկարողանա հոգալ իր տարրական կենսական պահանջները, կարտագաղթի՞, թե ոչ: Եթե մարդը առողջության հետ կապված մի ինչ- որ խնդիր լուծելու համար իր մի քանի տարվա եկամուտը պետք է ծախսի մի վիրահատության համար, դա պատճառ չէ՞ արտագաղթելու մասին անընդհատ մտածելու համար: Իր երեխաներին նորմալ կրթություն տալու ցանկությունը պատճառ չէ՞ արտագաղթելու համար: Իրավապահ կամ դատական համակարգի «բեսպրեդելը» իր մաշկի վրա զգացած հայաստանցու մեջ արտագաղթելու ցանկություն կառաջանա՞, թե ոչ: Ամեն քայլափոխին կաշառակեր չինովնիկի հանդիպող քաղաքացու մեջ արտագաղթելու ցանկություն կառաջանա՞, թե ոչ....: Էլի քանի՞ հնարավոր պատճառ կարելի է թվարկել մեկ շնչով:

Բայց դրանք, դատելով Սերժ Սարգսյանի խոսքերից, պատճառ չեն կամ դրանց ազդեցությունն այնքան փոքր է, որ դրանց մասին նա չի էլ հիշատակում: Ինչո՞ւ: Պատճառը շատ պարզ է: «Հայաստանի հետ հարեւանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրները» պայմանավորված չեն իշխանությունների գործունեությամբ: Իսկ ահա երկրի տնտեսական վիճակը, կոռուպցիան, անպատժելիությունը, «բեսպրեդելը» ամբողջությամբ ու անմնացորդ իշխանության գործունեության, կամ եթե մեղմ արտահայտվենք՝ անգործության արգասիքն է:

Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը որեւէ կերպ չի ուզում ընդունել, որ արտագաղթի պատճառների մեծագույն մասը մեր ներքին պրոբլեմներն են: Պրոբլեմներ, որոնց հիմքում հենց իշխանության գործունեությունն է: Ու այդ պարագայում խոսել ժողովրդագրական իրավիճակը շտկելու՝ իշխանության կարողությունների ու ցանկությունների մասին, թերեւս անիմաստ է:

Հիմա՝ մի քիչ պարզ թվաբանություն: Վերը նշված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը կրկին մատնանշել է մինչեւ 2040 թվականը ՀՀ բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելու մասին իր «տեսլականը»: Որքանո՞վ է դա իրական: Եթե շարունակվեն այսօրվա միտումները, ապա պատկերը բոլորովին այլ կլինի: Այսպես. ըստ պաշտոնական վիճակագրության, օրինակ, 2016 թվականին Հայաստանում ծնված երեխաների թիվը կազմել է մոտ 40 հազար 600: Նույն տարվա ընթացքում մահացել է 28 հազար հայաստանցի: Ծնունդների թիվը գերազանցել է մահերի թիվը 12 հազար 600-ով: Սա կոչվում է բնական աճ: Եթե շատ պարզեցնենք հաշվարկները, ապա բնական աճի այսպիսի տեմպերով 2040 թվականին մեր բնակչությունը կաճի մոտ 290 հազարով: Նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տարեկան Հայաստանը լքում է մոտ 50 հազար հայաստանցի: Նույն միտումը պահպանվելու դեպքում դրա պատճառով մեր երկրի բնակչությունը կնվազի 1 միլիոն 150 հազարով: Համադրելով այս թվերը, կստանանք, որ ներկա միտումները պահպանվելու դեպքում 2040 թվականին մեր բնակչության թիվը կնվազի 860 հազարով: Ու եթե համարենք, որ ներկայումս ՀՀ բնակչության թիվը իրոք 3 միլիոն է, ինչպես նշում է պաշտոնական վիճակագրությունը, ապա 2040 թվականին այն կկազմի 2 միլիոն 140 հազար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9293 դիտում

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ