Շիրակի մարզը երկրաշարժից հետո Հայաստանում ամենախոցելի հատվածն է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը: Նա նկատեց, որ բավարար չի գնահատում կատարվող աշխատանքների արդյունքները:

Տարիներ շարունակ արձանագրվում է, որ Շիրակի մարզը Հայաստանում ամենաաղքատն է, գործազրկությամբ՝ ամենաառաջինը, այս մասին որոշ ժամանակ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը:

Մանե Թանդիլյանի խոսքով՝ այդ տարածքում տարբեր խնդիրներ են ծագել երկրաշարժի հետեւանքով, եւ երկար տարիներ հարցերը չեն լուծվում, այդ իսկ պատճառով բազմաթիվ մարդիկ լքել են իրենց բնակավայրերը, եւ ընտանիքները մնացել են անպաշտպան: «Արձանագրելով Շիրակի մարզում այդ հանգամանքը՝ մենք նաեւ պետք է իմանանք, որ հենց այստեղ էլ ծառայություններ կան, որոնց միջոցով պետք է փորձենք մեղմել աղքատության ազդեցությունը»,- ասաց Թանդիլյանը: 

Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 30 տարի, սակայն մինչ օրս աղետի գոտում ապրող մարդիկ կան: Թանդիլյանը նկատեց, որ աղետի գոտի հասկացությունն այսքան տարի անց չպետք է լիներ մեր բառապաշարում, ուստի հայտնեց, որ այդ ուղղությամբ կառավարությունը ջանքեր է գործադրում:

ՀԺ-ի այն դիտարկմանը, թե Բաքվի անօթեւանները նույնպես 30 տարի է՝ առանց նորմալ կացարանի ու նվազագույն պայմանների են ապրում եւ պարբերաբար իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ հայտարարելով, որ անտեսված են, Թանդիլյանն ասաց. «Բազմաթիվ քաղաքացիներ տարիներ շարունակ անօթեւան են ե՛ւ մանկատան սաները, ե՛ւ Բաքվի հայերը, շատ են ծայրահեղ աղքատ մարդիկ, կենսաթոշակառուները, եւ այդ մասով ինչ քաղաքականություն որ վարում է նախարարությունը՝ վերաբերվում է բոլորին, այդ թվում՝  Բաքվի հայերին»:

Մեր հարցին՝ արդյո՞ք նախարարությունը հարցին որեւէ լուծում առաջարկելու է, Թանդիլյանը նշեց, որ բաքվեցի անօթեւանների խնդիրը լուծվելու է անօթեւանների համընդհանուր հարցերի լուծման ներքո, նրանք չեն առանձնացվելու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2853 դիտում

Թմբուկների առցանց դասի ժամ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀԷՑ-ը կսուբսիդավորի 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը

ՀՀ ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին

Արտակարգ դեպք Սևանում նոր կառուցվող հյուրանոցում. աշխատակիցը բարձրությունից ընկել է ու մահացել

Սրբուհի Գալյանը հանդիպել է ֆրանսիական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ

2025 թվականի լավագույն մարզիկները. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կառավարությունը սպորտի զարգացման գործընթացն ավելի հասցեական և արդյունավետ է դարձնելու. վարչապետ

Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցում կիրականացվեն վերակառուցման և բարեկարգման աշխատանքներ

Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է հակամարտությունը լուծելու կարևոր առաջարկ. Թրամփ

Սպորտի ոլորտում տարվա լավագույն մարզիկները պարգևատրվել են. լուսանկարներ

Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր

Իրանի համար ծայրահեղ և վերջին ժամկետը վաղն է. ԱՄՆ նախագահ

Մոսկվայում մահու չափ վախենում են Երևանի մի որոշումից. Պուտինի հայտարարությունը խայտառակություն էր. տեսանյութ

ՓԾ տնօրենը Հատուկ նշանակության փրկարարական կենտրոնում ծանոթացել է նյութատեխնիկական հագեցվածությանը. տեսանյութ

Կանխվել է ծանր հանցագործություն. կալանավորվել են 33 և 38 տարեկան տղամարդիկ. տեսանյութ

Սրանք քաղաքական տզրուկներ են, պարազիտներ. որ էդքան ուժեղ տղերք եք, ինչի՞ եք ընտրակաշառք բաժանում. տեսանյութ

Ինչ է կատարվել Էկոնոմիկայի նախարարությունում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում․ կա վիրավոր

Պարեկներն անցած շաբաթ հայտնաբերել են 400 ոչ սթափ վարորդ. տեսանյութ

ՀՀ տարածքում կցրտի 4-6, մի շարք մարզերում՝ 6-8 աստիճանով. ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Սամվել Կարապետյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը լեզու չեն գտել իրար հետ. կոալիցիա չեն կազմի

Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբրահամյանի եղբորից և 2 փեսայից բռնագանձել 20 անշարժ գույք, 1 մլրդ դրամ

10 մլն ռուբլի պարտքը ստանալու համար խոշտանգել են տղամարդուն ու նրա անչափահաս եղբորորդուն. նախաքննության ավարտ

Հայտնաբերվել ու ձերբակալվել են հետախուզվողներ

Հարավային Կովկասն այսօր արդեն վերածվում է խաղաղության, անվտանգության և համագործակցության կենտրոնի. Ալիև

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

ԱԺ այգում տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ. լուսանկար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր

Զվարճալի է Ծառուկյանի և Կարապետյանի խոսքն արտագաղթի մասին, երբ մեկի որդին Բելառուսում է, մյուսինը՝ Կալուգայում

Մարզական վարկանիշավորման սանդղակի առաջատարները կստանան մարզագույք

Քուվեյթին իրանական հրթիռների հարվածների հետևանքով կան տուժածներ

42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած

Կողեսի՝ ավելի քան 1 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Փոփոխություններ են առաջարկվում պարտադիր զինծառայության կարգավորումներում. հանձնաժողովը բացասական է արձագանքել

Ադրբեջանցի վարորդի տեսանյութը Հայաստանում արված չէ. Media.am

Ընդդիմադիրները կեղծում են անգամ երեխաների զգացմունքները. Չախոյանը հրապարակել է ֆեյք և իրական տեսանյութերը

Իրանը հայտնել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմիի սպանվելու մասին

TRIPP-ի հետ կապված իրավիճակը մեզ տվել է մի առավելություն՝ սահմանին կրակոցներ չկան. Քոչարյան

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Մոսկվայում փորձ է արվել ՀԱՊԿ-ի հետ գործողությունները կապել ԼՂ վիճակի հետ, բայց կառույցն անելիք ուներ. Քոչարյան