Երևան
12 °C
Ավելի քան 1 ամիս առաջ՝ սեպտեմբերի 10-ին, Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում տեղացած ավերիչ կարկուտի վնասները դեռեւս չեն փոխհատուցվել: Ուժեղ կարկտահարությունից ու խոշոր չափերի վնասներից հետո գյուղացիների հոգսերն ավելացել են: Մինչ այդ էլ, վարկերի տակ ճկռած գյուղացիները կրկին վարկեր են վերցրել, ամբողջությամբ ջարդված տանիքները վերանորոգելու նպատակով: Իսկ նրանք, ովքեր չեն կարողացել սեփական միջոցներով քայլեր ձեռնարկել, դեռեւս սպասում են պետական աջակցության:
Պողոսյանների տան տանիքը մասնակի է վնասվել, խոհանոցն անձրեւաջրերից պաշտպանելու համար տան տանիքի տվյալ հատվածը պոլիէթիլենային թաղանթով են պատել. «Ջուրը կաթում է, ցելոֆոններ ենք փռում կռավաթների վրա, սաղ շիֆեռները ջարդել ա, գոմերի շիֆեռներն էր ջարդել»,- պատմեց Քարինջի բնակիչ Վանիկ Պողոսյանը՝ հավելելով, որ եկել, գրել ու գնացել են. «Թե ինչ կտան ու երբ կտան՝ պարզ չի, որ փող ունենայինք, վաղուց կսարքեինք, աշխատանք չունենք, փող չունենք, վարկ վերցնելուց էլ վախենում ենք»:
Քարինջում վնասի չափերը որոշող հանձնաժողովը կարկուտից հետո մոտավոր հաշվարկ է կատարել ու ներկայացրել մարզպետարան՝ ներառելով ջարդված մեքենաների, սատկած ընտանի կենդանիների եւ այլ վնասների տվյալները: Ըստ մոտավոր հաշվարկների՝ միայն Քարինջում կարկուտը շուրջ 100 մլն դրամի վնաս է պատճառել: Այստեղ առաջնային համարել են բնակելի տների տանիքների վնասները: Թե երբ կլինի կառավարության աջակցությունը ու ինչ տեսքով՝ գյուղացիները չգիտեն: Իսկ մինչ այդ, գյուղացիների մի մասը փորձում է բնակարանն անձրեւաջրերից պաշտպանել վարկով տանիքը նորոգելով, մի մասն էլ անասուններին է հարկադիր մորթի ենթարկում: Կարկուտից տուժած բնակիչների խոսքով՝ առավել նպատակահարմար կլինի, որ կառավարությունը վնասը փոխհատուցի գումարի տեսքով, ոչ թե շինանյութի, քանի որ բնակիչների մի մասը արդեն վերացրել է խնդիրը:
Ուժեղ կարկտահարությունից տուժել էր նաեւ Դսեղ համայնքի բնակիչ Մովսես Մուրադյանի ջերմոցային տնտեսությունը. Մուրադյանը շուրջ 7 մլն դրամ վարկ էր վերցրել, ջերմոց հիմնել ու զբաղվում էր ծաղիկների աճեցմամբ: Տեղացած կարկուտը պատռել էր ջերմոցի ամբողջ պոլիէթիլենային թաղանթը, ջարդել ծաղիկները: Մովսես Մուրադյանն այս ընթացքում կարողացել է միայն մեկ ջերմոցը վերականգնել, նա եւս կառավարությունից աջակցության է սպասում. «Մի ամիս սպասեցինք, տեսանք ոչ մի բան չկա, պարտքով ցելոֆոն առանք, բերինք կապինք, որ գոնե մի քիչ մնացած բերքը պահպանենք, վաճառենք, վարկերը փակենք»:
Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից ՀԺ-ին փոխանցեցին, որ իրենք վնասի չափերը վաղուց ներկայացրել են կառավարություն, «Ներկայացվել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, որն էլ ըստ կանոնակարգի կներկայացնի կառավարություն»,-հայտնեցին վարչությունից՝ նշելով, որ առաջիկայում հարցը հավանաբար կդրվի կառավարության քննարկման:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում
Հրդեհ՝ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT