Երևան
12 °C
Հայաստանում այնպիսի պաշտոնյա չկա, որ ԲՀԿ-ն որպես այդպիսի թեկնածու կադր չունենա: ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ պատասխանելով այն հարցին, թե խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն կունենա՞ վարչապետի իր թեկնածուն, թե՞ ոչ: Հստակեցմանը, թե ով է ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն, Էնֆիաջյանն ասաց, որ ամեն ինչ իր ժամանակին կիմանան: «Շտապողականությունը լավ բան չի բերի»,- ասաց նա:
Հարցին, թե ԲՀԿ-ն ընտրություններին որ տեղի համար է գնում, Էնֆիաջյանը նշեց, որ քաղաքականության մեջ ամեն ինչ պետք է տրամաբանված լինի:
«Կա քայլերի տրամաբանություն, առաջնային քայլն արդեն իսկ ուրվագծված է՝ հասցնել տրամաբանական կետին՝ խորհրդարանը իրավունքի ուժով լուծարվի, գնանք նոր ընտրությունների եւ այդ հարցը, ըստ էության, որոշում եւ լուծում է մեր ժողովուրդը, թե որ քաղաքական ուժը ինչպիսի մասնակցություն կունենա խորհրդարանում»:
Ըստ նրա, անկախ ինչպիսի մթնոլորտ կա, ինչ արդյունքներ են ունեցել ՏԻՄ ընտրություններին, ինքը չի ընդունում, որ քաղաքական ուժը հավակնում է չորրորդ, երրորդ կամ երկրորդ տեղին: «Քաղաքական ուժը պետք է առավելագույնին ձգտի՝ մասնակցություն ունենալով եւ ծրագրերը ներկայացնի: Մենք պայքարելու ենք առավելագույնս ձայներ ունենալու համար»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ԸՕ-ի շուրջ արտահերթ նիստ սկսելու ԲՀԿ-ի նախաձեռնությանը, ապա նշեց, որ նոր ԸՕ ունենալը դա հրամայական է, եւ այս պահանջը ձեւակերպում են նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերը: «Երկուշաբթի օրը մեր նախաձեռնությամբ կհրավիրվի արտահերթ նիստ, ակնկալում ենք բովանդակալից քննարկում եւ համապատասխան քաղաքական վերաբերմունք»,- ասաց նա:
Վահե Էնֆիաջյանը կարծում է, որ ԲՀԿ ցուցակը պետք է առաջնորդի անձամբ Գագիկ Ծառուկյանը: Անդրադառնալով այն հարցին, թե հաշվի առնելով, որ Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ ցուցակում լուրջ փոփոխություններ են լինելու, հնարավո՞ր է նա, Նաիրա Զոհրաբյանը կամ Միքայել Մելքումյանը չլինեն ԲՀԿ ցուցակում, կամ զբաղեցնեն ցուցակի վերջին տեղերը, Էնֆիաջյանը պատասխանեց.
«Ինձ համար, Նաիրա Զոհրաբյանի կամ Մելքումյանի համար որեւէ գործունեություն ինքնանպատակ չէ, ինչ կորոշի մեր քաղաքական թիմը՝ մեզ համար ընդունելի կլինի»,-ասաց նա:
Այն դիտարկմանը, թե վարչապետի Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գործարարի ինչին է պետք՝ լինել Աժ-ում, արդյո՞ք այդ հարցադրումն ուղղված էր Գագիկ Ծառուկյանին՝ հաշվի առնելով, որ ամենից շատ բացակայությունները նա ունի, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց, թե Գագիկ Ծառուկյանի բոլոր բացակայությունները հարգելի են:
«Չկա գործընթաց, որ իրականացնում ենք եւ պատշաճ տեղեկացված չլինի նա եւ իր խոսքն ասած չլինի»,- ասաց Էնֆիաջյանը: Ինչ վերաբերում է գործարար լինելուն, ասաց. «Անկախ նրանից՝ որ պաշտոնյան ինչ հայտարարություն է անում, ՀՀ-ում պետք է լինի օրենքի գերակայություն, անկախ նրանից՝ որ քաղաքական ուժն է ներկայացնում»:
Հարցին, թե գործարարներ կան խմբակցությունում եւ ինչ են արել, ինչ հարց են լուծել, ասաց, որ լրագրողները կաշկանդված չեն պատգամավորին այդ հարցն ուղղելու: «Մեր խմբակցության ներկայացուցիչներով արել ենք առավելագույնը, եւ գործարար ձեւակերպումը տեղին չենք համարում»,- ասաց նա: Հարցին, թե Ծառուկյանն ավելի շատ պատգամավո՞ր է, թե՞ գործարար, պատգամավորն ասաց, որ լավագույնս այդ հարցին պատասխանել է վարչապետը, որ խոշոր սեփականատեր է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT