Երևան
12 °C
«Ես տեղյակ չեմ եղել, որ իմ հայրը զանգահարել է Գեւորգ Մանուկյանին: Սա առաջին դեպքն էր, եւ շատ ցավում եմ դրա համար: Ես հորս հետ շատ լուրջ խոսել եմ, եւ վստահեցնում եմ, որ նման բան այլեւս չի կրկնվի»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Դիանա Գասպարյանը՝ անդրադառնալով նրան, որ իր հայրը Մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանին ասել է «ոտքերդ կջարդեմ»՝ իր դստեր վերաբերյալ վիրավորական գրառումներ անելու համար:
Մարտի մեկի գործով նախկին քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար գրառումներ է արել Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Դիանա Գասպարյանի վերաբերյալ՝ նրան անվանելով նախկին իշխանությունների կամակատար: Մանուկյանը նաեւ գրել է, որ Դիանա Գասպարյանը աշխատել է մի դատարանում, որտեղ մարդկանց դատել են քաղաքական հայացքների համար:
Դիանա Գասպարյանի հայրը վրդովվել է այս մեղադրանքներից եւ Գեւորգ Մանուկյանին հարցրել՝ ինչու է վարկաբեկում իր դստերը, ինչու է սուտ տեղեկություններ տարածում ու սպառնացել՝ ջարդել վերջինիս ոտքերը:
Դիանա Գասպարյանը մեր զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չի եղել, որ իր հայրը զանգել է Մանուկյանին, որովհետեւ, չնայած նրան, որ հայրն իր ընտանիքի անդամն է, Գասպարյանը ողջ օրը զբաղված է լինում քարոզարշավով: Նա ասաց, որ Մանուկյանից արդեն իսկ ներողություն է խնդրել.
«Որքան էլ սա տհաճ միջադեպ է, արդեն ներողություն եմ խնդրել պարոն Մանուկյանից, մի քանի լրատվականով, հորս եւ նրա հեռախոսազրույցը հրապարակած լրատվականով, ասել եմ, որ դատապարտում եմ այս քայլը, եւ ներողություն եմ խնդրել: Խնդրել եմ անձամբ փոխանցել, խնդրել եմ այս դեպքը դիտարկել ուղղակի մի հոր պահվածք, որի նյարդերը տեղի են տվել, քանի որ իմ ընտանիքն արդեն երեք ամիս եւ, հատկապես քարոզարշավի օրերին ինչ սադրիչ, վիրավորական, էժանագին մեկնաբանություն ու վիրավորանք ասես, որ չի կարդացել իմ մասին, եւ հորս նյարդերը պարզապես տեղի են տվել, դա է»,- ասաց Դիանա Գասպարյանը:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ հոր նյարդերը տեղի տան ու իսկապես ջարդի Գեւորգ Մանուկյանի կամ որեւէ մեկի ոտքերը, Գասպարյանը պատասխանեց, որ դա ընդամենը արտահայտություն է եւ ոչ ավելին. «Կարծում եմ՝ ակնհայտ է, որ հայրս չէր հասնելու Ֆրանսիա եւ Գեւորգ Մանուկյանի ոտքերը չէր կոտրելու: Դա ընդամենը արտահայտություն է, որը մարդիկ անընդհատ օգտագործում են: Դա չի նշանակում բառացի գնալ եւ ոտք ջարդել բնականաբար, հատկապես, երբ Գեւորգ Մանուկյանը Ֆրանսիայում է»,- ասաց Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն:
Նա ասաց, որ հնարավոր է՝ իր հայրը՝ Մնացական Գասպարյանը, հետեւում է դստեր վերաբերյալ բոլոր գրառումներին, վիրավորական արտահայտություններին, բայց սա նմանատիպ առաջին դեպքն է. «Եւ ես շատ ցավում եմ դրա համար, նման բան այլեւս չի կրկնվի»:
Դիանա Գասպարյանը մեր զրույցում ասաց, որ ինքն անձամբ է Գեւորգ Մանուկյանից ներողություն խնդրել «Դրա մեջ որեւէ խնդիր չեմ տեսնում: Սա իմ անձի մասին է, իմ դեմ է օգտագործվում: Ամեն դեպքում ես եմ պատասխանատու, ես եմ ներողություն խնդրել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, որ Դիանա Գասպարյանն իր քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսներ է օգտագործում, վերջինս ասաց, որ դրանք եւս իր դեմ ուղղված սադրանքներ են:
Մեր հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն հանգամանքը, որ իր քարոզարշավին մասնակցում են պաշտոնատար անձինք, նախարարներ, Գասպարյանն ասաց, որ բոլոր պաշտոնյաները, որոնք ներկա են եղել «Իմ քայլի»՝ Էջմիածնում երեկ տեղի ունեցած հանրահավաքին, ներկա են եղել որպես ՔՊ անդամներ, այլ ոչ պետական պաշտոնյաներ. «Խոսքս վերաբերում է նաեւ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանին: Թող բոլորը մեկընդմիշտ արձանագրեն, որ նրանք եկել են որպես կուսակից ընկերներ, ինչպես անում են բոլոր քաղաքներում, ինչպես Երեւանում: Բայց, կարծես թե, միայն մեր քաղաքում է, որ թեկնածուները, մոռանալով իրենց արարքները, սեւեռվել են դրա վրա: Եթե նրանք ունեն արժանիքներ, թող ներկայացնեն այդ արժանիքները, դրա շնորհիվ հաղթեն: Այստեղ եղել են ՔՊ անդամներ, եւ դա վարչական ռեսուրսի օգտագործում չեմ համարում»,- ասաց Դիանա Գասպարյանը:
Նա նաեւ անդրադարձավ դատարանում ունեցած իր աշխատանքին ու դրա վերաբերյալ Գեւորգ Մանուկյանի քննադատությանը: Գասպարյանն ասաց, որ ինքը եղել է դատավորի գործավար, որն ընդամենը ապահովում է նիստերի բնականոն ընթացքը. «Դատավորի գործավարը չի կայացնում որոշում, մարդու չի դատում, պատասխանատու բան չի որոշում: Նույնը վերաբերում է նաեւ արդարադատության նախարարության իմ աշխատանքին: Եւ ի՞նչ է նշանակում նախկին իշխանությունների կամակատար: Ես երբեք չեմ եղել նախկին իշխանությունների կամակատարը: Ինձ ճանաչող մարդիկ լավ գիտեն, միշտ ըմբոստացել եմ գործող բարքերի դեմ եւ ՀՀԿ-ի ու նրա առաջնորդների վերաբերյալ միշտ էլ սուր քննադատություններով եմ հանդես եկել: Ու եթե ֆեյսբուքյան իմ էջը փորփրում են՝ տարատեսակ սադրիչ նյութեր գտնելու համար, թող բարի լինեն՝ նաեւ քննադատական նյութերը հրապարակել: Սրանք ընդամենը իմ դեմ ուղղված սադրանքներ են»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում ասաց Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին
Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները
Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը
Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության
ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան
Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած
Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը
Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում
«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն
Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը
Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան
Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը
ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում
ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT