ԵԼՔ-ը, ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցելու են, ՀՀԿ-ն ռեսուրսներն է հաշվարկում, խնդիրներ ունի՞

Քաղաքական ուժերը պատրաստվում են Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Հոկտեմբերի 17-ին ավարտվեցին Ընտրական նոր օրենսգրքի շուրջ կառավարություն-խորհրդարան ձեւաչափով քննարկումները, որ մեկնարկել էին հոկտեմբերի 16-ին: Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հանդիպումներ ունեցավ ՀՀԿ, «Ծառուկյան», «Դաշնակցություն» եւ ԵԼՔ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Միրզոյանը քննարկումն արդյունավետ համարեց, թեեւ պարզվեց, որ ՀՅԴ-ի հետ եղել են որոշակի տարաձայնություններ: «ԵԼՔ-ի հետ մեր քննարկումն անցավ հիանալի մթնոլորտում՝ ինչպես և ենթադրվում էր: Որևէ կոնցեպտուալ տարաձայնություն չկա և չէր էլ կարող լինել: Կային մի քանի տեխնիկական առաջարկներ, որոնք կլուծենք: Յուրաքանչուր խմբակցության հետ եղել է յուրովի քննարկում: «Ծառուկյան» խմբակցության հետ եղել է մեկ անհամաձայնություն, որի շուրջ փոխզիջումային լուծում ենք գտել: ՀՅԴ-ի հետ քննարկման արդյունքում ի հայտ են եկել որոշակի կոնցեպտուալ տարաձայնություններ: Մեկ-երկու հարցում ՀՅԴ խմբակցության պատգամավորները համաձայն չեն մեզ հետ, ինչպես երևում է, փոխզիջումային տարբերակ էլ չկա»,- ասաց Միրզոյանը:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստերում քննարկում է արտահերթ ընտրություններում նախընտրական ցուցակի հարցը, Արարատ Միրզոյանը դրական պատասխան տվեց։ «Բնականաբար, ցուցակը չեմ հրապարակելու, բայց ցուցակը պետք է լինի իսկապես հեղափոխության քաղաքական թիմը, ՔՊ կորիզը, առաջնային շարքերում, իմ կարծիքով՝ կլինեն գործադիրում ընդգրկված անձինք, ասում եմ՝ իմ կարծիքով, քանի որ վարչությունում դեռ չենք քննարկել այդ հարցը, եւ ենթադրյալ ԱԺ ղեկավարությունը, կլինեն նաեւ մարդիկ, որոնք ՔՊ-ից չեն, այսինքն, բացի հեղափոխության ցուցակը լինելուց, պետք է լինի ներառական ցուցակ՝ ընդգրկի տարբեր ոլորտներում հայտնի գործիչների»,- ասաց Միրզոյանը։

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը պետք է աչքի ընկնի տարբեր ոլորտներում պրոֆեսիոնալ մասնագետների հագեցվածությամբ՝ հաշվի առնելով խորհրդարանական հանձնաժողովների, պատվիրակությունների պահանջարկը։ ՀԺ-ի հարցին, թե արդյո՞ք ցուցակում կլինեն մարդիկ, որոնք ժամանակին բարիկադների մյուս կողմում են եղել, Արարատ Միրզոյանը չբացառեց։

«Մենք ասել ենք, որ մեր ձեռքը մեկնած է, մենք չենք կարող մերժողական հասարակություն կառուցել՝ խոսելով այն մասին, որ ուզում ենք նոր Հայաստանն ավելի լավը լինի, մենք չենք վերացնում իրենց Հայաստանը եւ սարքում մեր Հայաստանը, նոր Հայաստանի մեջ իրենք էլ են մտնում եւ պետք չի սա ընկալել ճամբարափոխություն եզրույթով, պարզապես մարդիկ կան, որոնք ուզում են մասնակցել ինչու ոչ պետականաշինությանը»,- ասաց նա եւ ՀԺ-ի հարցին ի պատասխան, թե ԵԼՔ-ի մյուս ուժերը կլինե՞ն ՔՊ-ի ցուցակում, պատասխանեց, որ նրանք ցանկանում են «Լույս» դաշինքով մասնակցել։

«Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը, թե իրավաբանների մի խումբ պնդում է, որ եթե վարչապետի ընտրության առաջին փուլում թեկնածու չառաջադրվի, դա խնդիրներ կառաջացնի, Արարատ Միրզոյանը համաձայնեց, որ նման տեսակետներ հնչել են, այս տարբերակը կուսումնասիրեն, եթե օրենսդրության պահանջ լինի, որ լինի առաջադրված թեկնածու եւ այդ դեպքում վարչապետ չընտրվի, ապա կառաջադրեն Նիկոլ Փաշինյանին, որը երկու փուլով էլ չի ընտրվի, որպեսզի խորհրդարանն իրավունքի ուժով արձակվի։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով իրավիճակին, որ հնարավոր է անհրաժեշտություն առաջանա վարչապետի թեկնածու առաջադրել՝ առաջին փուլի համար, բայց չքվեարկել եւ պատասխանելով հարցին, թե Ծառուկյան-Փաշինյան մակարդակով այս հարցի շուրջ պայմանավորվածություններ եղել են, ասաց. «Մենք հավատարիմ ենք մեր պայմանավորվածությանը: Երկու շաբաթ հետո խորհրդարանն օրենքի ուժով կգնա ինքնալուծարման: Թե ինչ սցենարով կլինի ինքնալուծարումը, կարծում եմ, կլինի այնպես, ինչպես ենթադրում է մեր պայմանավորվածությունը: ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու»,-ասաց Զոհրաբյանը:

Զոհրաբյանը նկատեց, որ մեկ բան հստակ է՝ երկու շաբաթ հետո Հայաստանում լինելու է նոր քաղաքական իրավիճակ: Միաժամանակ պնդեց, որ որեւէ քաղաքական ուժ չի առաջադրի վարչապետի թեկնածու:

Խորհրդարանական ընտրություններին դաշինքով կամ առանց դաշինքի մասնակցելու վերաբերյալ հարցին ի պատասխան Զոհրաբյանն ասաց, որ կուսակցությունում քննարկում դեռ չեն ունեցել, սակայն վստահեցրեց` առաջիկա օրերին կլինի քննարկում և իրենց մասնակցության ձևաչափի մասին կհայտնեն բոլորին: «Առաջիկա օրերին կլինեն քննարկումներ եւ դրանց արդյունքները պարզ կլինի բոլորին»: Զոհրաբյանի կարծիքով՝ ԲՀԿ-ի ցուցակը պետք է գլխավորի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Դիտարկմանը, որ նա օլիգարխ է, իսկ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ օլիգարխները գործադիր եւ օրենսդիր մարմիններում չեն լինելու, Զոհրաբյանը հակադարձեց. «Ո՛չ, Գագիկ  Ծառուկյանը օլիգարխ չէ։ Օլիգարխը այն մարդն է, ով պետական լծակները օգտագործում է սեփական բիզնես իմպերիայի բարեկեցության համար»։

ՀՀԿ-ն եւս վարչապետի թեկնածու չի առաջադրելու: Հարցին, թե ի վերջո ՀՀԿ-ն կմասնակցի՞ ԱԺ արտահերթ ընտրություններին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Որոշումը կկայացնենք, կլինենք միասնական: Ռեսուրսները պետք է հաշվենք, ընտրական օրենսգրքից է շատ բան կախված: Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո կձեւավորվի իմ կարծիքը»:

Նշենք, որ ՀՀԿ խմբակցությունից Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, նաեւ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը կողմ են արտահայտվել ԱԺ ընտրություններին ՀՀԿ մասնակցությանը: ՀՀԿ-ում կա նաեւ տեսակետ, որ պետք է բաց թողնել այս ընտրական պրոցեսը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4079 դիտում

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար