Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանին առաջադրենք վարչապետի թեկնածու. Արարատ Միրզոյան

Այսօր ԵԼՔ խմբակցությունում առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը եւ խմբակցության պատգամավորները քննարկեցին ընտրական օրենսգրքի փոփոխությունները։ Արարատ Միրզոյանը քննարկումն արդյունավետ համարեց։ «Քննարկումը շատ արդյունավետ էր, որեւէ կոնցեպտուալ տարաձայնություն չկա, կար մեկ-երկու տեխնիկական հարց, որոնք կլուծվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Մեր դիտարկմանը, որ մինչ քննարկումը ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասել էր, թե խնդիր է տեսնում, որ առաջարկվող փոփոխություններով չի լինելու ռեյտինգային ընտրակարգ, Արարատ Միրզոյանը վստահեցրեց, որ ԵԼՔ-ում հակասություններ չկան:  

Հիշեցնենք, որ երեկ արդեն իսկ կայացան հանդիպումներ մյուս երեք՝ ՀՀԿ-ի, «Ծառուկյան» եւ ՀՅԴ-ի խմբակցությունների հետ: Հոկտեմբերի 22-ին հրավիրված է արտահերթ նիստ՝ օրակարգում ընտրական օրենսգրքի փոփոխություններն են։ Թե որ օրենսգրքով կլինեն դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները, Արարատ Միրզոյանը հստակ պատասխան տալ չկարողացավ, սակայն պնդեց՝ ցանկացած պարագայում գործադիրը պատրաստ է տարբեր զարգացումների։ «Մենք գնալու ենք ընտրությունների, թե ինչպիսի օրենսգրքով, կորոշեն խորհրդարանականները, հույս ունեմ, որ նոր օրենսգրքով կգնանք, որովհետեւ առաջարկվող փոփոխությունները ավելի առաջադեմ եւ ժողովրդավար պայմաններ են ստեղծում ընտրությունների համար»,- ասաց Արարատ Միրզոյանը։

«Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը, թե իրավաբանների մի խումբ պնդում է, որ եթե վարչապետի ընտրության առաջին փուլում թեկնածու չառաջադրվի, դա խնդիրներ կառաջացնի, Արարատ Միրզոյանը համաձայնեց, որ նման տեսակետներ հնչել են, այս տարբերակը կուսումնասիրեն, եթե օրենսդրության պահանջ լինի, որ լինի առաջադրված թեկնածու եւ այդ դեպքում վարչապետ չընտրվի, ապա կառաջադրեն Նիկոլ Փաշինյանին, որը երկու փուլով էլ չի ընտրվի, որպեսզի խորհրդարանն իրավունքի ուժով արձակվի։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստերում քննարկում է արտահերթ ընտրություններում նախընտրական ցուցակի հարցը, Արարատ Միրզոյանը դրական պատասխան տվեց։ «Բնականաբար, ցուցակը չեմ հրապարակելու, բայց ցուցակը պետք է լինի իսկապես հեղափոխության քաղաքական թիմը, ՔՊ կորիզը, առաջնային շարքերում, իմ կարծիքով՝ կլինեն գործադիրում ընդգրկված անձինք, ասում եմ՝ իմ կարծիքով, քանի որ վարչությունում դեռ չենք քննարկել այդ հարցը, եւ ենթադրյալ ԱԺ ղեկավարությունը, կլինեն նաեւ մարդիկ, որոնք ՔՊ-ից չեն, այսինքն, բացի հեղափոխության ցուցակը լինելուց, պետք է լինի ներառական ցուցակ՝ ընդգրկի տարբեր ոլորտներում հայտնի գործիչների»,- ասաց Միրզոյանը։

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը պետք է աչքի ընկնի տարբեր ոլորտներում աչքի ընկնող պրոֆեսիոնալ մասնագետների հագեցվածությամբ՝ հաշվի առնելով խորհրդարանական հանձնաժողովների, պատվիրակությունների պահանջարկը։ ՀԺ-ի հարցին, թե արդյո՞ք ցուցակում կլինեն մարդիկ, որոնք ժամանակին բարիկադների մյուս կողմում են եղել, Արարատ Միրզոյանը չբացառեց։

«Մենք ասել ենք, որ մեր ձեռքը մեկնած է, մենք չենք կարող մերժողական հասարակություն կառուցել՝ խոսելով այն մասին, որ ուզում ենք նոր Հայաստանն ավելի լավը լինի, մենք չենք վերացնում իրենց Հայաստանը եւ սարքում մեր Հայաստանը, նոր Հայաստանի մեջ իրենք էլ են մտնում եւ պետք չի սա ընկալել ճամբարափոխություն եզրույթով, պարզապես մարդիկ կան, որոնք ուզում են մասնակցել ինչու ոչ պետականաշինությանը»,- ասաց նա։

Տպել
6776 դիտում

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)