Երևան
12 °C
Մեր մոտ քաղաքական եւ բովանդակային առումով որեւիցե բան չի փոխվել, մենք առաջին օրից էլ ասել ենք, որ սատարում ենք ու մասնակից ենք հեղափոխությանը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նա նշեց, որ երեկ «հուշագրով սեւով սպիտակի վրա ստորագրվել է, որ «Ծառուկյան դաշինքը»՝ ԲՀԿ-ն, հեղափոխության անբաժանելի մասնիկ է հանդիսանում:
Իսկ թե ինչու ընդամենը մի քանի օր առաջ բոլորովին այլ համոզման էին, Էնֆիաջյանը նշեց, որ ընտրությունների հետ կապված մինչեւ մեկ տարի ժամկետ էր նշված եւ իրենք կողմ են քվեարկել այդ որոշմանը: «Դեռեւս ամիսներ առաջ Ծառուկյանի կողմից հայտարարվեց՝ ԲՀԿ-ն, Ծառուկյան դաշինքը պարոն Փաշինյանի հետ քննարկելու ընթացքում պատրաստ է արտահերթի գնալ հունիս ամսին, այսինքն՝ դեկտեմբերի հարց չկար, դետալային հարցեր կար, որը պետք է քննարկվեր: Բոլորը գիտեն, որ Փաշինյանի կողմից եղավ հայտարարություն, որ վերադառնալով՝ պետք է սկսեն քննարկումները, մատնանշելով օրակարգը եւ մեր քաղաքական ուժի կողմից հստակ հայտարարվեց, ինքս ներկայացրել եմ, որ պատրաստ ենք քննարկումներ սկսելու, ցավոք քննարկումները տեղի չունեցավ, ամենատարբեր մեկնաբանություններ ու հարցադրումներ եղան, որը իր մեջ կողմնորոշիչ բնույթ ուներ, բայց էությունն ու բովանդակությունը չէր կարող դրանով փոխվեր: Ծառուկյանի հայտարարությունը հստակ է, որ ժողովրդի կողքին է, եւ ժողովրդի պահանջն ու ցանկությունը մեր համար կարեւոր է, ինչը արտացոլվում է հուշագրում»,- ասաց նա:
Իսկ թե ինչու գործարքի մեջ մտան ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ՝ հոկտեմբերի 2-ին օրենսդրական նախաձեռնությանը միանալով, Վահե Էնֆիաջյանը նշեց, որ պետք է այդ օրենսդրական նախաձեռնությունը իրավական տիրույթում նայել: «Եթե ժողովուրդը ընդվզում է այս մոտեցմանը եւ ցանկությունը օր առաջ անցկացնել է, ԲՀԿ-ն որեւիցե խնդիր չի տեսնում ու չունի»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է որոշ պատգամավորներ մանդատները վայր դնեն, Ծառուկյան խմբակցության քարտուղարը նշեց, որ՝ ոչ, իրենց քաղաքական թիմը միասնական է: Իսկ այն, որ վարչապետը նախագծի ընդունումից հետո կողմ քվեարկածներին անվանեց հակահեղափոխական, Վահե Էնֆիաջյանը նշեց, որ կարծում է՝ այդ ժամանակահատվածում որոշակի քաղաքական ապատեղեկատվություն կար:
«Կարծում եմ՝ պարոն վարչապետին որոշ տեղեկություններ թյուր էին մատուցված: Ես վստահ եմ, որ եթե թյուր չլինեին, որ մեր մեջ փոխըմբռնում չկա, նման բան չէր լինի»,- ասաց նա: Հարցին, որ եթե հուշագրի կետերը չպահպանվեն ի՞նչ է լինելու, Էնֆիաջյանը նշեց, որ դա քաղաքական փաստաթուղթ է, լինելու են քաղաքական գործընթացներ ու գնահատականներ:
Իսկ թե ինչու է իրենց խմբակցության անդամ Իշխան Զաքարյանն առաձին ստորագրել արտահերթ ընտրություններ անցկացնելու հայտարարության տակ՝ այն էլ ՀՀԿ-ական պատգամավորների հետ, Էնֆիաջյանը խորհուրդ տվեց հարցն ուղղել նրան:
Ի դեպ, նա հաստատեց, որ արտախորհրդարանական ուժերի հետ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է հանդիպել: «Բանակցություններ գնում են եւ կան արտախորհրդարանական ուժեր, հասարակության մեջ ներգրավված մարդիկ, ովքեր ցանկություն ունեն քննարկումների մասնակցել»,- ասաց նա՝ նշելով, որ ժամանակը ցույց կտա՝ արտահերթին դաշինքով կգնան, թե՝ ոչ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT