Երևան
12 °C
Հաշվի առնելով հանրության և զանգվածային լրատվամիջոցների հետաքրքրությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հացադուլ հայտարարած երիտասարդների բնակարանով ապահովելու խնդրի շուրջ, ցանկանում ենք ներկայացանել խնդրի լուծման ուղղությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացված աշխատանքների և դրանց արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։ Այս մասին ասվում է նախրարության հաղորդագրության մեջ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը սեպտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել երիտասարդների հետ՝ հորդորելով դադարեցնել հացադուլն՝ առնվազն սեփական առողջությանը չվնասելու նպատակով։ Հանդիպման ընթացքում երիտասարդները ներկայացրել են բացի սոցիալական բնակարան ունենալու խնդրից նաև այլ՝ ֆինանսական և առողջապահական խնդիրներ, որոնք հրատապ կարգավորման կարիք ունեն։ Հանդիպմանը մասնակցել են Գոռ Պետրոսյանը, Աշոտ Ղազարյանը, Մելինե Պլանուկյանը։ Հացադուլ հայտարարած Դավիթ Ամոյանը չի կարողացել ներկա գտնվել հանդիպմանը առողջական վիճակի վատթարացման հետևանքով։
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երիտասարդներին աջակցելու նպատակով նախարարի անունից նամակ է ուղարկվել ազգային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրին միացած հասարակական կազմակերպություններին։ Երիտասարդների աջակցելու պատրաստակամություն են հայտնել նաև «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպությունն ու Հայկական Կարմիր խաչ ընկերությունը։
Ստորև ներկայացնում ենք ամփոփ տեղեկատվություն նրանցից յուրաքանչյուրի անձնական տվյալների, ինչպես նաև վերը նշված խնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Դավիթ Վազիրի Ամոյանն ընդգրկված է եղել «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրում, սակայն բնակարան չի ստացել։ Հերթացուցակում N 213-ն է։ Ինչպես գիտեք հացադուլ հայտարարած Դավիթի առողջական վիճակի վատթարացման պատճառով, նրան տեղափոխել էին Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց։ Այս պահին Դավիթ Վազիրի Ամոյանի առողջական վիճակն էապես բարելավվել է, և, ըստ բժիշկների, վաղն արդեն դուրս կգրվի։
Դավիթ Վազիրի Ամոյանին ժամանակավոր կացարանով ապահովելու պատրաստակամություն է հայտնել «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպությունը։ Կացարանն արդեն իսկ պատրաստ է, սպասում են, որ Դավիթը դուրս գրվի հիվանդանոցից։ Նախարարությունն իր հերթին կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները, Դավիթ Ամոյանին աշխատանքով ապահովելու խնդիրը լուծելու համար։
Աշոտ Ժորայի Ղազարյանը մանկատան շրջանավարտ չի համարվում, սակայն «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպությունը ժամանակավոր կացարան է տրամադրել նաև նրան։ Աշոտ Ղազարյանն արդեն իսկ բնակություն է հաստատել Քանաքեռում տեղակայված սոցիալական տանը։
Մելինե Կարապետի Պլանուկյանը ընդգրկված է եղել «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրում, սակայն բնակարան չի ստացել։ Հերթացուցակում 143-ն է։ Նրան բնակարանով ապահովելու խնդիրը լուծվել է հատուկ ընթացակարգով. մեկ շաբաթվա ընթացքում Մելինեի ընտանիքը կտեղափոխվի Թբիլիսյան խճուղիում տեղակայված սոցիալական բնակարաններից մեկում։
Գոռ Վիրաբի Պետրոսյանը մանկատան շրջանավարտ չի համարվում։ Նախարարի հետ հանդիպման ընթացքում Գոռը մատնանշել է ֆինանսական խնդիրների կարգավորման, ինչպես նաև բնակարանով ապահովելու անհրաժեշտության մասին, սակայն հրաժարվել է ժամանակավոր կացարանից և խնդրել ֆինանսական աջակցություն սեփական բնակարան ձեռք բերելու համար։ Խնդիրը դեռևս կարգավորման գործընթացում է։
Հացադուլ անող երիտասարդներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Հայկական Կարմիր խաչ ընկերությունը, որը համաձայն սահմանված ընթացակարգի և աջակցության ձևաչափի, կտրամադրի անհրաժեշտ օգնություն բոլոր մասնակիցներին (ըստ ցանկության)։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT