Օպերացիա «Ы». որ ոչ ոք գլխի չընկնի

Հանրապետական-Բարգավաճ (Ծառուկյան դաշինք)-Դաշնակցություն եռյակի նախօրեին կազմակերպած «օպերացիայի»  պատճառները շարունակում են հանելուկ մնալ: Բացի իրենցից, կամ գուցե բացի իրենցից մի քանիսից՝ ոչ ոք  հաստատապես չգիտի, թե ինչը նրանց դրդեց գնալ ներքաղաքական իրավիճակի սրմանը: Առավել անհասկանալի է, թե ինչ կոնկրետ նպատակ է հետապնդում այդ օպերացիան եւ ինչի կարող է այն հանգեցնել: 

Ակնհայտ էր, որ օպերացիան լավ կազմակերպված բնույթ էր կրում: Ինքնաբուխ դա իրականացնել հնարավոր չէր: Նախ հույժ գաղտնիության պայմաններում մշակվել էր նախագիծը, ապա անհատապես աշխատանք էր տարվել պատգամավորներից յուրաքանչյուրի հետ, ու այդ ընթացքում տեղեկատվության արտահոսք չէր եղել: Եվ հետո՝ նախագիծը ընդունելիս անջատվել էին ԱԺ խոսափողները.  նրանց դրդողը «ինչ» չէր, այլ «ով» էր: Թերեւս այս օպերացիան կարող էին կազմակերպել եւ իրականացնել Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը՝ համատեղ: Եվ հենց դրանով էր պայմանավորված դրա հույժ կազմակերպված բնույթը:

Իսկ ահա այդ օպերացիայի իմաստն ու նպատակները, մեղմ ասած, անհասկանալի են: Կա հավանականություն, որ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակը եւս մի անգամ փորձում էր ստուգել, թե «հեղափոխությունը» արդյոք պահպանե՞լ է իր մոբիլիզացիոն հնարավորությունները: Նրանք երեւի հույս ունեին, որ ժողովուրդը հոգնած ու ձանձրացած կլինի, փողոց դուրս չի գա այն նույն ոգեւորությամբ, որքան վերջին ամիսներին էր, կամ էլ Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով առաջիկայում Հայաստանում անցկացվելիք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, կկաշկանդվի իրեն նետած մարտահրավերն ընդունելուց եւ անհապաղ հակահարված տալուց, ու ըստ էության անհետեւանք կթողնի ԱԺ կանոնակարգ օրենքում կատարված փոփոխությունը: Դրանով Ազգային ժողովը շուտափույթ ցրելու ծրագիրը փաստորեն կտապալվեր:

Եթե ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակի հաշվարկը ընդամենը դա էր, ապա այն հիմնովին ու արմատապես փլուզվեց: Փլուզվեց, որովհետեւ չափազանց պարզունակ  էր: Այս տարբերակի օգտին է խոսում այն հանգամանքը, որ մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի նվաճած 81.5 տոկոս արդյունքը եւ դրան բնականորեն հետեւած՝ հնարավորինս շուտ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Փաշինյանի հայտարարությունը անսպասելի էր նշված կուսակցությունների համար: Վերջիններս պարտադրված էին շուտափույթ  ինչ-որ բան ձեռնարկել արտահերթը հնարավորինս հետաձգելու համար եւ նրանց մտքով այլ բան չանցավ, քան մոգոնել նման օրինագիծ ու գաղտագողի ընդունել այն: Այդ դեպքում օպերացիան չի ունենա լուրջ հետեւանքներ, բացի քաղաքական նոր դիակներից: Այստեղ պետք է անպայման հաշվի առնել, որ ընդունված այդ օրինագիծը դեռ չի մտել օրինական ուժի մեջ:  

Բայց ի վնաս այս տարբերակի խոսում է մի ուշագրավ հանգամանք: Եթե ավագանու ընտրություններից հետո ՀՅԴ-ն արձանագրեց, որ ապագա խորհրդարանում ինքը հայտնվելու հնարավորություններ չունի այլեւս եւ այդ տեսանկյունից նրա «վա բանկ» գնալը հասկանալի է, ապա բոլորովին անհասկանալի է ԲՀԿ-ի («Ծառուկյան» դաշինքի) պահվածքը: Եթե արտահերթ ընտրությունների ժամանակ գրանցվի գրեթե նույն արդյունքը, ինչ ավագանու ընտրություններում, ապա հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության սահմանած «չափաքանակները», մեծ կլիներ հավանականությունը, որ ԲՀԿ-ն, լինելով 2-րդ ամենաշատ ձայն հավաքած կուսակցությունը, ապագա ԱԺ-ում ունենար շատ ավելի մեծ թվով պատգամավորներ, քան հիմա: Ու սա գրեթե երաշխիք էր, որ ԲՀԿ-ն չպետք է մասնակցեր վերը նշված օպերացիային: Բայց փաստն այն է, որ մասնակցեց, եւ դա ստիպում է դիտարկել նաեւ այլ տարբերակներ: Մասնավորապես այն, որ  օպերացիան ունի ավելի հեռուն գնացող նպատակներ: Վարչապետի հրաժարականից հետո ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակը առաջադրում ու ընտրում է վարչապետ, անկախ նրանից թե քանի հարյուր հազար մարդ է բողոքի ակցիա անում ողջ երկրում: Բայց սա բոլորովին այլ հարթությունում գտնվող թեմա է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10077 դիտում

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է