Երևան
12 °C
6-րդ գումարման Ազգային ժողովը ցրելու գործընթացը տեղափոխվեց բանակցությունների փուլ: Հոկտեմբերի 1-ին քննարկումներ տեղի ունեցան վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի միջեւ: ՀՀԿ-ն այս հանդիպմանը բավական լուրջ էր նախապատրաստվել. մինչեւ հանդիպումը խմբակցության նիստ էր հրավիրվել: Այս տեղեկությունը հաստատեց նաեւ կուսակցության փոխնախագահներից Արմեն Աշոտյանը: Նա շարունակում է պնդել, որ վարչապետը պետք է լսի նաեւ իրենց:
«Քաղաքական օրակարգը պետք է բաց լինի: Այն հարցը, որը հետաքրքրում է Նիկոլ Փաշինյանին, կան հարցեր, որոնք հետաքրքրում են նաեւ մեզ: Դժվար է ասել, թե ինչպիսի համամասնությամբ այդ հարցերի քննարկմանը ժամանակ կհատկացվի հանդիպման ժամանակ»,- ասաց նա: Ըստ Արմեն Աշոտյանի՝ այդ հանդիպումները երեք կարեւոր սկզբունքների հիման վրա պետք է կազմակերպվեն, առաջին՝ սահմանադրականություն, 2-րդ՝ ՀՀ ներքին կայունություն եւ 3-րդը Հայաստանի անվտանգային միջավայրի կայունություն: «Մեր հարցերը կբխեն այս սկզբունքներից»,- ասաց Աշոտյանը:
ՀՀԿ-ում խորհրդարանը լուծարելու բանակցություններին զուգահեռ դարձել են ջղաձիգ եւ մեկի ասածը հակասում է մյուսի հայտարարությանը: Աշոտյանի պնդումներին զուգահեռ, թե կան սկզբունքnեր, որոնց շուրջ պետք է բանակցել, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Ազգային ժողովը ցրելու հիմքեր չկան: Ավելին նա հայտարարեց, որ 6-րդ գումարման խորհրդարանը լեգիտիմ է եւ չպետք է հաշվի նստել ժողովրդի այս պահի ցանկությունների հետ: «Ժողովրդի կարծիքը կարող է վեց ամիսը մեկ փոխվել, ինչ է՝ վեց ամիսը մեկ պետք է ընտրություն անե՞նք»:
ՀՀԿ-ականների այսօրինակ պահվածքը, թերեւս պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք աչքի առաջ ունեն Երեւանի ՏԻՄ ընտրությունների արդյունքները եւ գիտակցում են, որ արտահերթ ընտրություններից հետո խորհրդարանում չեն լինելու: ՀՀԿ ԳՄ վերջին նիստից հետո տեղեկություն տարածվեց, որ Մելիք Ադամյան 2-ում քննարկվել են արտահերթ ընտրությունների հարցը: Եղել է որոշում, որ ՀՀԿ-ն կողմ է լինելու երկու անգամ վարչապետ չընտրվելու տարբերակով ընտրությունների անցկացմանը:
Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո այլ մոտեցումներ են ցուցաբերում մյուս քաղաքական ուժերը: Այլ կերպ ասած, հաշվի առնելով քաղաքապետի ընտրությունների արդյունքները՝ ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը ձեռնտու է այս շրջանում՝ մինչեւ տարեվերջ անցկացնել ընտրությունները: Եթե հաշվի առնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութունից հետո ամենաշատ ձայներ հավաքած ուժերը ԲՀԿ-ն, «Լույս» դաշինքն ու Դաշնակցությունն են, ապա ենթադրելի է, որ խորհրդարանական ընտրություններից հետո էլ, ամենայն հավանականությամբ, իրենք տեղ կգտնեն ԱԺ-ում: Բանն այն է, որ եթե նույնիսկ իշխող ուժը 90 տոկոս ձայն հավաքի, միեւնույն է, չի կարող այդքան պատգամավոր ունենալ խորհրդարանում:
«Եթե մանդատների բաշխման արդյունքում քաղաքական ուժերից մեկը ստանում է ավելի, քան մանդատների 2/3-ը՝ 67 տոկոսից ավելին, ապա մյուսներին տրվում են բոնուսային մանդատներ այնքան, որ մյուսների տեսակարար կշիռը հասնի 1/3-ի: Այսինքն` պարտադիր է, որ ընդդիմությունն Ազգային ժողովում ունենա 1/3: Սա նրա համար է, որ ԱԺ-ում որեւէ ուժ չկարողանա միայնակ սահմանադրական փոփոխություններ կատարել»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց վարչապետին առընթեր ԸՕ-ի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
Սրանից հետեւություն, որ այս ուժերը բոնուսային այդ մանդատները ստանալու շանս ունեն: Ուստի, այս ուժերի ներկայացուցիչներն այժմ հայտարարում են, որ պատրաստ են բանակցությունների, պատրաստ են ԱԺ արտահերթ ընտրությունների: Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը մեր զրույցում նշեց, որ իրենք սատարում են արտահերթ ընտրության ցանկացած տարբերակ: Նա եւս հղում անելով Երեւանի ընտրությունների արդյունքներին՝ հույս է հայտնում, որ կլինեն խորհրդարանում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Գեւորգ Պետրոսյանն էլ նշում է, որ իրենց համար միշտ կարեւոր է եղել ժողովրդի կարծիքը, որովհետեւ կուսակցությանը ժողովուրդն է գործուղել ԱԺ։ «Չի կարելի, որ որեւէ կուսակցություն ժողովրդի ձայնով հայտնվի ԱԺ–ում, հետո արհամարհի ժողովրդի կամքը։ Չի կարելի նաեւ իշխանության ներկայացրած ցանկացած նախագծի կուրորեն ենթարկվել՝ պատճառաբանելով, որ այդ նույն իշխանությանն էլ է ժողովուրդը գործուղել իշխելու մեզ, այսինքն՝ մենք որեւէ տարբերակի, որեւէ նախագծի ինքնին առանց հիմնավորման կողմ կամ դեմ չենք»,- նշեց նա։
Նա կոչ է անում լինել համբերատար, տեսնել, թե վարչապետն ԱԺ-ն ցրելու ինչպիսի նախագիծ կհանձնի հանրության դատին ու ԱԺ խմբակցություններին. «Այն ժամանակ մեր խոսակցությունը կլինի ավելի առարկայական»։
ՀՅԴ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին կողմ է արտահայտվել, բայց ոչ անհապաղ ընտրություններին: «Մենք ժամկետների հետ ունենք շատ հստակ մոտեցում, կան անհրաժեշտ քայլեր, որոնք կատարելու համար պետք է բավարար ժամանակ հատկացվի, մենք այդ անհրաժեշտ քայլերի մասին խոսել ենք, հիմա բանակցություններին ավելի հստակ կասենք: Ճիշտն այն կլինի, որ ճանապարհային քարտեզի շուրջ գանք համաձայնության»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT